1-3-րդ դասարանների «Սպորտլանդիայի» եզրափակչում հաղթեց Գորիսի թիվ 6 դպրոցը

12/05/2017 schedule16:48

1-3-րդ դասարանների միջեւ անցկացվող «Սպորտլանդիա» մարզական միջոցառման եզրափակիչ փուլում հաղթող դարձան Սյունիքի մարզը ներկայացնող Գորիսի թիվ 6 դպրոցի աշակերտները: Այսօր՝ մայիսի 12-ին, «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» հասարակական կազմակերպության մարզադահլիճում նրանք առավելության հասան Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանի, մարզերի, ինչպես նաեւ Արցախի Հանրապետության հաղթող դպրոցների նկատմամբ:

2-րդ տեղը զբաղեցրեց Շիրակի մարզի Գյումրու թիվ 30 հիմնական դպրոցը, իսկ 3-րդ տեղը՝ Արարատի մարզի Վանաշեն գյուղի դպրոցը: 1-ին տեղը զբաղեցրած դպրոցը ստացավ 450, 2-րդ տեղը՝ 350, իսկ 3-րդ տեղը զբաղեցրած դպրոցը՝ 250 հազար դրամ:

Միջոցառմանը ներկա էր ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Գաբրիել Ղազարյանը: Նա ընդգծեց նման միջոցառումների կարեւորությունը երեխաների մեջ սպորտի նկատմամբ սեր սերմանելու հարցում:     

«Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության որդեգրած քաղաքականությունն է ներգրավել բոլոր օղակները, որպեսզի թե՛ նախադպրոցական տարիքի, թե՛ դպրոցական տարիքի երեխաները ներգրավված լինեն ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի շարժման մեջ: Սա եւս մեկ միջոցառում է, որը մենք կարողացել ենք իրականացնել 1-3-րդ եւ 4-7-րդ դասարանների երեխաների շրջանում, բարձր դասարաններում Սպարտակիադա է անցկացվում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ վստահ է, որ մասնակից երեխաներից շատերը հետագայում հաջողակ մարզիկներ դառնալու հնարավորություններ ունեն:

«Սպորտլանդիա» մարզական մասսայական միջոցառումը մեկնարկել է մարտ ամսին: Մասնակցում է Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 1-3-րդ եւ 4-7-րդ դասարանների մոտ 40 հազար աշակերտ:

4-7-րդ դասարանների աշակերտների եզրափակիչը տեղի կունենա մայիսի 16-ին:

Տպել
2569 դիտում

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը

Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ

Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է

Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում