«Ելք» դաշինքը ԿԸՀ-ից եւ դատարանից կպահանջի ՀՀԿ-ի գրանցումն անվավեր ճանաչել. Նիկոլ Փաշինյան

Երեւանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ երեկ «Ելք» դաշինքին հաջողվել է փաստել ընտրակաշառքի ամենախոշոր դեպքը երրորդ Հանրապետության պատմության մեջ: Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց երեկ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում կատարված իրադարձությունները, թե ինչպես են Տարոն Մարգարյանի ցուցանակը հանել շտաբի վրայից, թե ինչպես է այնտեղ գտնվել 2012 թվականին ԱԺ պատգամավորի թեկնածու Վարդան Վարդանյանն ու հարվածել «Ելք» դաշինքի վստահված անձ Հայկ Սարգսյանին:

«Ոստիկանության Մալաթիա Սեբաստիայի բաժին որպես այդպիսին գոյություն չունի, գոյություն ունի Սամվել Ալեքսանյանի անձնական ոստիկանների խումբ, որոնք պետական բյուջեից ուղղակի սնվում են: Այդ ոստիկանության բաժինը պետք է ուղղակի ցրվի»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ոստիկանության, դեպքի վայրում գտնվելուց հետո, առաջին խնդիրը եղել է այն, որ «Ելք» դաշինքի բոլոր ներկայացուցիչները տեղափոխվեն բաժին:

Երեւանի քաղաքապետի թեկնածուի կարծիքով՝ ոստիկաններն ամեն կերպ խուսափեցին Տարոն Մարգարյանի շտաբը զննելուց կամ խուզարկելուց, սակայն իրենք պահանջել են, որ զննություն իրականացվի: Ոստիկանները սկզբում ցանկացել են զննություն իրականացնել առանց «Ելք»-ի ներկայացուցիչների եւ լրագրողների մասնակցությամբ, սակայն երբ հասկացել են, որ առանց դաշինքի ներկայացուցիչների ներկայության չեն կարող զննություն իրականացնել՝ որոշել են, որ սեփականատիրոջ քունը տանում է եւ նա պետք է գնա քնելու:

«Մալաթիայի ոստիկանության բաժնի պետը, պետի տեղակալը, քրեական հետախուզության բաժնի պետը, դատախազը ներկա, էդ մարդն ասեց՝ գիտեք ինչ, ես գնում եմ քնելու, ես ունեմ քնելու իրավունք եւ առավոտյան գործի եմ, եւ թողեց, գնաց, ոստիկանությունը կնքեց տարածքը, մենք էլ իհարկե մեր կնիքը դրեցինք»,- մանրամասնեց Նիկոլ Փաշինյանը, ենթադրելով, որ շտաբում կարող են լինել իրեղեն ապացույցներ:

«Ելք» դաշինքի ավագանու ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն այս միջադեպով կարեւոր արձանագրում կատարեց՝ Տարոն Մարգարյանն ընտրակաշառքներ է բաժանել իր պաշտոնական շտաբից: Ստեղծված իրավիճակում «Ելք» դաշինքը պետք է դիմի ԿԸՀ եւ դատարան ՀՀԿ-ի գրանցումը չեղյալ համարելու պահանջով: Հաջորդ քայլն այն է, որ քվեարկությունից հետո բոլոր այն ծրարները, որոնց մեջ կլինի օտար որեւէ բան բացի քվեաթերթիկը պետք է անվավեր համարվի, իսկ գունավոր գրիչներով քվեարկված քվեաթերթիկները պետք է համարել ոչ սահմանված նմուշի: «Քանի որ մենք ունենք ահազանգ եւ վկայություն, որ դուրս են բերվել քվեաթերթիկներ, ուրեմն պետք է բոլոր քվեաթերթիկները մեր վստահված անձի մասնակցությամբ հանձնաժողովի անդամների կնիքները դրվեն եւ այլն: Դրոշմապիտակներից հետո կնիքները չեն դրվում, պետք է դրվեն եւ վավեր համարվեն այդ քվեաթերթիկները»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Երեւանի ավագանու ընտրություններում «Ելք» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Էդմոն Մարուքյանը պարզաբանեց իրենց դիմումների բովանդակությունները:

«Երկու դիմում է ներկայացվում: Առաջին դիմումը ՀՀԿ-ի գրանցումն անվավեր ճանաչելու դիմումն է, երկրորդ դիմումն այն դիմումն է, որ եթե, ըստ էության, մերժվի առաջին դիմումը, երկրորդ դիմումով կանխել ստուգման մեխանիզմը»,- պարզաբանեց Էդմոն Մարուքյանը:

Տպել
3668 դիտում

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է