Ի՞նչ է կատարվում. Վերադարձ փուլային տարբերակին

11/05/2017 schedule13:50

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մայիսի 12-ի համարում

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը վերջերս հաճախ է հայտարարում, որ հունիսի 28-29-ին Ստամբուլում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ տեղի է ունենալու նաեւ Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում, որի ժամանակ քննարկվելու են հայ-ադրբեջանական երկաթուղու բացման եւ հայկական ուժերի կողմից գրավված Ադրբեջանի յոթ շրջանների վերադարձի հարցերը: ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, ի պատասխան այս հայտարարությունների, իր վերջին ասուլիսներից մեկի ժամանակ՝ թեեւ ոչ այնքան հստակ, այնուամենայնիվ, նշեց, որ այս պահին այդպիսի տարբերակի քննարկում հնարավոր չէ: Բացի այդ, Օսկանյանը ընդհանրապես կասկածի տակ առավ եռակողմ հանդիպման փաստը՝ հայտնելով, որ այդպիսի հանդիպման մասին իրեն պաշտոնապես կամ ոչ պաշտոնապես չեն տեղեկացրել:

ՀՀ ԱԳ նախարարության լրատվության բաժնից երեկ  փորձեցինք ճշտել, թե ի վերջո ինչ է տեղի ունենալու Ստամբուլում՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ: Որքան էլ զարմանալի է, պատասխանը կրկին նույնն էր՝ իսկ  ո՞վ է ասել, որ ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում է տեղի ունենալու: Այսպիսով, մի կողմից Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարություններ է անում այդ հանդիպման մասին եւ, ադրբեջանական կողմին ձեռնտու տարբերակներ շրջանառության մեջ դնելով, պատրաստվում դրան, մյուս կողմից՝ ՀՀ ԱԳ նախարարը հայտարարում է, որ այդ հանդիպման մասին իրեն չեն տեղեկացրել:

Վերջինս խնդրի շուրջ ծավալվում է միայն հետեւյալ համատեքստում. եթե հնարավոր այդ հանդիպմանը Թուրքիան պետք է ներկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջնորդի դերով, ապա ՀՀ-ն կհրաժարվի մասնակցել դրան, իսկ եթե ոչ, այսինքն՝ պետք է հանդիպեն տարածաշրջանային երեք հավասար պետությունների ԱԳ նախարարներ, Հայաստանը չի հրաժարվի: ԱԳ նախարարության ներկայացուցիչներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ երկրորդ տարբերակի դեպքում ամեն ինչ էլ կարող է լինել օրակարգի մեջ: Այն հարցին, թե արդյո՞ք դա նշանակում է, որ յոթ շրջանները վերադարձնելու հարցը նույնպես կարող է քննարկվել, մեր զրուցակիցը պատասխանեց, որ ՀՀ-ն այդ տարբերակի վերաբերյալ իր դիրքորոշումը վաղուց ներկայացրել է, այսինքն՝ ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Հայաստանի համար ընդունելի չէ, որ ԼՂ հարցի կարգավորման փաթեթից ինչ-որ տարրեր հանվեն եւ այս կամ այն կողմի մղումներով դրվեն շրջանառության մեջ:

Ինչ վերաբերում է Մամեդյարովի հայտարարություններին՝ հայկական դիվանագիտությունը դրան վերաբերում է հետեւյալ տրամաբանությամբ. եթե երկար ժամանակ հալվա ես ասում, (ինչով հիմա զբաղված են ադրբեջանցիները), դրանից բերանդ չի քաղցրանում:  Անկախ փորձագետների կարծիքով՝ իրականում խոսքը ոչ թե հայ-ադրբեջանական երկաթուղին բացելու կամ միանգամից յոթ շրջաններ Ադրբեջանին վերադարձնելու մասին է, այլ՝ ԼՂ հարցի կարգավորման փուլային տարբերակին վերադառնալու մասին, ինչին, շատերի գնահատմամբ, Հայաստանը ստիպված է լինելու համաձայնել: Ի վերջո, հարցը փաթեթային մոտեցումներով լուծելու բոլոր փորձերը վերջին վեց տարիների ընթացքում անհաջողության են մատնվել, եւ ըստ որոշ տեղեկությունների՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը այս տրամաբանությամբ աշխատանքը շարունակելը համարում է անիմաստ:

Իսկ փուլային տարբերակին վերադառնալու անհրաժեշտության մասին սկսել են խոսել նաեւ ՌԴ-ում. մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան նախկին համանախագահող Վ.Կազիմիրովը այս առաջարկով արդեն մի քանի անգամ հանդես է եկել ռուսաստանյան մամուլում: Իսկ ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, ըստ որոշ կարծիքների, դրա շրջանակներում ԱՄՆ-ը փորձելու է հայ-թուրքական սահմանի բացման հետ կապված կոնկրետ քայլեր իրականացնել եւ այնպես անել, որ այդ սահմանի բացման անհրաժեշտությունը արձանագրվի հայ-թուրքական որեւէ փաստաթղթում:

Սակայն միանշանակ է, որ, չնայած հակառակի մասին հայտարարություններին, ՀՀ-ը  պատրաստ չէ հայ-թուրքական սահմանի բացմանը, քանի որ այդ ուղղությամբ որոշակի վճռականության դեպքում Ռ.Քոչարյանը չէր հրաժարվի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելուց: Ի դեպ, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու են կազմակերպության անդամ 26 երկրների նախագահները, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը: ՆԱՏՕ-ի ինտերնետային էջը տեղեկացնում է, որ գագաթնաժողովին կազմակերպությունը «գործընկեր երկրներից  բարձր մակարդակի մասնակցություն» է ակնկալում: Այս գագաթնաժողովի օրակարգային հարցերից մեկը լինելու է հարաբերությունները Հարավային Կովկասի երկրների հետ. այնպես որ՝ Իլհամ Ալիեւը եւ Միխայիլ Սահակաշվիլին, այնուամենայնիվ, կմեկնեն Ստամբուլ:

Աննա Հակոբյան  

Տպել
1442 դիտում

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց ծխից 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ