Սամվել Բաբայանն է զենքը պատվիրել. «Իգլայի» աղմկոտ գործով կալանավորվածի ցուցմունքը

10/05/2017 schedule23:13

Մեր տեղեկություններով, մայիսի 12-ին «Իգլայի» աղմկոտ գործով կալանավորված ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի, նրա մարտական ընկերոջ՝ Սանասար Գաբրիելյանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու միջնորդություն կներկայացվի դատարան:

Նշենք, որ վերջիններս կալանավորվել են մարտի 24-ին. մայիսի 24-ին լրանում է կալանավորման երկու ամիսը:

Մեր զրույցում Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանն ասաց, որ մայիսի 24-ից 10 օր շուտ նախաքննական մարմինը պետք է միջնորդություն ներկայացնի դատարան, հետո դատարանը կքննարկի այն: «Վաղը հայտնի կլինի, 12-ին պետք է միջնորդություն ներկայացվի»,- ասաց Քալաշյանը:

Վերջինս այս գործով արդեն սկսել է որոշ փակագծեր բացել: Մասնավորապես, Քալաշյանը մեր զրույցում հայտարարեց, որ Սամվել Բաբայանը կալանավորվել է գործով  կալանավորված երրորդ անձի՝ Արմեն Պողոսյանի ցուցմունքների հիման վրա: Հարցին, թե ի՞նչ բովանդակությամբ ցուցմունք է տվել Բաբայանի դեմ, Քալաշյանը պատասխանեց. «Ենթադրություն է առ այն, որ Սամվել Բաբայանը կարող է զենքը պատվիրած լինել»,- ասաց նա: Հարցին, թե այդ մասով նրա եւ Սամվել Բաբայանի միջեւ առերես հարցաքննություն չի՞ եղել, Քալաշյանը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ ենթադրությունների հիման վրա առերեսում չի լինում: Դիտարկմանը, որ հենց այդ «ենթադրությունների» հիման վրա՞ է նրա պնդմամբ Սամվել Բաբայանը կալանավորվել, պաշտպանը նշեց, որ ենթադրությունը չի կարող հիմք հանդիսանալ ոչ միայն մեղադրանքի, այլեւ իր պաշտպանյալի հետ առերես հարցաքննություն անցկացնելու համար: Նա տեղեկացրեց, որ Արմեն Պողոսյանն ու Սամվել Բաբայանն իրար չեն ճանաչում:

Ինչ վերաբերում է Սամվել Բաբայանի մարտական ընկերոջը՝ Սանասար Գաբրեիլյանին, ապա նրա պաշտպան Կարապետ Աղաջանյանը դեռ չի ցանկանում երրորդ անձի մասով տվյալներ հայտնել: Հարցին, թե ձեր պաշտպանյալը նույնպե՞ս Արմեն Պողոսյանի ցուցմունքների հիման վրա է կալանավորվել, Աղաջանյանն ասաց. «Այդ տվյալները դեռ գաղտնի են, զերծ կմնամ հրապարակելուց»: Նա ասաց, որ այս ընթացքում իր պաշտպանյալը մի քանի անգամ հարցաքննվել է:

Սամվել Բաբայանին, Սանասար Գաբրիելյանին եւ գործով կալանավորված երրորդ անձին՝ Արմեն Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի երկրորդ մասի (Ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով) եւ 235.1 հոդվածի երկրորդ մասի առաջին կետի հատկանիշներով (ռազմամթերքի մաքսանենգություն՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով): Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրանց սպառնում է առավելագույնը 13 տարվա ազատազրկում: 

Տպել
4280 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին