Ակտուալ հարց. իմացեք ձեր իրավունքները

11/05/2017 schedule13:40

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մայիսի 12-ի համարում

Մի քանի օրից կկայանա ընդդիմության հերթական հանրահավաքը: Ասել է թե՝ կրկին ձերբակալություններ ու վարչական կալանքներ են սպասվում: Վերջին մեկ տարվա պրակտիկան ցույց է տալիս, որ որքան գրագետ է մարդը, որքան լավ է տիրապետում օրենքներին եւ գիտի սեփական իրավունքները, այնքան դժվար է նրան անհիմն մեղադրելը: Այս նկատառումներից ելնելով՝ Փաստաբանների միջազգային միությունը եւ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտը» փոքրիկ բրոշյուրներ են տպագրել՝ «Իմացեք ձեր իրավունքները» եւ «Ձերբակալված մարդկանց իրավունքները Հայաստանում» վերնագրերով: Այս գրքույկները հարկ է, որ կարդան ոչ միայն միտինգների մասնակիցները, այլեւ ՀՀ բոլոր քաղաքացիները, որոնք պատրաստվում են շարունակել բնակվել Հայաստանում:

Մայիսի 14-ի միտինգին ընդառաջ նախ ներկայացնենք վարչական իրավախախտումներին վերաբերող խորհուրդները: «Եթե ձեզ մոտենում են փողոցում եւ խնդրում անցնել բաժին, չարժե դիմադրելու փորձ անել, այդ դեպքում ձեր գործողությունները կարող են գնահատվել որպես դիմադրություն, սակայն դուք իրավունք ունեք փաստաթուղթ պահանջել մոտեցողից եւ տեղեկանալ, թե ինչն է ձեզ տանելու պատճառը»,-գրված է գրքույկներից մեկում: Հեռախոսով հրավիրելու դեպքում դուք կարող եք պահանջել գրավոր ծանուցագիր, որի մեջ պետք է նշված լինի, թե ինչ գործով ու ինչ կարգավիճակով (տուժող, վկա, կասկածյալ) եք հրավիրվում, որ ժամին, ուր, կանչողի անունը: Վարչական ձերբակալության մասին անպայման պետք է կազմվի արձանագրություն, որը պետք է ստորագրեն պաշտոնատար անձը եւ ձերբակալվածը, որը կարող է նաեւ հրաժարվել ստորագրելուց:

Ձերբակալվածի խնդրանքով իրավապահները պարտավոր են նրա գտնվելու վայրի մասին տեղեկացնել հարազատներին, աշխատանքի կամ ուսման վայրի ադմինիստրացիային: Վարչական պատասխանատվության ենթարկվողին կարող են ենթարկել զննության (նույն սեռին պատկանող 2 ընթերակաների ներկայությամբ), որը պետք է արձանագրվի: Նա իրավունք ունի ծանոթանալ գործի նյութերին, բացատրություններ տալ, ապացույցներ ներկայացնել, օգտվել փաստաբանի օգնությունից: Վարչական պատասխանատվության գործը կազմվում է ոստիկանությունում եւ քննվում դատարանում, որոշումը հայտարարվում է անհապաղ, իսկ եռօրյա ժամկետում պարտավոր են տվյալ անձին տրամադրել որոշման պատճենը: Վարչական տուգանքը վճարվում է ոչ ուշ, քան 15 օրում: Վարչական կալանքը կիրառվում է բացառիկ դեպքերում՝ առավելագույնը 15 օրով:

Կալանք չի կարող կիրառվել հղի, մինչեւ 12 տարեկան երեխաներ ունեցող կանանց, 18 տարին չլրացած անձանց, 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամների նկատմամբ: Ձերբակալման ժամկետը հաշվվում է կալանքի ժամկետի մեջ: Քրեական գործով որպես վկա հրավիրելու դեպքում ձեզ պարտավոր են հարցաքննել մինչեւ երեկոյան ժամը 22-ը, միայն կասկածյալին կամ մեղադրյալին, այն էլ՝ ծայր անհրաժեշտության դեպքում կարող են հարցաքննել գիշերային ժամերին: Վկային անժամկետ պահելը, որեւէ քննչական գործողություն նրա հետ չկատարելը միջազգային նորմերի կոպիտ խախտում է: ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը վկային պաշտպան ունենալու հնարավորություն չի տալիս, բայց, ըստ Սահմանադրության, յուրաքանչյուր ոք իրավունք ունի իրավաբանական օգնություն ստանալ, ուստի պահանջեք, որ ձեզ իրավաբանական օգնություն ցույց տան:

Չնայած «վկան պարտավոր է ցուցմունք տալ», սակայն նա կարող է ցուցմունքներ չտալ իր եւ իր մերձավոր ազգականների (ծնողների, զավակների, ամուսնու, եղբայրների ու քույրերի, պապի, տատի, թոռների, ամուսնու ծնողների) դեմ: Նա կարող է անձամբ շարադրել ցուցմունքը, ծանոթանալ հարցաքննության արձանագրությանը, լրացումներ անել: Որպես կասկածյալ եւ մեղադրյալ հարցաքննվելիս կարող է հրաժարվել ցուցմունք տալուց, եւ դա չի կարող մեկնաբանվել ի վնաս անձի: Ձերբակալությունը կարող է տեւել ոչ ավելի, քան 72 ժամ, հետո պետք է դատարանը՝ անպայման անձի ներկայությամբ, դռնփակ նիստում քննի կալանքի միջնորդությունը եւ որոշում կայացնի: Ձերբակալության պահին անձին պետք է ծանոթացնեն ձերբակալվածի իրավունքների հետ, հենց այդ պահից անձը կարող է պաշտպան ունենալ եւ հարցաքննվել բացառապես պաշտպանի ներկայությամբ: Ընդ որում, եթե մարդն անվճարունակ է, ապա պաշտպանը տրամադրվում է պետպատվերի կարգով:

Պաշտպանի հետ տեսակցությունը պետք է կոնֆիդենցիալ լինի՝ այն կարող է միայն տեսողական հսկողության ենթարկվել, բայց չպետք է լսվի: Ոչ ուշ, քան 12 ժամում քննիչը պարտավոր է անձի գտնվելու վայրի մասին տեղեկացնել հարազատներին: Ձերբակալվածի վրա մարմնական վնասվածք հայտնաբերելու դեպքում անհապաղ բուժաշխատող է հրավիրվում, որը բուժօգնություն ցույց տալուց հետո գրառում է կատարում գրանցամատյանում: Ձերբակալվածին պահելու վայրում պարտավոր են նրան անվճար սնունդ, անկողնային պարագաներ, սպասք, քնելու տեղ տրամադրել, 20 կիլոգրամանոց ծանրոցների ընդունում եւ մերձավոր ազգականների հետ մեկժամյա տեսակցություններ թույլատրել, եթե քննիչը, «քննության շահերից ելնելով», տեսակցություններն արգելելու որոշում չի կայացրել: Պակաս կարեւոր չէ իմանալ, որ կալանքը խափանման 7 միջոցներից մեկն է, եւ դատարանը ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործությունների դեպքում այն կարող է փոխարինել գրավով: Խափանման միջոցի, ընդհանրապես՝ քննիչի, դատախազի, դատարանի ցանկացած որոշում կարող են բողոքարկվել վերադաս դատարանում: Կալանքի որոշումը չի կարող գերազանցել երկամսյա ժամկետը, իսկ նախաքննության ժամկետը՝ մեկ տարին:        

Ա.Օ.

Տպել
1428 դիտում

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ