Կինոփառատոն. Փարաջանովը Կաննում

12/05/2017 schedule09:50

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մայիսի 13-ի համարում

Անվտանգության խստագույն պայմաններում նախօրեին բացվեց Կաննի 57-րդ միջազգային կինոփառատոնը: Ֆրանսիացի մի խումբ կինոգործիչներ մտադրվել էին տապալել փառատոնի բացումը եւ այդկերպ իրենց դժգոհությունն արտահայտել գործազրկության նպաստները կրճատելու` Ֆրանսիայի կառավարության ծրագրի նկատմամբ: Գործադուլ հայտարարած կինոգործիչները փորձել էին փակել մրցութային ֆիլմերը Կանն տեղափոխող ավտոմեքենաների ճանապարհը, սակայն կառավարության միջամտությամբ կոնֆլիկտը հարթվել է, ու «Արմավենու ոսկե ճյուղի» համար պայքարն այսպիսով սկսված է: Այս տարի Կաննում ցուցադրվելու է աշխարհահռչակ Սերգեյ Փարաջանովի քրոջ որդու՝ Գարիկ (Գեորգի) Փարաջանովի «Ես մահացել եմ մանուկ հասակում» ֆիլմը:

Այս ֆիլմը, որը Սերգեյ Փարաջանովի մասին է, առաջին անգամ ցուցադրվել է Մոսկվայի Կինոյի տանը՝ մարտի 21-ին: Ըստ Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի՝ դա շատ հաջող, բայց ծանր ֆիլմ է եւ հիմնականում ստեղծվել է Սերգեյ Փարաջանովի բանտից գրած նամակների, նրա ինքնախոստովանանքների հիման վրա: Ֆիլմում օգտագործվել են նաեւ Սերգեյ Փարաջանովի մասին նկարված տարբեր ֆիլմերից կադրեր: Ի դեպ, «Ես մահացել եմ մանուկ հասակում» ֆիլմի որոշ կադրեր նկարահանվել են նաեւ Սերգեյ Փարաջանովի Երեւանում գտնվող տուն-թանգարանում: Սույն ֆիլմը, որն, ըստ Զավեն Սարգսյանի, Մոսկվայում շատ լավ է ընդունվել, հունիսին կցուցադրվի նաեւ Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ժամանակ:

Գարի Փարաջանովի ֆիլմը, սակայն, Կաննում չի կարող հավակնել «Արմավենու ոսկե ճյուղի», քանի որ չի ընդգրկվել մրցութային ծրագրում: Բայց հասկանալի է, որ անգամ սովորական ցուցադրությունը Կաննի նման հեղինակավոր կինոփառատոնում շատ մեծ հաջողություն է ֆիլմի համար, եւ չի բացառվում, որ բազմաթիվ գնորդներ ձեռք բերի: «Փարաջանովի ֆիլմը կցուցադրվի նաեւ «Ոսկե ծիրան» համահայկական մշակութային փառատոնի ժամանակ, եւ եթե հայկական որեւէ հեռուստաընկերություն գնի այդ ֆիլմը՝ այն տեսնելու հնարավորություն կունենան նաեւ Հայաստանում»,- երեկ մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ ասում էր Փարաջանովի տուն-թանգարանի տնօրենը: Իսկ ընդհանրապես, Կաննի 57-րդ կինոփառատոնում այս տարի 1000-ով ավելի հայտ է ստացվել, քան նախորդ տարի:

Կինոփառատոնի տնօրեն Թերրի Ֆրեմոն դա բացատրել է նրանով, որ թվային տեխնիկայի զարգացման արդյունքում ֆիլմ նկարելը դարձել է շատ ավելի հեշտ: Փառատոնին ներկայացված ֆիլմերից, սակայն, մրցութային ծրագրում ցուցադրվելու համար ընտրվել են միայն 18-ը: «Արմավենու ոսկե ճյուղի» համար այս տարի պայքարելու են հոլիվուդյան ռեժիսորներ Քոեն եղբայրների բրիտանական դասական «Լեդիին սպանողները» կատակերգության նոր տարբերակը, 2 մուլտիպլիկացիոն ֆիլմեր («Շրեկ-2»-ը եւ ճապոնացի ռեժիսոր Օշի Մամորի «Անմեղություն»-ը), Բուշի արտաքին քաղաքականության կրքոտ ընդդիմադիր եւ օսկարակիր Մայքլ Մուրի ֆիլմը` «Ֆարենգեյթ 9-11»-ը եւ 2 կենսագրական ֆիլմեր՝ բրազիլացի Վալտեր Սալեսի «Մոտոցիկլիստի օրագիրը», որ պատմում է Էռնեստո Չե Գեվարայի մասին եւ դարձյալ բրազիլացի Սթիվեն Հոփքինսի «Փիթեր Սելերեսի կյանքն ու մահը» ֆիլմը:

Հիմնական ծրագրում ցուցադրվելու է նաեւ բոսնիացի Էմիր Կուստուրիցայի «Կյանքը հրաշք է», ֆրանսիացի Օլիվյե Ասայասի «Մաքուր» եւ հոնգկոնգցի ռեժիսոր Վոնգ Կարվայի «2046» ֆիլմերը:  Իսկ Կաննի ոչ մրցութային ծրագիրը կբացվի Պեդրո Ալմադովարի «Վատ դաստիարակություն» ֆիլմով: Աշխարհահռչակ Քվենթին Տարանտինոն, որը գլխավոր ժյուրիի նախագահն է, որոշել է Կաննում ցույց տալ նաեւ իր «Սպանել Բիլլին-2» հայտնի ֆիլմը: Իսկ եվրոպական դասական կինոն Կաննում այս տարի ներկայացվելու է Ժան-Լյուկ Գոդարի «Մեր երաժշտությունը» եւ, ինչպես նշեցինք, Փարաջանովի «Ես մահացել եմ մանուկ հասակում» ֆիլմերով: Ռուսական եւ ետխորհրդային կինոմատոգրաֆիան Կաննում ներկայացվելու է 1 ֆիլմով: Խոսքը ղազախ ռեժիսոր Գուլշադ Օմարովայի CTB ստուդիայում նկարահանված ռուս-ղազախական «Շիզա» ֆիլմի մասին է, որ Կաննում ցուցադրվելու է «Յուրահատուկ հայացք» ծրագրում: 

Ի դեպ, կարճամետրաժ ֆիլմերի ժյուրին Կաննում ղեկավարելու է հայտնի ռեժիսոր Նիկիտա Միխալկովը: Այս տարի Կաննում սպասում են օսկարակիր Շարլիզ Թերոնին ու Շոն Փենին, Պենելոպե Քրուզին, Քեմերոն Դիասին, Ումա Թուրմանին, Թոմ Հենքսին, Բրեդ Փիթին եւ այլոց: «Կինոն ընդդեմ ՁԻԱՀ-ի» ավանդական պարահանդեսը տեղի կունենա Էլիզաբեթ Թեյլորի ղեկավարությամբ: Միլոշ Ֆորմանն իր «Մազերը» ֆիլմը կցուցադրի հենց ծովափին, իսկ կինոփառատոնի ողջ ընթացքում ամեն գիշեր վիրտուոզների կատարմամբ Կաննի լողափին հայտնի ֆիլմերից երաժշտություն կհնչի: Փառատոնը կփակվի մայիսի 25-ին:

Լուսինե Բարսեղյան

Տպել
1025 դիտում

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան