Կնվիրի. եղածը մի գիրք չի՞. հերթական անմեղ «մարդասպանը»

10/05/2017 schedule17:15

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մայիսի 11-ի համարում

1998-ին Տաշիրի բնակիչ 12-ամյա Գեղեցիկ Ղանդիլյանի բռնաբարությունը եւ դաժան սպանությունը ոստիկանները համարեցին բացահայտված, երբ ձերբակալեցին սպանված աղջկան վերջինը տեսնողին՝ 21-ամյա Արմեն Պողոսյանին: Տաշիրի ոստիկանության աշխատակից Ավագ Մալաքյանը, օպերներ Մայիսը եւ Արթուրը (Ջիգիթ մականունով), ծեծի եւ բռնարարքների ենթարկելով, երիտասարդից խոստովանական ցուցմունքներ կորզեցին: Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Գագիկյանի նախագահությամբ գործն ընդամենը 4 օր քննելուց հետո եզրակացրեց, որ ամբաստանյալի հանցանքն ապացուցված է եւ ձեռքի թեթեւ շարժումով 15 տարի ազատազրկման դատապարտեց անմեղ երիտասարդին:

Գործը քննվեց նաեւ վերաքննիչ եւ վճռաբեկ դատարաններում. վերաքննիչում՝ Գ.Մելիք-Սարգսյան, Տ. Սահակյան, Ռ.Ասատրյան կազմով: Երկու վերադաս ատյաններն էլ գտան, որ արդար դատավճիռ է կայացվել, եւ Ա.Պողոսյանի հանցանքն ապացուցված է: 2004-ի սկզբին միայն, երջանիկ պատահականության շնորհիվ, բացահայտվեց սոսկալի հանցագործությունը, եւ պարզվեց, որ հանցանքը կատարողն այլ անձ է, որը մեկ այլ սպանության մեջ բռնվելով՝ խոստովանել էր, որ 12-ամյա Գեղեցիկին էլ է ինքը սպանել: 5,5 տարի նստած Արմեն Պողոսյանին ազատ արձակեցին. գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նրան ընդունեց, «Կոմս Մոնտե Քրիստո» գիրքը նվիրեց, ներողություն խնդրեց եւ խոստացավ, որ մեղավորները կպատժվեն:

Թվում էր՝ կատարվածը պետք է դաս լինի, եւ գոնե ծանր հանցագործությունների պարագայում իրավապահները պետք է շատ զգույշ լինեն, որ այլեւս նման պատմություն չկրկնվի: Ի՞նչը կարող է ավելի ահավոր լինել, քան անմեղ մարդուն դատելը եւ մեղավորի փոխարեն պատժելը: Սակայն պարզվում է՝ մեր քննիչ-դատախազ-դատավորները նման մտատանջություններ, մեղքի զգացում, խղճի խայթ  չեն ունենում: Նրանք առաջնորդվում են «ներքին համոզմունքով»: Նրանց հերթական զոհը 33-ամյա Մանուկ Նալբանդյանն է, որին մեղադրում են Մալաթիա-Սեբաստիա շուկայի կրպակներից մեկում աշխատող 50-ամյա Անուշ Վարդանյանին սպանելու մեջ: Իբր՝ նա սեռական հարաբերություն ունենալու նպատակով Անուշ Վարդանյանին տարել է շուկայի մոտ գտնվող զբոսայգին, եւ երբ տուժողը մերժել է նրա պահանջը՝ «նստել է նրա կրծքավանդակին, փորձել է խաթարված եղանակով սեռական հարաբերություն ունենալ նրա հետ եւ, երկու ձեռքով սեղմելով կոկորդը, խեղդել է»:

Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատարանը՝ Տիգրան Պետրոսյանի նախագահությամբ քննելով գործը՝ գտել է, որ մեղադրանքը հիմնավոր է եւ 2004-ի ապրիլի 6-ին Նալբանդյանին դատապարտել է 9 տարի ազատազրկման: Դատարանն անտեսել է գործում առկա բազմաթիվ հակասությունները, նախաքննության թույլ տված սխալները, կարեւոր վկաներին չհարցաքննելու հանգամանքը, կասկածելի ու ոչ բավարար փորձաքննությունը, բռնությամբ կորզված ցուցմունքները: Դատարանը մերժել է Նալբանդյանի պաշտպան Ռուզաննա Տեր-Վարդանյանի 100-ի չափ միջնորդությունները, քանի որ դրանք բավարարելու դեպքում՝ ամբաստանյալի անմեղությունն ակնհայտ կդառնար: Նալբանդյանի անմեղությունը հաստատող հանգամանքների թվարկումը միայն կարող է մի գիրք կազմել:

Խեղդված կնոջ պարանոցին եղած հետքերը կրիմինալիստիկայի կանոններով բոլորովին այլ հանցագործության մասին են վկայում՝ «կրծքին նստած խեղդելու» դեպքում չէին կարող նման հետքեր առաջանալ: Դրանք կարող էին առաջանալ միայն ետեւից մոտենալու եւ խեղդելու դեպքում: Վկաների ցուցմունքները եւս այլ պատկեր են ներկայացնում. սպանությունից անմիջապես առաջ Անուշ Վարդանյանին երկու զինվորականների հետ սուրճ խմելիս են տեսել, իսկ կեսգիշերն անց նա իր աշխատավայրից դուրս է եկել մի «կարճ եւ գեր անձնավորության» հետ եւ այլեւս չի վերադարձել (ամբաստանյալը նիհար է եւ բարձրահասակ):

Սպանվածի աղջիկները վկայել են, որ իրենց մայրը 13 հազար դոլար էր պարտք «բիճ Համոյին», որը գեր եւ կարճահասակ անձնավորություն է եւ ապրում է 3-րդ թե 4-րդ գյուղում: Սակայն նախաքննության մարմինը «չի հայտնաբերել» ոչ զինվորականներին, ոչ «Համոյին»: Ավելին, սպանվածի աղջիկը՝ նրա իրավահաջորդ Սյուզան Վարդանյանը, դատաքննությունից հետո (դատավճիռն արձակելու օրը) գրավոր հայտարարություն է արել՝ նշելով. «Ես համոզված եմ, որ Մանուկ Նալբանդյանը չի սպանել իմ մորը, եւ բոլոր իրավասու անձանցից խնդրում եմ գործը վերադարձնել լրացուցիչ նախաքննության՝ մորս մահվան մեջ իսկական մեղավորին գտնելու եւ պատժելու համար»:

Այժմ գործը հասել է վերաքննիչ դատարան, որտեղ Հենրիկ Տեր-Ադամյանի նախագահությամբ առաջին ատյանի սցենարն է կրկնվում՝ վկաներին չեն հրավիրում դատարան, հրապարակում են ոչ թե դատաքննական, այլ նախաքննական ցուցմունքները, մերժում են պաշտպանի միջնորդությունները: Այսինքն, բոլոր շանսերը կան, որ Արմեն Պողոսյանի պատմությունը կրկնվի: Ընդ որում, չի բացառվում, որ տարիներ անց մեկ այլ հանցագործության մեջ բացահայտված ինչ-որ մեկը ձեռի հետ խոստովանի, որ տարիներ առաջ մի կնոջ է խեղդել՝ պարտքը չվերադարձնելու համար: Եւ ի՞նչ. Աղվան Հովսեփյանը կրկին «Կոմս Մոնտե Քրիստո՞» է նվիրելու՝ այս անգամ Մանուկ Նալբանդյանին, համակարգի անունից ներողություն է խնդրելու եւ խոստանալու է, որ մեղավորները կպատժվե՞ն: Իսկ «մեղավորներն» այդ պահին հերթական զոհին են որսալու:          

Ա.Օ.

Տպել
1570 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա