Ուսանողներին նորից տանում են բանակ. նրանք կրկին պատրաստվում են պայքարի

13/05/2017 schedule20:51

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մայիսի 14-ի համարում

«Զինապարտության մասին» օրենքի նախագիծը եւ այնուհետեւ բոլոր 18 տարին լրացած տղաներին բանակ տանելու կառավարության ծրագիրը, որ բուհերում սկսված դասադուլային շարժումից ու բողոքի ակցիաներից հետո հանվեց շրջանառությունից, կառավարությունն, այնուամենայնիվ, որոշել է իրականացնել փուլային տարբերակով: Հիշեցնենք, որ, ըստ «Զինապարտության մասին» օրենքի նախագծի, բոլոր տղաները զրկվում էին բուհն ավարտելուց հետո ուսումը հետագա աստիճաններում շարունակելու հնարավորությունից: Իսկ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ու վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարում էին, թե իրենք կարծում են, որ բանակ պետք է գնան 18 տարին լրացած բոլոր տղաները:

Կառավարությունում, սակայն, երեւի հաշվարկել են, որ առանց մեծ աղմուկի հայկական բանակում «նեդաբորի» խնդրի լուծման ամենաճիշտ ճանապարհը փուլային տարբերակն է: Ու որպես առաջին քայլ, այս տարվա ապրիլի 15-ին կառավարության ընդունած թիվ 497 որոշմամբ, բուհերի մագիստրատուրաների վճարովի համակարգում սովորող տղաներն այլեւս չեն կարող օգտվել բանակի տարկետման իրավունքից: Այս որոշման արդյունքում, ըստ պաշտոնական տվյալների, բանակ կգնա մագիստրատուրայի 180 ուսանող: «Զինապարտության մասին» նոր օրենքը շրջանառության մեջ մտնելուց հետո ստեղծված «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խմբի տղաների հաշվարկներով՝ իրականում խոսքը մոտ 500 հոգու մասին է:

Դա՝ միայն այս տարի, իսկ հաջորդ տարվանից հանրապետության ողջ բուհական համակարգն անցնելու է կրթության երկաստիճան համակարգին (բակալավրիատ եւ մագիստրատուրա), իսկ սա նշանակում է, որ եկող տարի ավելի շատ շրջանավարտներ են  լինելու, քան այս տարի: Հասկանալի է նաեւ, որ կառավարության հաջորդ քայլը լինելու է բակալավրիատի վճարովի համակարգում սովորող տղաներին բանակ տանելը: Հետո տարկետման իրավունքից կզրկվեն անվճար համակարգում սովորող ասպիրանտները, այնուհետեւ՝ անվճար սովորող մագիստրոսները, եւ վերջապես, այս ամենը փուլ առ փուլ անցնելուց հետո, բանակ կգնան 18 տարին լրացած բոլոր տղաները:

Իհարկե, եթե քաղաքական իրավիճակն այժմ այսքան լարված չլիներ, Պնախարար Սերժ Սարգսյանը երեւի անմիջապես, այսինքն՝ փաթեթային տարբերակով իրականացներ 18 տարեկանից բոլոր տղաներին բանակ տանելու ծրագիրը, բայց այժմ իշխանությանը, հասկանալի է, ավելորդ լարվածություն ստեղծել պետք չէ: Ինչեւէ, ուսանողները չեն պատրաստվում համակերպվել նաեւ փուլային տարբերակի հետ: Ու երեկ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խմբի տղաներն իրենց հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեցին, որ մեկ օր ժամանակ են տալիս հարցի պատասխանատուներին, որպեսզի չեղյալ հայտարարեն այդ որոշումը, եւ այս տարի մագիստրատուրայի վճարովի համակարգ ընդունվողներին նույնպես տարկետման իրավունք տան:

Այսօր խումբը Գրողների միության դահլիճում հրավիրել է բուհական համաժողով, որին հրավիրված են նաեւ կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանը, բուհերի ռեկտորներ եւ այլ պաշտոնյաներ: Ուսանողները հուսով են, որ այս անգամ նրանք լռություն չեն պահպանի: «Վաղը նրանց տրվելու է վերջին հնարավորությունը: Վաղվանից են կախված մեր հետագա քայլերը:  Այս անգամ էլ մենք պայքարելու ենք օրենքի շրջանակներում եւ կանենք համապատասխան քայլեր»,- երեկ ասում էին ուսանողները: Իսկ նրանց տարածած հայտարարության մեջ ասվում է. «Կառավարության այս որոշումը հանդիսանում է «Զինապարտության մասին» օրենքի նախագծի «ետնամուտքից բերված» տարբերակ, փուլային իրագործման մի փուլ, որի հետեւանքով կրկին հարված է հասցվում կրթությանը եւ գիտությանը, ինչն իր հերթին հարված է հասցնում մեր երկրին եւ մեր ապագային»:

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խմբի անդամները երեկ խիստ վրդովված էին նաեւ ԿԳ նախարար Սերգո Երիցյանի հեռուստատեսությամբ արված այն հայտարարությունից, թե իբր մագիստրատուրայի համար կառավարության կողմից հատկացվող տեղերում այս տարի ոչ մի փոփոխություն չի լինելու: «Այժմ մենք ստիպված ենք ԿԳ նախարարի ասածը հիմք չհամարել: ԿԳ նախարարը դուխ չունի իր ոլորտի շահերը պաշտպանելու համար: Եթե այդպես է, մեզ նման նախարար պետք չէ»,- հայտարարեց նախաձեռնող խմբի անդամ Արեն Մանուկյանը: Այլ կարծիքի էր, սակայն, նախաձեռնող խմբի անդամ Ռուբեն Աղաբաբյանը. «Ձեզ մոտ հարց կառաջանա, թե ինչու մենք չենք պահանջում նրա հրաժարականը:

Բայց մենք կարծում ենք, որ նրան կարելի է եւս մեկ հնարավորություն տալ»: Երեկ ուսանողները մեզ պատմեցին նաեւ, որ իրենք արդեն տվյալներ ունեն, որ ԵՊՀ-ում մի ուսանող մագիստրատուրայի անվճար համակարգ ընդունվելու համար նույն կուրսում սովորող ուսանողուհիներից մեկին առաջարկել է ֆակուլտետի ամբողջ տարվա ուսման վարձն ու իր կրթաթոշակը, որպեսզի աղջիկը մագիստրատուրա չդիմի: Այսինքն, կառավարության այս որոշումը բուհերում շատ ավելի լայն դաշտ է բացելու կոռուպցիայի համար: Ինչեւէ, այսօր Գրողների միությունում ուսանողները բուհերի ռեկտորներից եւ կրթության նախարարից (եթե, իհարկե, վերջինս գա, քանի որ նա մի անգամ «Զինապարտության մասին» օրենքի առնչությամբ ուսանողներին արդեն ասել է, որ իր դիրքորոշումը լռությունն է) պահանջելու են կառավարության որոշման անհրաժեշտության պատճառների հստակ պարզաբանումներ: Դրանից հետո միայն կպարզվեն նրանց հետագա քայլերը:

Լուսինե Բարսեղյան

Տպել
2435 դիտում

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ՝ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն