Հին հաղթանակի թարմ հիշողությունը. պատերազմի թաքցվող կողմը

11/05/2017 schedule13:15

Նախորդ օրը Ռուսաստանն ու դաշնակից որոշ հետխորհրդային երկրներ մեծ շուքով նշեցին «Հայրենական մեծ պատերազմի» հաղթանակի օրը՝ մայիսի 9-ը: Առաջին հայացքից ամբողջությամբ նորմալ այդ երեւույթը, սակայն այդքան էլ նորմալ չէ:

Մայիսի 9-ը

Մայիսի 9-ի տոնակատարությունների մասին խոսելիս նախ պետք է նշենք, որ արդեն 1948 թվականին սովետական իշխանությունները այդ տոնը համարեցին այնքան ոչ էական, որ անգամ այդ օրը դարձրեցին աշխատանքային: Փոխարենը, ոչ աշխատանքային հռչակվեց հունվարի 1-ը: Բանն այն է, որ Սովետական Միության քաղաքացիներն այնքան էին տանջված պատերազմից, որ չէին ուզում հիշել դրա մասին, գերադասում էին մոռանալ դժոխքի վերածված այդ տարիները:

Միայն 1965 թվականին, երբ պատերազմի տանջանքները արդեն մոռացված էին, մայիսի 9-ը կրկին դարձավ ոչ աշխատանքային, իսկ Կարմիր հրապարակով անցավ ռազմական շքերթ (որը մինչ այդ տեղի էր ունենում հոկտեմբերյան հեղափոխության օրը):

Ուշ 1960-ականներին եւ 1970-ականներին «հավաքական հաղթանակի» գաղափարը էլ ավելի զարգացվեց: Մի շարք քաղաքների տրվում են «հերոս-քաղաք» կոչումներ, նկարահանվում են պատերազմի մասին ֆիլմեր, կառուցվում են «անհայտ զինվորի հուշարձաններ», վառվում են զոհերին հիշատակող անմար կրակներ, իսկ պատերազմի վետերաններին տրվում են մեդալներ: 1975թ. ծնվում է հայտնի «Հաղթանակի օրը» երգը («ԺպվՖ տՏոպՊօ»):

Սկսած 1965 թվականից հաղթանակի օրվա ռազմական շքերթներ արվում էին միմիայն դրա հոբելյանի առթիվ՝  20, 30, 40 եւ 50-ամյակի կապակցությամբ: Սակայն 1996 թվականից սկսած մայիսի 9-ի ռազմական շքերթները Կարմիր հրապարակով անցնում էին ամեն տարի… 2008-ից դրանց մասնակցում էր նաեւ ռազմական տեխնիկան:

Այլ կերպ ասած, ի հեճուկս տրամաբանության, տարիների ընթացքում մայիսի 9-ը ավելի ու ավելի մեծ շուքով է նշվում: Եվ քանի դեռ Եվրոպայում, հյուսիսային Աֆրիկայում, արեւելյան Ասիայում եւ Խաղաղ օվկիանոսի տարածքում, ուր անցել է երկրորդ համաշխարհային պատերազմը, արդեն վաղուց մոռացել են դրա մասին, Ռուսաստանում այն դառնում է ազգային ինքնության հենակետ:

Տհաճ փաստեր

Դուք միգուցե ասեք, որ դա պայմանավորված է նրանով, որ ռուսների համար այդ պատերազմը հայրենական էր: Սակայն դա այդպես չէ:

Պատերազմի սկսվելու դրությամբ Սովետական Միությունը ֆաշիստական Գերմանիայից ոչ պակաս ագրեսոր երկիր էր: Երկուսն էլ փոխադարձ պայմանավորվածությամբ 1939-1945 թվականներին զբաղված էին հարեւան երկրների վրա հարձակվելով: Գերմանիան այդ ընթացքում հարձակվեց Լեհաստանի, Բելգիայի, Հոլանդիայի, Դանիայի, Ֆրանսիայի, Նորվեգիայի ու Մեծ Բրիտանիայի վրա, իսկ Սովետական Միությունը՝ Լեհաստանի, Ֆինլանդիայի, Լիտվայի, Լատվիայի եւ Էստոնիայի վրա:

Սակայն մի կողմ թողնելով այդ հանգամանքը՝ փաստենք, որ 1941 թվականի դրությամբ Սովետական Միությունը ուներ Գերմանիայից 2 անգամ ավելի մեծ բանակ, 7 անգամ ավելի տանկ, 2,5 անգամ շատ հրետանի եւ 6,5 անգամ ավելի ինքնաթիռ: Այդ ուժերի հարաբերակցությամբ Սովետական Միությունը պետք է մի քանի շաբաթում (եւ ոչ 4 տարում) վերցներ Բեռլինը:

Բայց դրանով հանդերձ, ապաշնորհ ղեկավարության պատճառով պատերազմը տեւեց 4 տարի, եւ դրան զոհ գնաց 3 անգամ ավելի շատ սովետական, քան գերմանական զինվոր:

Ավելին, միարժեք չէ, թե պատերազմի ավարտն ինչպիսին կլիներ, եթե չլիներ Արեւմուտքի օգնությունը: 1941 թվականից Ամերիկան ու Բրիտանիան տասնյակ հազարավոր տանկեր ու ինքնաթիռներ, հարյուր հազարավոր ավտոտեխնիկա եւ հրաձգային զենքեր եւ տասնյակ միլիոնավոր տոննաների հասնող այլ աջակցություն են ուղարկել Սովետական Միությանը «Լենդ-Լիզ» ծրագրով:

Իսկ սովետական բանակը սկսեց հաջողությունների հասնել միայն այն ժամանակ, երբ 1943 թվականին հյուսիսային Աֆրիկայում եւ ապա Իտալիայում արեւմտյան պետությունները ինտենսիվորեն ջախջախում էին Գերմանիային ու իր դաշնակիցներին: Ավելին… Սովետական զորքերի առաջմղումը արագացավ, երբ 1944-ին Ֆրանսիայում բացվեց 2-րդ ճակատը:

Բայց այս ամենի մասին ռուսական քարոզչամեքենան լռում է: Լռում է, որ հաղթանակը ներկայացվի որպես «լավ» Սովետական Միության միայնակ հաղթանակ ընդդեմ նացիզմի: Հաղթանակ, որի «հեղինակային իրավունքները», ըստ Կրեմլի, արեւմտյան ուժերը փորձում են խլել (այնինչ, արեւմուտքում արդեն վաղուց անգամ մայիսի 9-ը չեն նշում):

Քանդվող պետության սինդրոմ

Այս երեւույթը, թերեւս, նոր չէ: 20-րդ դարի սկզբում Ավստրո-Հունգարիայում ազգային հպարտության եւ իդենտիզմի հիմքում դրվեց 1813 թվականի «Ժողովուրդների պատերազմի» հաղթանակի (ընդդեմ Նապոլեոն Բոնապարտի) հիշողությունը: Ու թեեւ այդ հաղթանակում մեծ էր նաեւ այլ երկրների (Ռուսաստանի, Շվեդիայի) դերը, սակայն այն ներկայացվում էր զուտ որպես գերմանական պետությունների հաղթանակ ընդդեմ ֆրանսիական ագրեսորի:

Բանն այն է, որ Ավստրո-հունգարական կայսրությունը իր զարգացմամբ էականորեն հետ էր ընկնում թե Ֆրանսիայից, թե Գերմանիայից, թե Լեհաստանից, եւ թե բազմաթիվ այլ երկրներից: Եվ ազգային հպարտության հիմքում դրեց ոչ թե ժամանակակից ձեռքբերումները, այլ 100 տարի առաջ տարած հաղթանակը… Դրանից մի քանի տարի անց Ավստրո-հունգարական կայսրությունը փլուզվեց:

Դանիել Իոաննիսյան

Տպել
3876 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)