Կենացները քաղցրանում են. ինտրիգներ իշխանության վերնախավում

12/05/2017 schedule09:55

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մայիսի 13-ի համարում

Միջգերատեսչական, ներգերատեսչական ինտրիգները մեր կյանքի անբաժան մասն են դարձել: Օրերս ծագած հերթական կոնֆլիկտը «Օրինաց երկրի» եւ արդարադատության նախարարության միջեւ, անշուշտ, պետք է դիտարկել այդ կոնտեքստում: Այս կոնֆլիկտին մոտ կանգնած անձինք զարմացած են, որ Ռոբերտ Քոչարյանի մերձավորներից ամենավստահելիի՝ Դավիթ Հարությունյանի նկատմամբ նման հարձակում ձեռնարկվեց: Մի մասը կարծում է, որ սա արդարադատության նախարարի հանդեպ նախագահի դժգոհության քողարկված արտահայտությունն է: Մյուսները վստահ են, որ այս կոնֆլիկտի գաղափարն Արթուր Բաղդասարյանինն է, որն սկսել է «ինքնուրույն խաղալ»: Եթե այդպես է, ապա ԱԺ վերահսկիչ պալատի նյութերը գլխավոր դատախազությանը հանձնելը ԱՆ-ի եւ նրա ԾԻԳ-ի համար հետեւանքներ չեն ունենա:

Չնայած ոմանք չեն բացառում, որ ՀՀ գլխավոր դատախազությունը եւ ԱԺ նախագահը այս հարցում ինչ-որ պայմանավորվածություններ են ձեռք բերել: Դատախազություն-արդարադատության նախարարություն հարաբերություններն անամպ չեն, եւ այստեղ դեմ չեն լինի արդարադատության նախարարին նեղելու հնարավորություն ստանալուն: Մանավանդ՝ Աղվան Հովսեփյանի նշանակումից հետո այս երկու գերատեսչությունների շահերը շարունակ բախվում են, եւ դատական համակարգում լիդերության համար պայքարը օր օրի թեժանում է: Վերջին հանգամանքն իրենց մաշկի վրա զգում են հատկապես դատավորները, որոնք առաջիկայում լուրջ բախում են կանխատեսում դատախազության եւ արդարադատության նախարարության, ավելի ճիշտ՝ Դավիթ Հարությունյանի եւ Աղվան Հովսեփյանի միջեւ:

Հակասությունները ծնվեցին այն պահից, երբ Աղվան Հովսեփյանին գլխավոր դատախազ նշանակելով՝ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ դատախազությունը լիովին չի օգտվում իր լիազորություններից, եւ նրա դերը մեր կյանքում ավելի մեծ պետք է լինի: Այդ պահից սկսած գլխավոր դատախազը եւ դատախազական մարմինները դարձան նախաձեռնության տերը, եւ դատախազությունը սկզբունքային հարցերը դատարանների հետ վերջերս սկսել է լուծել ուղղակի՝ արդարադատության նախարարի գործոնը շրջանցելով: Սա, բնականաբար, չէր կարող դուր գալ դատարանների դե ֆակտո ղեկավար Դավիթ Հարությունյանին: Դատախազության դերի ընդլայնման առաջին արտահայտությունը եղավ այն, որ քրգործեր հարուցվեցին ընդդիմության նկատմամբ:

Ընդ որում, չխորշեցին անգամ ազատամարտի վետերաններին եւ պաշտպանության նախկին նախարարին ձերբակալելուց, քաղաքական հակառակորդների դեմ բացահայտ քաղաքական հետապնդում սկսեցին՝ քրգործ հարուցելով «Արդարություն դաշինքի եւ նրան հարողների նկատմամբ»: Գործի շրջանակներում կալանավորվեցին հիմնականում «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչները, քննիչները խուզարկություններ կատարեցին ընդդիմադիր՝ արդարադատության նախարարությունում գրանցված կուսակցությունների գրասենյակներում: Մարդկանց կալանավորելու, խուզարկությունների որոշումները կայացվել են դատարաններում: Դատախազությունը, սակայն, այս ընթացքում Դավիթ Հարությունյանի օգնությանը չի դիմել եւ գործել է ինքնուրույն, ինչը ԱՆ-ում գնահատում են որպես իրենց մեկուսացնելու փորձ:

Հենց սա էր, թերեւս, պատճառը, որ արդարադատության նախարարը սառն արտահայտվեց ՀՀ գլխավոր դատախազությունում Կոռուպցիայի դեմ պայքարի բաժնի ստեղծման մասին՝ հասկանալով, որ դատախազության դերի ընդլայնումը էապես նվազեցնելու է արդարադատության նախարարության լեգիտիմ եւ ստվերային նշանակությունը: ԱՆ-ի եւ գլխավոր դատախազության հակասությունների արտահայտություն է նաեւ Սուրեն Աբրահամյանի եղբոր՝ Էդիկ Աբրահամյանի գործի ճակատագիրը: Առաջին ատյանի դատարանում մեղադրողը միջնորդեց, Է. Աբրահամյանին պայմանական ազատազրկման դատապարտելով, նրան ազատ արձակել դատարանի դահլիճից, եւ գործից մաս անջատելով՝ այն ուղարկել լրացուցիչ նախաքննության: Դատարանը պայմանականի փոխարեն բավարարվեց նստածով եւ մերժեց լրացուցիչ քննության ուղարկելու պահանջը:

Օրերս հայտնի է դարձել, որ դատախազությունը վերաքննիչ բողոք է տարել՝ խնդրելով բեկանել Աբրահամյանի դատավճիռը եւ գործի մասն ուղարկել լրացուցիչ քննության: Ակնհայտ է, որ դատախազությունն ուզում է Սուրեն Աբրահամյանին կախման մեջ, ուստի եւ վերահսկելի պահել՝ թույլ չտալով, որ վերջինս առանձնապես ակտիվանա (ցանկացած պահի քննվող գործով կարող են եղբորը նորից կալանավորել): Նման բողոք տանելու հանգամանքը նշանակում է նաեւ, որ արդարադատության նախարարությունն ու դատախազությունը որոշ հարցերում չեն կարողանում համաձայնության գալ, իսկ որ Էդիկ Աբրահամյանի ազատ արձակումը քաղաքական որոշման արդյունք էր, եւ դատարանը նման որոշում կայացրել էր Դավիթ Հարությունյանի համաձայնությամբ՝ կասկածից վեր է:

Հ.Գ.Դատախազական համակարգում կադրային փոփոխությունների իրականացումից հետո լարվածության մի օջախ էլ ձեւավորվել է զինդատախազությունում: Զինդատախազի նորանշանակ տեղակալ Հեկտոր Սարդարյանը, անմիջականորեն ենթարկվելով գլխավոր դատախազին եւ շրջանցելով Գագիկ Ջհանգիրյանին, փորձում է միանձնյա ղեկավարել այդ կառույցը, ինչը զինդատախազությունում դժգոհություն է առաջացրել: Ու քանի որ խոսքը միջգերատեսչական ինտրիգների եւ կոնֆլիկտների մասին է, նշենք, որ մի կոնֆլիկտ էլ ծագել է արդարադատության ու առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունների միջեւ: Սրա պատճառը վերջերս հայկական շուկայում վաճառվող սուրճի որակի հետ կապված աղմուկն էր, որի նախաձեռնողը ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի մամլո քարտուղար Արա Սաղաթելյանը դարձավ: Սա ամենեւին էլ դուր չի եկել առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությանը. սրա կազմում է գործում որակի տեսչությունը, որը եւ պետք է վերահսկի շուկայում վաճառվող ապրանքների որակը: Մենք շարունակում ենք հետեւել ներիշխանական ինտրիգների զարգացմանը:           

Արմինե Օհանյան

Տպել
1756 դիտում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը