Դատապարտում եմ. Մարգարյանը՝ Ելքի քարոզարշավի եւ ՀԺ-ի լրագրողի աշխատանքի խոչընդոտման մասին

Երեւանի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածու  Տարոն Մարգարյանը Կենտրոն վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ավարտից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու  Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին:

Նշենք, որ Փաշինյանը բարձրաձայնում է այն մասին, որ ՀՀԿ-ի նախընտրական շտաբներում ընտրակաշառք են բաժանում: «ՀՀԿ կենտրոնական շտաբն արդեն հայտարարություն է տարածել, որում մանրամասն անդրադարձել է այդ հարցին: Վերցրեք մեր հայտարարությունը եւ կարդացեք: Այնտեղ մանրամասն անդրադարձել ենք բոլոր նման հայտարարություններին»,-ասաց Մարգարյանը:

ԿԸՀ-ն առաջիկա ժամերին քննարկելու է ՀՀԿ-ի գրանցումը չեղյալ համարելու՝ «Ելք» դաշինքի դիմումը:  Տարոն Մարգարյանն այս թեմայի շուրջ գրեթե խուսափողական պատասխան տվեց:

«Մեր լիազոր ներկայացուցիչը եւս մասնակցելու է այդ նիստին»,- ասաց ՀՀԿ-ի թեկնածուն:

Տարոն Մարգարյանն անդրադարձավ նաև միջադեպին, որի ժամանակ որոշ անձինք խոչընդոտել են  «Ելք» դաշինքի քարոզարշավը եւ armtimes.com-ի լրագրողների աշխատանքը, նշել է, որ դատապարտում է նմանատիպ ցանկացած դեպք:

«Մենք դատապարտում ենք, եթե խոչընդոտում են լրագրողների աշխատանքը կամ, ընդհանրապես, խոչընդոտում են քարոզչությունը», -եզրափակեց նա:

Տպել
16644 դիտում

ԲՀԿ-ն ռեկորդ է սահմանել ամենից շատ գնած եթերաժամանակի թվով. նման ցուցանիշ դեռ չի գրանցվել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ

The Daily Mail-ը կոչ է անում վերականգնել «Զվաթնոցի» հին շենքը

ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանն ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի պատվիրակությանը

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ջին Բլոքին եւ Էրիկ Էսրաիլյանին. առաջին այցից հյուրերը տպավորված են

ՀՀ-ում է «օրենքով գող» Պզոն (Արմեն Ղազարյանը)

Ես և մեր թիմը հույս ենք դնում ձեզ վրա, այս ընտրություններով պետք է լուծենք համապետական խնդիր. վարչապետ

Քրեական հեղինակություն Դոն Պիպոն ազատ է արձակվել 50 միլիոն դրամ գրավի դիմաց

ԱԺ-ն պետք է արտահայտի այն տրամադրություններն ու ընտրությունը, որ կատարում են քաղաքացիները. վարչապետ

Որպես պետությանը պատճառված վնասի մասնակի փոխհատուցում վճարվել է շուրջ 55 մլն դրամ

Քրեական հեղինակություն Դոն Պիպոն այսօր ազատ է արձակվել