Ներիշխանական գզվռտո՞ց. Դավիթ Հարությունյանի մազերը` բիզ-բիզ

11/05/2017 schedule13:45

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մայիսի 12-ի համարում

Եթե ԱԺ այս եռօրյայի առաջին օրը ԱԺ վերահսկիչ պալատի նախագահի ներկայացրած 2003թ. տարեկան հաշվետվությունն, ըստ էության, անցավ առանց լուրջ էքսցեսների, ապա երեկ խորհրդարան էր եկել արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ հայտարարելու, որ իր մազերը բիզ-բիզ են կանգնել։ Իսկ նախարարի մազերը նման վիճակի են հասել այն պատճառով, որ նա կարդացել է ՎՊ հաշվետվության այն մասը, որը վերաբերում է ՀՀ կառավարության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ կնքված պայմանագրի շրջանակներում՝ «Դատաիրավական բարեփոխումներ» վարկային ծրագրի իրականացման ընթացքի մասին ՎՊ-ի ներկայացրած հաշվետվությունը։ Սույն ծրագիրն ԱԺ-ն վավերացրել է  2001-ին, որի ավարտը նախատեսված է 2004-ի դեկտեմբերի 31-ին։

Կարդալով սույն հաշվետվությունը՝ Դ.Հարությունյանը հանգել է այն եզրակացության, որ Վերահսկիչ պալատի ներկայացրած ուսումնասիրությունը տառապում է էժանագին պոպուլիզմով: «Ոչինչ այնքան թանկ չի նստում պետության վրա, որքան էժան պոպուլիզմը։ Ուստի, ես կոչ եմ անում ոչ թե  պայքարի պատրանք ստեղծել, այլ իրապես փորձել շտկել առկա թերությունները»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց Դավիթ Հարությունյանը։ Իսկ ի՞նչ հաշվետվություն է ներկայացրել ՎՊ-ն, որը հարուցել է արդարադատության համակարգի ղեկավարի զայրույթը։ ՎՊ-ն, «Դատաիրավական բարեփոխումներ» վարկային ծրագրի իրականացման ընթացքի իր ուսումնասիրության արդյունքում արձանագրել է.

«Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ «Դատաիրավական բարեփոխումներ» վարկային ծրագրի իրականացման ընթացքում թույլ են տրվել մի շարք իրավական ակտերով նախատեսված պահանջների խախտումներ եւ վարկային միջոցների ոչ արդյունավետ օգտագործման փաստեր։ Ծրագրի իրականացման տարեկան բյուջեները թերակատարվել են բոլոր կատեգորիաներով՝ 2001-ին՝ 55,1 տոկոսով, 2002-ին՝ 72,0, իսկ 2003-ի հինգ ամսում՝ 85,7 տոկոսով»։ Ամենաաէական թերությունը ՎՊ-ն արձանագրել է  դատարանների շենքերի վերականգնման համար հատկացված գումարների ծախսային մասում.

«Համաձայն ծրագրի՝ թվով 20 դատարանների շենքերի վերականգնման համար նախատեսված է եղել 4 միլիոն 451,1 հազար ԱՄՆ դոլար, սակայն 2003-ի հուլիսի 1-ի դրությամբ կնքված թվով 9 շինարարական աշխատանքների կապալի պայմանագրերի արժեքը կազմել է 4 միլիոն 386,8 հազար ԱՄՆ դոլար (թվով 11 դատարանների համար), իսկ մնացած 9 դատարանների շենքերի վերականգմանը բաժին է ընկնում 64.3 հազար ԱՄՆ դոլարի աշխատանքներ»,- նշված է ՎՊ-ի ներկայացրած հաշվետվության մեջ։ Բնականաբար, երեկ Դավիթ Հարությունյանը հերքեց հաշվետվության մեջ նշված այս հիմնական մեղադրանքը: «ՎՊ-ի հաշվետվության մեջ հնչեց մի կարեւոր մեղադրանք՝ կառավարությունը մեղադրվում է այն բանում, որ նախատեսված 20 դատարանների փոխարեն վերակառուցվել է ընդամենը 11 դատարան, եւ գումարներն ավարտվել են։

Փաստը ճիշտ է նշված, սակայն այդտեղ որեւէ մեկի մեղքը պետք չէ փնտրել։ Բանն այն է, որ նախնական գնահատումն իրականացվել է 99-ին, եւ այդ թվին գործող գներով էլ հաշվարկվել են շինանյութերի եւ շինարարական աշխատանքների գումարները։ Բացի այդ, պարզվել է, որ Արաբկիրի դատարանը վերանորոգման ենթակա չէ, քանզի ուսումնասիրությունների արդյունքում ակնհայտ է դարձել, որ հենք չունի: Ուստիեւ, որոշում է կայացվել Արաբկիրի եւ եւս երեք դատարանների շենքեր ոչ թե վերանորոգել, այլ նորը կառուցել, ինչը  ի սկզբանե նախատեսված չէ եղել։ Այդ պատճառով էլ նախատեսված գումարները չեն բավականացրել»,-ՎՊ-ի ներկայացրած տեղեկանքները փորձեց հերքել Դավիթ Հարությունյանը։

Այդուհանդերձ, արդարադատության նախարարի ելույթը բնավ չհամոզեց ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին, որը երեկ տեղեկացրեց, որ օգտվելով իր իրավունքից՝ ինքը բոլոր փաստաթղթերն ուղարկելու է գլխավոր դատախազություն: «Պետք չէ ամպագորգոռ ելույթներ ունենալ, կոկորդ կրծել կամ կոկորդ պատռել՝ սեփական ճշմարտացիությունն ապացուցելու համար, նաեւ քաղաքական գնահատականներ հնչեցնել՝ ինչ է թե մեկը համարձակվել է իր ոտքը տրորել եւ ինչ-որ բան ասել։ Ինչ է, ուզում եք աչք փակենք կատարված չարաշահումների վրա՞»,-ամբիոնից հայտարարեց ԱԺ նախագահն ու վստահեցրեց, որ ինքը հետամուտ է լինելու, որ մեղավորները պատժվեն։ Իսկ եթե դատախազությունը կպարզի, որ ՎՊ-ն ընդամենը զրպարտել է, ապա ԱԺ նախագահը պրոբլեմ չի տեսնում, որ զրպարտության համար պատժվեն ՎՊ պատասխանատու պաշտոնյաները։

Ինչեւէ. որ ԱԺ վերահսկիչ պալատի դերի բարձրացումը, որը մինչ օրս կրել է զուտ ձեւական բնույթ, մտնում է ԱԺ նախագահի՝ ԱԺ դերի բարձրացման ծրագրի մեջ՝ պարզ էր դեռ ամիսներ առաջ, երբ ԱԺ-ում քննարկվում էր ՎՊ-ի լիազորությունների շրջանակը։ Սակայն, ոմանց համար առնվազն տարօրինակ է այն, որ պետական համակարգի 20 ոլորտներում ուսումնասիրություններ կատարելով՝ ԱԺ ՎՊ-ն առավել լուրջ չարաշահումներ հայտնաբերել է  հատկապես «Դատաիրավական բարեփոխումներ» վարկային ծրագրում, երբ, ըստ որոշ տեղեկությունների, լուրջ չարաշահումներ են հայտնաբերված եղել նաեւ մաքսային  կոմիտեում կատարված ստուգումների ժամանակ, որոնք, ինչ-ինչ պատճառներով, ՎՊ-ի տարեկան հաշվետվության մեջ չեն արտացոլվել։

Իհարկե, երեկ ՎՊ նախագահ Գագիկ Ոսկանյանը հերքեց, որ մաքսային կոմիտեում լուրջ չարաշահումներ հայտնաբերվել են։ Ինչ վերաբերում է արդարադատության համակարգի վրա «նաեզդի» քաղաքական ենթատեքստին, ապա Դավիթ Հարությունյանն ասաց, որ ինքն առայժմ ձեռնպահ է մնում որեւէ գնահատական տալուց։ Այսպիսով, այսօր առավոտյան խորհրդարանն իր քվեարկությամբ պետք է հաստատի ՎՊ 2003-ի տարեկան հաշվետվությունը, որի համար անհրաժեշտ է 66 պատգամավորի կողմ ձայն։ Եթե ՎՊ տարեկան հաշվետվությունը  հաստատելու մասին ԱԺ  որոշումը քվեարկության արդյունքում մերժվի, ապա  պատգամավորների  առնվազն 1/3-ը կարող է 24 ժամվա ընթացքում ներկայացնել ԱԺ որոշման նախագիծ՝  ՎՊ նախագահի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին։

Սակայն քիչ հավանական է, որ Գագիկ Ոսկանյանին անվստահություն հայտնելու հարց առաջանա, քանզի կոալիցիոն ուժերը, նաեւ՝ «Ժողպատգամավորն» ու ՄԱԿ-ը տրամադրված են կողմ քվեարկել ՎՊ-ի տարեկան հաշվետվությանը։ Ըստ ամենայնի, միակ հետեւանքը, որ  կարող է ունենալ ՎՊ տարեկան հաշվետվությունը, այն է, ինչի մասին երեկ տեղեկացրեց ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը՝ չարաշահումների մասին արձանագրված փաստերը ՀՀ գլխավոր դատախազությանը տրամադրելը։ Իսկ դա արդեն կնշանակի, որ մասնավորապես՝ «Դատաիրավական բարեփոխումներ» վարկային ծրագրի իրականացման ուսումնասիրության ընթացքում ՎՊ-ի արձանագրած չարաշահումները կքննի գլխավոր դատախազությանը կից ստեղծված կոռուպցիայի հանձնաժողովը, որի ստեղծումն արդարադատության նախարարը համարում էր աննպատակահարմար։

Ի դեպ, երեկ ՄԱԿ խմբակցությունը կառավարության համար փոխանցիկ կարմիր դրոշ էր պատրաստել, որի վրա գրված էր. «Աշխատում ենք առանց վերահսկիչի»։ Փոխանցիկ դրոշը ՄԱԿ խմբակցության նախագահ Գուրգեն Արսենյանը հանձնեց ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Պավել Սաֆարյանին։ ՄԱԿ նախագահը հրաժարվեց մեկնաբանել իրենց ակցիայի ենթատեքստը, իսկ Պավել Սաֆարյանն էլ այդ ակցիայից ընդամենը եզրակացրել էր, որ ՄԱԿ-ն ավելորդ դրոշ ունի եւ որոշել է տալ իրեն։  

Հ. Գ. Ի դեպ, երեկ, ԱԺ հայտարարությունների ժամին, «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ Թաթուլ Մանասերյանը, անդրադառնալով ԱԺ ՎՊ-ի տարեկան հաշվետվությանը, ասաց. «Փաստերը ցույց են տալիս, որ այսօրվա իշխանությունները կոռումպացված են, եւ հարցի լուծումը ոչ միայն գործող կառավարության, այլեւ նախագահի հրաժարականն է»:   

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1459 դիտում

Խախտումների մասին որոշումը էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի գումարը կնվազի 20 տոկոսով

Մերձմոսկովյան Բալաշիխայում ադրբեջանցի գործարար է սպանվել

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ 2024 թվականի բացարձակ հաղթող (տեսանյութ)

Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոցում վարչապետը ծանոթացել է խնդիրների վերացման աշխատանքներին (տեսանյութ)

Մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին, հայտնվել ձորակում. ընտանիքի 3 անդամ հիվանդանոցում է

Սահմանազատման մասին պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհի մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ

Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի ինքնությունը կամ պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Փաշինյան

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը

Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան