Եւ աղջիկները, եւ տղաները այսօր պետք է վարեն մեքենա, դա անհրաժեշտություն է դարձել. ոստիկան

11/05/2017 schedule14:41

Երեւան քաղաքի 51 դպրոցներում այսօր նախատեսված էին ոստիկանության ներկայացուցիչների հանդիպումներ աշակերտների հետ:

Ճանապարհային ոստիկանության ծառայողների, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության աշխատակիցների, ինչպես նաեւ կամավորների կողմից պետք է անցկացվեին «Հետիոտնի եւ ուղեւորի պարտականությունները» թեմայով դասընթացներ:  

Սուրեն Սպանդարյանի անվան №24 դպրոցում, օրինակ, հանդիպումը 6-րդ եւ 7-րդ դասարանցիների հետ էր: Վեցերորդցիների մոտ այդ ժամին ինֆորմատիկայի դաս պիտի լիներ, յոթերորդցիների մոտ` համաշխարհային պատմության:

«Առավոտյան, հենց տնից դուրս եկանք, մենք դառնում ենք հետիոտն, որովհետեւ քայլելով գնում ենք: Հետո եթե մենք նստում ենք որեւէ տրանսպորտ, դառնում ենք ուղեւոր: Եվ պարտադիր պետք է իմանանք հետիոտնի եւ ուղեւորի պարտականությունները: Հետո արդեն, երբ որ կլրանա ձեր 18 տարին, այդ ժամանակ կխոսենք նաեւ վարորդ կարգավիճակի մասին` ե´ւ աղջիկների (անպայման), ե´ւ տղաների, որովհետեւ այսօր բոլորը պետք է վարեն մեքենա, դա անհրաժեշտություն է դարձել»,- իր դասընթացը սկսեց Ճանապարհային ոստիկանության պլանավորման, հաշվառման, վերլուծության բաժնի հատկապես կարեւոր հանձնարարություններով ավագ տեսուչ, ոստիկանության մայոր ԳոհարԿարապետյանը:

Նա իր հետ բերել էր քաղվածք` «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքից, որով էլ սահմանվում են վերոնշյալ պարտականություները:

Երբ ճանապարհային ոստիկանության ներակայացուցիչը միալար կարդում էր այդ տեքստը` բանավոր ու մատչելի ներկայացնելու փոխարեն, երեխաները կարծես նրան չէին լսում, առավել եւս` ընկալում: Այլ էր պատկերը, երբ ոստիկանի խոսքը կենդանանում էր առօրյա կյանքից բերվող օրինակներով:

Հանդիպման ավարտին էլ երեխաների հետ մեր զրույցից պարզ դարձավ, որ նրանք լսել ու հասկացել էին ոստիկանի խոսքի միայն այն հատվածները, որոնք անմիջական էին` առանց օրենսդրական ձեւակերպումների:

Վերջում աշակերտները հարցեր ուղղեցին Գոհար Կարապետյանին: Նրանց հետաքրքրում էր, օրինակ, թե արդյոք հեծանվորդին հարկավո՞ր է վարորդական իրավունք ունենալ, արդյոք նա տուգանվո՞ւմ է երթեւեկության կանոնները խախտելու դեպքում: Ստացան բացասական պատասխան: Հետաքրքրվում էին նաեւ, թե ինչու հետիոտնին չեն տուգանում, երբ նա կարգազանց է լինում, զարմանում, որ ավտոմեքենայի հետեւի նստատեղերին նստած ուղեւորները նույնպես պետք է ամրակապվեն, հակառակ դեպքում տուգանք է հասնում: Արձանագրում էին, որ նման տուգանք երբեք չեն տեսել, որ կիրառվի:  

Տպել
1852 դիտում

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված