Ադրբեջանի ընդդիմության առաջնորդ. Ալիեւն է հայերին հողեր հանձնել

12/05/2017 schedule11:24

Ադրբեջանի ընդդիմության հասցեին Իլհամ Ալիեւի վերջին հայտարարություններն արդեն մի քանի տարի քարոզվող ստի կրկնությունն են, հայտարարել է Ազգային ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին՝ մեկնաբանելով Հեյդար Ալիեւի 90-ամյակի առիթով ընդունելության ժամանակ Ադրբեջանի նախագահի վիրավորական հայտարարությունները երկրի ընդդիմության հասցեին, գրում է contact.az-ը: 

«Ալիևը կարծում է, որ եթե սուտն անընդհատ կրկնի՝ իրականություն կդառնա: Միլիոնավոր մարդիկ ականատեսն են, թե ինչպես է հենց Հեյդար Ալիեւը հայերին հանձնել 6 շրջաններ: Շուշին եւ Լաչինն օկուպացված էին Ազգային ճակատի իշխանության գալուց առաջ: Մեր կուսակցության կառավարման տարիներին ազատագրվել է Ղարաբաղի տարածքի 40 տոկոսը: Կորցրել ենք միայն մեկ շրջան՝ Քելբաջարը: Եվ դա կատարվել է Ռուսաստանի ջանքերով ու մեր կուսակցությանն իշխանությունից հեռացնելու նպատակով»,- ասել է Քերիմլին: 

Քերիմլին մեկնաբանել է նաեւ Ալիեւի հայտարարությունը, թե ընդդիմությունը հինգերորդ շարասյան գործառույթ է իրականացնում, ուղղորդվում է արտասահմանից եւ Ադրբեջանի թշնամին է: «Սեփական քաղաքացիների նկատմամբ նման աննորմալ վերաբերմունքը Ադրբեջանի ղեկավարության գիտակցված քաղաքականություն է, որն իրականացվում է հենց երկրի առաջին դեմքի հրահանգով: 

Նա խոսում է այնպիսի բաների մասին, որոնք չունի: Ո´չ Իլհամ Ալիեւը, ո´չ նրա հայրը, ո´չ էլ այժմյան կառավարության անդամներից որեւէ մեկը չեն մասնակցել Ադրբեջանի անկախության հաստատմանը: Դա արել են հենց նրանք, ում Ալիեւը այսօր ժողովրդի թշնամի է կոչում: Նա իշխանությունը ժառանգաբար է ստացել եւ հիմա փորձում է դրական լույսի տակ երեւալ՝ մեզ թշնամի ներկայացնելով», - եզրակացրել է Քերեմլին: 

Տպել
3108 դիտում

Արսեն Ջուլֆալակյանն ու լրագրողը պարզաբանել են թյուրիմացությունը

Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով կառավարության շենք ներխուժման դեպքից. պարզվել է՝ ով է նա

Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի ուսանողների

Այդ տարածքը իմն է, իմ սեփականությունն է. Լոռու մարզպետը՝ սեփական ատամնաբուժարան կառուցելու մասին

Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտնոլիստ

Քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին

Վաչագան Ղազարյանը ցուցմունք է տվել. քննարկվում է կրկին գրավի միջնորդությամբ հանդես գալու տարբերակը

Ավան վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

23-ամյա Վահագնի շնորհիվ մարդկանց կյանքեր կփրկվեն. արյան տարբեր խումբ ունեցողներ շարունակում են արյուն հանձնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը կպարգեւատրվեն

Հույս ունեմ կկարողանանք Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից` ինչով ենք զբաղվում. Փաշինյան

Հայ մարզիչը ղազախական ակումբի մանկապատանեկան ֆուտբոլը ղեկավարելու ու Հենոյի գեղեցիկ քայլի մասին

Վեց տարեկան Իրինան շարունակում է պայքարել քաղցկեղի դեմ. հանգանակությունը շարունակվում է

Գնդապետ Նելլի Դուրյանի որդին՝ ՊԵԿ նախկին պաշտոնյան, 158 հազար դոլար եւ 53 հազար եվրո ունի

Ակադեմիայի տարածքների մի մասը 50 տարով ուզում են մասնավորին տալ. բողոքի ալիք է բարձրացել

Լարսի անցակետն ու ճանապարհը շարունակում է փակ մնալ. ձնահոսքի վտանգ կա

2019-ին կբարձրանա մոտ 11000 բուժաշխատողի աշխատավարձ, կներդրվի ապահովագրության համակարգ (տեսանյութ)

Պետք է առնվազն չկասկածեր ընդունակություններիս և գիտելիքներիս վրա. Ջուլֆալակյանը՝ լրագրողին

Ժամը 18:00-ի դրությամբ՝ համաներմամբ ազատ է արձակվել 491 դատապարտյալ

Աննա Հակոբյանը հյուրընկալել է ավետարանչական ընկերակցության Հայաստանի տնօրեն Հարութ Ներսեսսյանին