Օրհնվի էն սհաթը. բոլորովին ուրիշ Իրան-Հայաստան գազամուղ

13/05/2017 schedule20:55

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մայիսի 14-ի համարում

Իրան-Հայաստան գազամուղ կառուցելու բազմաչարչար պայմանագիրը, որի մասին այդքան խոսվում էր, երեկ վերջապես ստորագրվեց: Դա տեղի ունեցավ կառավարության ընդունելությունների տանը: Պայմանագիրն իրանական կողմից ստորագրեց Իրանի գազի արտահանման ընկերության գլխավոր տնօրեն Ռոքնետին Ջավադին, հայկական կողմից՝ Երեւանի ջերմաէլեկտրակայանի տնօրեն Հովակիմ Հովհաննիսյանը: Նշենք, որ նույնիսկ հիմա, երբ պայմանագիրն արդեն ստորագրված է, դրա շատ մանրամասներ դեռ մնում են անհայտ: Հայտնի է, որ այդ գազամուղի կառուցման պայմանագիրը կնքված է 20 տարվա համար. այդ ընթացքում Հայաստան կներկրվի մոտ 36 մլրդ խմ գազ, դրա դիմաց՝ Հայաստանը կվճարի էլէներգիայով, գազամուղի շինարարությունը, նախնական հաշվարկներով, կարժենա մոտ 220 մլն դոլար, որից 90-100 մլն դոլարը՝ Հայաստանի տարածքում, գրեթե 120 միլիոնը՝ Իրանի տարածքում:

Շինարարությունը կտեւի 2 տարի, եւ գազամուղը շահագործման կհանձնվի 2007թ. հունվարի 1-ին: Այս տեղեկատվությունը երեկ հայտնեցին ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը ու Իրանի նավթի եւ գազի նախարար Բիժան Զանգանեն՝ պայմանագրի ստորագրման արարողությանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ: Մնացած մանրամասները համարվում են առեւտրային գաղտնիք եւ չեն հրապարակվում: Մասնավորապես գաղտնիք է, թե այդ 36 մլրդ խմ գազի դիմաց մենք որքան էլէներգիա ենք տալու Իրանին: Գաղտնիք է նաեւ, թե գազամուղի շահագործումն ինչ շահութաբերություն է ունենալու: Սա կարեւոր է այնքանով, որ գազամուղի շինարարության համար պահանջվում է գումար, եւ այդ գումարի ներդրումը, բնականաբար, ենթադրում է շահույթի ստացում: Եւ հենց այդ շահույթի մակարդակից է կախված, թե ով ներդրումներ կկատարի:

Հայաստանի տարածքում գազամուղի շինարարության ֆինանսավորման մի մասն իրականացվելու է ՀՀ էներգետիկ համակարգի կողմից: Դրանից բացի, Արմեն Մովսիսյանի ասելով, տարբեր երկրներից կան գազամուղի շինարարությանը մասնակցելու, այսինքն՝ ներդրումներ անելու բազմաթիվ առաջարկներ: Եթե դրանք, ըստ նախարարի, ընդունելի լինեն, ապա ֆինանսավորման մի մասը կկատարվի այդ միջոցներից, իսկ եթե ոչ՝ ամբողջ ֆինանսավորումը կիրականացվի ՀՀ էներգետիկ համակարգի միջոցներից: Գազամուղի իրանական հատվածում շինարարության ֆինանսավորումն ամբողջությամբ իրականացնելու է այդ երկրի գազային ընկերությունը:  Մի խոսքով, գազամուղի շինարարության պայմանագրի շուրջ տեղեկատվությունը, մեղմ ասած, այնքան էլ լիարժեք չէ:

Լիարժեք չէ, եթե նույնիսկ եղածին ավելացնենք, որ գազամուղը նախատեսված է կառուցել 700 մմ տրամագծով խողովակներով, որով Հայաստան կարելի է ներկրել տարեկան առավելագույնը 2 մլրդ խմ գազ: Կարող ենք ավելացնել, որ այդ գազամուղով հոսելու է բացառապես իրանական գազ եւ բացառապես Հայաստանի համար: Սա, թերեւս, ամենակարեւոր տեղեկատվությունն է: Եւ ահա թե ինչու: Դեռ 1992թ., երբ Հայաստանի եւ Իրանի միջեւ կնքվեց Իրան-Հայաստան գազամուղի շինարարության մասին առաջին պայմանագիրը, եւ 1995-ին այդ պայմանագրում լրացումներ կատարվեցին՝ հենց այդ ժամանակ քննարկվում էր Իրան-Եվրոպա մեծ գազամուղ կառուցելու հարցը, որի հայաստանյան հատվածը դրա առաջին փուլն էր եւ կազմելու էր դրա մի մասը:

Հետագայում այս ծրագրին ավելացավ գազամուղով նաեւ թուրքմենական գազ մղելու գաղափարը: 2002թ. սեպտեմբերին, երբ մի որոշ ժամանակով գազամուղի շինարարության շուրջ բանակցությունները դադարեցվել էին, ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը ներկայացրեց հետեւյալ բացատրությունը, թե այդ բանակցություններում ընդմիջումը պայմանավորված է երրորդ կողմով՝ թուրքմենական, որը կդառնա այդ գազամուղով գազի հիմնական մատակարարը («PanARMENIAN network». 20 սեպտեմբերի, 2002թ.): Ինչ վերաբերում է իրանական գազը Հայաստանի տարածքով Եվրոպա հասցնելու ծրագրին, ապա դրա մասին խոսվել է բազմիցս:

Ամենաթարմը. այս տարվա մարտի 4-ին Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Ֆաոուզի Բենսարսան, ըստ «Ռեգնում» գործակալության, հայտարարել է, թե Եվրամիությունը աջակցում է Իրան-Հայաստան գազամուղի շինարարության ծրագրին, քանի որ դրանով իրանական գազը կարելի է հասցնել Եվրոպա: Բենսարսան հայտարարել էր, որ քննարկվում է գազամուղի՝ Իրան-Հայաստան-Վրաստան-Սեւ ծով-Ուկրաինա տարբերակը: Սակայն դրանից հետո իրադարձությունները զարգացան չափազանց արագ: Այս հայտարարությունից ընդամենը 20 օր անց Հայաստանում Եվրամիության մշտական պատվիրակության ղեկավար Թոլբեն Հոլցեն Երեւանում հայտարարեց, որ իրանական գազը Հայաստանի տարածքով Եվրոպա հասցնելու տարբերակ այլեւս չի քննարկվում:

Մի խոսքով, այն գազամուղը, որի մասին երեկ կնքվեց պայմանագիր, նախկինում քննարկված տարբերակների հետ ունի միայն մեկ ընդհանրություն. երկուսի անունն էլ գազամուղ է, եւ՝ ընդամենը: Բովանդակային, եթե կուզեք՝ գաղափարական իմաստով սա բոլորովին այլ գազամուղ է: Գազամուղ՝ նախատեսված փակուղու հեռանկար ունեցող այնպիսի երկրի համար, ինչպիսին Հայաստանն է: Ամփոփենք. մենք գազ ենք վերցնելու Իրանից, դա վերածելու ենք էլէներգիայի ու վերադարձնելու ենք նույն Իրանին: Այս ընթացքում կստանանք ինչ-որ եկամուտ, բայց՝ ոչ ավելին: Այդ գազն արտահանելու իրավունք եւ հնարավորություն չենք ունենալու, եւ սա է եղել այս պայմանագրի կնքման թույլտվություն ստանալու ամենագլխավոր պայմանը:

Իսկ ումի՞ց ենք ստացել այդ թույլտվությունը: «Ռուսաստանը մեծ ուշադրությամբ է վերաբերում Իրան-Հայաստան գազամուղի շինարարության ծրագրին»,- դեռ 2001թ. հայտարարել էր ՌԴ փոխվարչապետ, ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Վիկտոր Խրիստենկոն՝ ինտերնետային ասուլիսի ժամանակ: Վերջինս նշել էր, թե, իհարկե, իրանական գազը մրցակից է Ռուսաստանին, բայց... «Ես համոզված եմ, որ այստեղ էլ կարելի է գտնել հատման կետեր եւ փոխադարձ փոխզիջումներ»,-տառացիորեն ասել էր Խրիստենկոն: Ինչպես կռահում եք՝ փոխզիջումը հենց այսպիսին է:  Մի խոսքով, Իրան-Հայաստան գազամուղի շինարարության թույլտվությունը Հայաստանը ստացել է Մոսկվայից: Ստացել է միայն այն բանից հետո, երբ երաշխիքներ է տվել, որ Հայաստանի տարածքը չի օգտագործվի Ռուսաստանը շրջանցող մի գազամուղ Եվրոպա հասցնելու համար: Բացի այդ, երաշխիք է տվել, որ առաջվա պես Հայաստանի կարիքների համար օգտագործվող գազը լինելու է բացառապես ռուսական:

Հայկ Գեւորգյան

Տպել
2236 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա