Ադրբեջանում բողոքում են Իսլամիադայի դեմ. Բաքվում շուրջօրյա խցանումներ են

13/05/2017 schedule15:10
Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացվող Իսլամիադան անհարմարություններ է ստեղծել քաղաքի բնակիչների համար: Բաքվի փողոցներում երթևեկությունը սահմանափակող միջոցառումներ են իրականացվել՝ դեղին գծանշումներով հատուկ տարածքներ են առանձնացվել միայն խաղերի  մասնակիցների համար, իսկ մյուս վարորդներին այդ տարածքներով երթևեկելու համար տուգանք է սպառնում: Արգելված է շրջաններից մայրաքաղաք մեքենաների մուտքը, և որոշ ճանապարհահատվածներում ընդհանրապես երթևեկությունը սահմանափակված է: Այս ամենը վարորդների դժգոհությունն է առաջացրել, որոնք հարցնում են, թե ում և ինչու է պետք այս Իսլամիադան, գրում է contact.az-ը: 
Ադրբեջանի իշխանությունները հայտարարում են, թե այս խաղերը զբոսաշրջիկների են բերում երկիր, որոնք նավթի գների անկման ֆոնին հատկապես պետք են Ադրբեջանի նավթահեն բյուջեին: Այնուամենայնիվ, Ադրբեջանում կարծիք կա, որ պետք չէր մարզական միջոցառման համար մայրաքաղաքում երթևեկությունը սահմանափակող այսպիսի միջոցառումներ իրականացնել, պետք էր միայն արգելել քաղաք բեռնատարների մուտքը: Եվ ընդհանրապես նախապատրաստական աշխատանքները կարող էին ավելի շուտ սկսել, ոչ թե 10-12 օր առաջ, ինչպես արեցին Բաքվի իշխանությունները: 
Նույնիսկ այլընտրանքային ճանապարհներին շուրջօրյա խցանումներ են: Հեծանվային մրցույթների համար նախատեսված երթուղիների պատճառով մարդիկ չեն կարողանում տուն կամ աշխատանքի հասնել: Երկրի իշխանությանը մարդկանց բողոքը չի հետաքրքրում, իսկ մարդիկ բողոքում են սոցցանցերում, դժգոհություն են արտահայտում, բայց ապարդյուն, ասում է քաղաքաշինության հարցերով փորձագետ Րահաբ Գազիևը: 
Ադրբեջանում գործում է Տրանսպորտի խելացի կառավարման կենտրոն, որը պետբյուջեից միլիոնավոր դոլարներ է ստանում և կարող էր նվազագույնը լուսացույցների գրագետ կառավարմամբ խուսափել նման իրավիճակից, ասում են ադրբեջանցի փորձագետը: Մեկ այլ փորձագետ՝ Էրշադ Իբրահիմովը, հայտարարում է, որ նման մասշտաբի մարզական միջոցառումը զոհողություններ է պահանջում և մի քանի օր կարելի է դիմանալ: Նա հավելել է, որ այդ ամենը հարկավոր է նաև խաղերի մասնակիցների, հանդիսատեսի, Բաքվի բնակիչների անվտանգության համար: 
Տպել
3059 դիտում

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)