Մանուկյանի փոխարեն ԱԺ կգնա Ծառուկյանի օգնականը. ռեյտինգայիններին տրվել էր 250 հազար դոլար

«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկի հանգուցալուծումը շուտով տեղի կունենա: Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ Ծառուկյան դաշինքից մայիսի 3-ին մանդատ ստացած 8 թեկնածուից Խաչիկ Մանուկյանի հարցը Գագիկ Ծառուկյանն արդեն լուծված է համարում: Բանն այն է, որ Ծառուկյան դաշինքից մանդատ ստացած այդ 8 թեկնածուից միայն Խաչիկ Մանուկյանի հետ Գագիկ Ծառուկյանը չի կարողացել պայմանավորվածության գալ, քանի որ վերջինս մայիսի 3-ին կայացած ԿԸՀ նիստից հետո հանրապետությունից բացակայում է: Նույն աղբյուրի փոխանցմամբ` Խաչիկ Մանուկյանը նախապես ինքնաթիռի տոմս էր ձեռք բերել եւ խուսափել ԲՀԿ նախագահի հետ հանդիպումից:

Գագիկ Ծառուկյանն այս ընթացքում կարողացել է իր որոշումը շրջանացած բոլոր թեկնածուների հետ պայմանավորվածության գալ նրանց մանդատների ճակատագրերի հարցով, իսկ Խաչիկ Մանուկյանի մասով որոշումն առանց նրա հետ լրացուցիչ քննարկման է կայացրել: Խաչիկ Մանուկյանի վերադարձից հետո Ծառուկյանի հետ հանդիպումը կկայանա, որի արդյունքում Մանուկյանը կհրաժարվի մանդատից, իսկ ԱԺ կգա ԲՀԿ նախագահի օգնական Նորա Առուստամյանը:

Նման սցենարի իրատեսական լինելը Ծառուկյանի շրջապատում պայմանավորում են այն հանգամանքով, որ ռեյտինգային բոլոր թեկնածուներին Ծառուկյանը 100-ից 120 միլիոն դրամ`250 հազար դոլար, ֆինանսական աջակցություն է ցուցաբերել 10-ից 12 հազար ձայն ստանալու ակնկալիքով, սակայն Խաչիկ Մանուկյանը ակնկալված ձայների մոտ կեսն է կարողացել ապահովել:

Արագածոտնի մարզն ընդգրկող թիվ 7 ընտրատարածքում Խաչիկ Մանուկյանից հետո առավել շատ ձայն ստացել էր Լյովա Խաչատրյանը, որը ինքնաբացարկ է հայտնել, իսկ նրանից հետո՝ ԱԺ-ում Գագիկ Ծառուկյանի օգնական աշխատած Նորա Առուստամյանը:

Տպել
34882 դիտում

Թափառող կենդանիների վնասազերծմամբ զբաղվող ընկերության ընտրության նոր մրցույթ կհայտարարվի

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը շնորհավորել է արցախյան եռատոնի առթիվ

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է միջազգային դիտորդական առաքելությունների ներկայացուցիչներին

Շնորհավորում ենք խորհրդարան անցած երեք քաղաքական ուժերին. «Օրինաց երկիր»

Հայաստանը չի ձգտում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինայի իշխանությունների որոշումն անխոհեմ է. Պեսկով

Շնորհավորանք ու եռագույն սրտիկ՝ ԱՄՆ դեսպանատնից հայ ժողովրդին

Սուրեն Շահվերդյանը հրաժարական է տալիս Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից

Մեյը հետաձգել է Brexit-ի հարցով քվեարկությունը

Սա աննախադեպ իրադարձություն է, կարևոր նվաճում 3-րդ հանրապետության պատմության մեջ (տեսանյութ)

Անվավեր քվեաթերթիկների վրա այս անգամ հումորներ համարյա չկային․ դրանք անցել էին համացանցի տիրույթ

Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված միջոցառումներ ՊՆ-ում (լուսանկարներ)

Ինչպես են բաշխվել քվեները 2-րդ ընտրատարածքում

Ունեցանք միաբևեռ Ազգային ժողով. «Մենք» դաշինքը՝ ընտրությունների մասին

Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի սպանությունից 8 օր անց դեռ կասկածյալ չկա

«Սասնա ծռերը» ճանաչել է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները, մաղթել արգասաբեր աշխատանք

Ի՞նչ հաջորդականությամբ են ձայները բաշխվել 4-րդ ընտրատարածքում

Ռուսաստանի հետ բարեկամության և համագործակցության համաձայնագիրը դադարեցվում է Պորոշենկոյի որոշմամբ

Ինձ պասիվ էի պահում, որ նախընտրական այս շրջանում չքաղաքականացվեր. Հ. Գալստյանն արդեն 8-րդ օրն է՝ հացադուլի մեջ է

Թեկնածուներից մեկի օգտին քվեարկելուն հարկադրելու առերևույթ դեպք է արձանագրվել. հարուցվել է քրգործ