Տնտեսական աշխուժությունը չի երեւում. տնտեսվարողները արդեն նույնիսկ վարկեր չեն վերցնում

Այս տարվա առաջին եռամսյակը կարելի է համարել Կարեն Կարապետյանի կառավարության լիարժեք գործունեության մեկնարկային ժամանակաշրջան:

Նոր կառավարության ձեւավորման, իրավիճակին ադապտացվելու, «գույքագրման», ինչպես ասում է Կարեն Կարապետյանը, իրավիճակի «ախտորոշման» ժամանակահատվածը այլեւս ետեւում է: Եվ այս իմաստով կարեւոր է արձանագրել, թե ինչ միտումներ կան տնտեսության մեջ:

Կարապետյանի կառավարության, պատկերավոր ասած ծրագրային բրենդը, ներդրումներն են: ՀՀ տնտեսության աճի հիմնական աղբյուրը այս կառավարությունը տեսնում է ներդրումների կտրուկ աճի շնորհիվ: Որքան են եղել ներդրումները տնտեսության մեջ այս տարվա առաջին եռամսյակում՝ առայժմ հայտնի չէ: Դրանց վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի մի քանի շաբաթից միայն: Իհարկե, կարելի է պնդել, որ ներդրումների ակնկալվող հոսքերը կարծես թե չկան: Եթե լինեին, կառավարությունը չէր սպասի դրանց մասին տեղեկությունների հրապարակման վերջնաժամկետին եւ ժամ առաջ կներկայացներ որոշ ցուցանիշներ, որոնք ցույց կտային, որ ներդրումներ կան, եւ Կարեն Կարապետյանի հայտարարած 850 միլիոն դոլարի օտարերկրյա ներդրումների «իրատեսականությունը» մասամբ ապացուցված է: 

Արդեն կան ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած սոցիալ- տնտեսական հիմնական ցուցանիշները, որոնք վերաբերում են առաջին եռամսյակին: Բայց եթե որպես հիմք ընդունենք այդ տվյալները, ապա սխալվելու հավանականությունը չափազանց մեծ է` այդ կառույցի ներկայացրած ցուցանիշների մեծագույն մասը, մեղմ ասած, վստահություն չի ներշնչում:

Բայց կա տնտեսության մեջ աշխուժությունը ընդունելի ճշգրտությամբ չափելու մի աղբյուր: Խոսքը առեւտրային բանկերի կողմից տնտեսության տրված վարկերի ծավալների մասին է: Եթե տնտեսությունում որոշակի աշխուժություն կա, ապա դա ինչ- որ ձեւով արտահայտվում է նաեւ տրամադրված վարկերի ծավալների վրա: Երբ տնտեսության մեջ աշխուժության դրսեւորումներ են լինում, տրամաբանորեն աճելու են նաեւ վարկերը: Դրանք ունեն որոշակի սեզոնայնություն, ուստի պատկերը ճիշտ ըմբռնելու համար անհրաժեշտ է համեմատականներ տանել անցած տարիների նույն ժամանակահատվածի հետ:

ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է մարտ ամսվա տեղեկագիրը, որտեղ այդ ցուցանիշները ներկայացված են:  Նախ՝ մի քանի տվյալներ: Ըստ այդ տեղեկագրի, առեւտրային բանկերի կողմից օրինակ մարտի վերջի դրությամբ բոլոր ճյուղերին տրված վարկերի ծավալները կազմել են 2 տրիլիոն 199 միլիարդ դրամ: Փետրվարի վերջի համեմատ այդ ծավալը աճել է 67.2 միլիարդ դրամով: Մշակող արդյունաբերության ոլորտում աշխատող տնտեսվարողների վերցրած վարկերը աճել են 3.1 միլիարդ դրամով, գյուղատնտեսությունում` 2.7 միլիարդ դրամով, առեւտրի ոլորտում` 2.3 միլիարդ դրամով եւ այլն: Թվերը մեծ չեն, անշուշտ: Սակայն եթե համեմատենք անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ, ապա նույնիսկ այսպիսի աճը կարող է որոշակի լավատեսություն հաղորդել: 2016 թվականի նույն ժամանակահատվածում վարկերի ծավալները նույն այս ճյուղերում նվազել էին. մշակող արդյունաբերությունում մոտ 4 միլիարդով, գյուղատնտեսությունում` մոտ 1 միլիարդով եւ այլն:

2015 թ. վիճակը հետեւյալն էր: Գյուղատնտեսության ոլորտում փոքր, մոտ 300 միլիոն դրամի աճ էր արձանագրվել, մշակող արդյունաբերությունում` 5 միլիարդի նվազում, առեւտրի ոլորտում՝ մոտ 2 միլիարդի աճ: 2014 թ. նույն ժամանակահատվածում ցուցանիշները անհամեմատ ավելի բարվոք էին: Մասնավորապես գյուղատնտեսության ոլորտի տնտեսվարողների վերցրած վարկերի ծավալը աճել էր 3.1 միլիարդ դրամով, մոտ 300 միլիոն դրամով աճել էր մշակող արդյունաբերության տնտեսվարողների վերցրած վարկերի ծավալը, առեւտրի ոլորտում վարկերի աճը անցնում էր 3.3 միլիարդ դրամը...:

Մի խոսքով, այս տարվա մարտին տրամադրված վարկերի վիճակագրությունը չնայած ավելի լավատեսական է անցած 2 տարիների համեմատ, սակայն ավելի երկար ժամանակահատվածի կտրվածքով դիտարկելու դեպքում կնկատենք, որ էական փոփոխություններ չկան: Սա, իհարկե, հիմք չի տալիս միանշանակ պնդելու, որ տնտեսության մեջ էական դրական տեղաշարժեր չկան: Բայց եթե տնտեսվարողները վարկ չեն վերցնում իրենց բիզնեսը ընդլայնելու ու արդիականացնելու համար, ապա դա արդեն ինչ- որ բան նշանակում է:

 

Տպել
5152 դիտում

2 վավերագրական, 17 գեղարվեստական ֆիլմեր, 1 անիմացիոն մուլտֆիլմ և ոչ մի մրցանակ․ Ջանիբեկյանը գրառում է արել

Նաիրա Զոհրաբյանը «գտել է» իրեն հոգեհարազատ արժեհամակարգի կրողին ու բացել խոսքի համար պատասխանատու օրգանը

Հանգամանքներն այլ են, Արևմուտքը չի կարող Ուկրաինային տրամադրել նույն օգնությունը, ինչ Իսրայելին․ Բորել

Սամվել Վարդանյանը ՄԻՊ ներկայացուցիչների հետ առանձնազրույցում իր հետ տեղի ունեցածին առնչվող մանրամասներ է հայտնել

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը հայտարարություն է տարածել

«Մեղրաձոր Գոլդ»-ի աշխատակիցը շուրջ 3 տարի գաղտնի մտել է հանքավայր, հափշտակել մի քանի միլիոն դրամի ոսկու հանքանյութ

Ինչ է նշանակում՝ իմ հանդեպ դատաստան ես տեսնում՝ օրենքո՞վ, թե՞ տնեցիքով եք որոշել. Սուքիասյան

Վրաստանում կրքերը չեն հանդարտվում․ խորհրդարանի մուտքի մոտ բախում է եղել ցուցարարների և ոստիկանության միջև (տեսանյութ)

Երևանի քաղաքապետի որոշմամբ Շենգավիթում 22 ավտոտնակ կքանդվի

ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների խորացումն ու զարգացումը չենք հակադրում մեր տարածաշրջանային հարաբերություններին․ Նիկոլ Փաշինյան

Սամվել Վարդանյանի ծեծի ենթարկվելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել

Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

37-ամյա տղամարդը խորտկարանում «կերել-խմել», առանց վճարելու փախել է

Կոստանյանը ՀՀ-ում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողին է ներկայացրել բռնի տեղահանվածներին առնչվող հումանիտար հարցերը

Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

ՀՀ նախագահն ու «Մոդեքս»-ի տնօրենը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը

Դուբայում հորդառատ անձրևները չեն դադարում․ հեղեղվել են ճանապարհներ ու մետրոներ (լուսանկարներ)

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով