Բացահայտվել է 11 կետից կազմված ինստրուկցիա` ընտրակաշառք բաժանողի համար. պարոլը` ԲԱԶԵ

Երեւանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը այսօր ֆեյսուքյան իր էջի ուղիղ եթերում բացահայտել է ընտրությունները վերահսկելի դարձնելուն նպաստող մշակված մեխանիզմների մասին, որի վկայությունները հայտնաբերվել են Տարոն Մարգարյանի ընտրական շտաբներից մեկի մոտ գտնվող աղբամանից:

Պարզվում է` կազմվել է ընտրակաշառք բաժանելու ինստրուկցիա, որտեղ սահմանված են քայլերի հաջորդականությունը:

Մինչ դա ներկայացնելը, Փաշինյանը հայտնեց, որ ահազանգի հետքերով եղել են Կոմիտաս 56 հասցեում գտնվող Տարոն Մարգարյանի շտաբում, որը, ինչպես ընթացքում է հաստատվել, գտնվում է «ՍԱՍ» ընկերության տիրապետության տակ:

«Ակտիվիստներից մեկը նկատել է, որ տարածքից պարկով դուրս է գալիս մի կին եւ այդ պարկը տանում, ինչ-որ մի թաքուն տեղ նետում է աղբամանը: Մեր խմբի ներկայացուցիչները, կողմնորոշվելով գնացել են ու այդ պարկը հանել են: Եվ ահա չեք հավատա, թե դրա արդյունքում մենք ինչ փաստեր ենք հայտնաբերել»,- ասել է «Ելք» դաշինքի կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածուն:

Փաստորեն նախատեսված է, որ այդ ինստրուկցիայով պետք է առաջնորդվել մայիսի 12-13-ին: Այն ողջույնով էլ սկսվում է:

1. Բարեւ ձեզ:

2. Քանի հոգի եք (համեմատում է քանակը իր ցուցակի հետ: Եթե ցուցակում նշվածից ավելի են, զանգում է շտաբ):

3. Հարցնում է` ով է տան ակտիվիստը եւ նրա հետ առանձնանում ննջարան կամ բաղնիք (զապիսից խուսափելու համար):

4. Նշված վայրում պետք է լինեն երկուսով, եւ առանց որեւէ բան խոսելու, տալիս է գումարը: Գումարը տալ մոտ տարածությունից:

5. Եթե հարցնում են` ում շտաբից են կամ ում համար են աշխատում կամ որեւիցե այլ նմանատիպ հարց, ոչինչ չի պատասխանում, մատնանշում է ակտիվիստին եւ ասում, որ բոլոր հարցերը իր հետ:

6. Անձնագիր չենք պահանջում:

7. Չենք հարցնում, թե ում են ընտրելու:

8. Ոչ մի դեպքում փողի անուն չենք տալիս:

9. Մինչեւ տուն մտնելը համոզվել, որ նման հասցեն առկա է ցուցակում: Եթե հասցեն չկա, կապվել շտաբ:

10. Պարոլը ԲԱԶԵ:

11.Դուխով, բոլորիդ մեջքին բոլոր հարցերով կանգնած ենք: 

Տպել
21340 դիտում

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան

Հրդեհ Արտենի գյուղում. տարհանվել են քաղաքացիներ

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի

Հրդեհ Լոռու գյուղերից մեկում. այրվել են անասնագոմն ու կուտակված անասնակերը

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան