Աշխատանք ազատամարտիկներին. ՊՆ-ն նոր գումարտակնե՞ր է ձեւավորում

13/05/2017 schedule21:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մայիսի 14-ի համարում

Այս տարվա փետրվարին, երբ ընդդիմությունը հայտարարեց իշխանափոխության գործընթաց սկսելու իր մտադրության մասին, իշխանությունները զուգահեռաբար գործունեություն ծավալեցին դիմադրության հնարավոր օջախները վերացնելու ուղղությամբ: Ըստ էության, ամենամեծ աշխատանքը տարվեց վերահսկողությունից այս կամ այն կերպ դուրս մնացած ազատամարտիկների ուղղությամբ: Չնայած մարտավարական տարբերություններին՝ ռազմավարությունը նույնն էր. ծախսել որոշակի գումար եւ այդ գումարի միջոցով ազատամարտի մասնակիցներին սերտորեն կապել իշխանությանը: Հենց այդ շրջանում էր, որ նախկին ազատամարտիկ Սարգիս Կարապետյանը ստեղծեց «Ազգի փրկություն» կուսակցությունը, որի նպատակը ազատամարտիկների սոցիալական խնդիրների լուծումն էր:

Երեկ մեր զրույցի ընթացքում «Փառապանծ մարտիկներ» ռազմահայրենասիրական միության նախագահ Գրիշա Սարգսյանը պատմեց, որ փետրվար ամսին ինքը, ՀԱԲ-ի հրամանատարներից՝ Արամոն, «Զորավար Անդրանիկ» ջոկատի հրամանատար Ղռերի Ավոն եւ մասիսցի Գագոն Սպայի տանը հանդիպել են պաշտպանության փոխնախարար Միքայել Գրիգորյանի հետ, եւ վերջինս նրանց առաջարկել է ընդգրկվել պաշտպանության նախարարության ենթակայության տակ ստեղծվելիք նախկին ազատամարտիկներից ստեղծել գումարտակներում, որոնցում ծառայողների ընդհանուր թիվը կլինի հազար մարդ: «Քանի որ Եվրամիության պահանջն է, որ մինչեւ 2015 թվականը մեր բանակի 80%-ը լինի պրոֆեսիոնալ, որոշվեց հենց այսօրվանից անել առաջին քայլը:

Սա լուրջ մոտեցում է, քանի որ միանգամից լուծվում է երկու խնդիր՝ ե՛ւ սահմանի պաշտպանության հարցը, ե՛ւ ազատամարտիկների սոցիալական խնդիրները»,-ասում է Գրիշա Սարգսյանը: Վերջինս բացատրում է, որ գումարտակներում ընդգրկված նախկին ազատամարտիկները հնարավորություն կունենան շարունակելու իրենց նախկին աշխատանքը, սակայն կստանան ամսական 28 հազար դրամ աշխատավարձ՝ այդ ընթացքում գտնվելով իրենց բնակավայրերում: Սահմանում հերթապահություն կատարելու դեպքում նրանք կստանան 58 հազար դրամ: Սարգսյանը տեղեկացրեց, որ արդեն նման գումարտակներ են ձեւավորվել Մարտունու Վարդենիկ գյուղում, Տավուշում եւ Արտաշատում, որոնցից յուրաքանչյուրում ընդգրկված է մոտ 250 մարդ: 

Իսկ արդյոք կառավարության եւ հատկապես ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հրաժարականը ընդամենը մի քանի ամիս առաջ պահանջող Սարգսյանին չի՞ մտահոգում այն հանգամանքը, որ իշխանություններին հետաքրքրում է ոչ թե սահմանի պաշտպանությունը կամ ազատամարտիկի սոցիալական վիճակը, այլ՝ որ նա չմասնակցի ընդդիմության հանրահավաքներին: Պարզվում է, որ դրա մասին էլ է պարոն Սարգսյանը մտածել եւ կարծում է, որ ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ զինվորական ծառայության մեջ գտնվողը չի կարող հանրահավաքի կամ քաղաքական ակցիայի մասնակցել: «Եթե մարդը ունի աշխատանք, եթե  մարդը իր հացի փողը վաստակում է, ինչո՞ւ պետք է մասնակցի հանրահավաքների. հո մենք քաղաքական գործիչ չենք»,-հարցնում է մեր զրուցակիցը:

Բայց մենք նրան հիշեցրինք, որ միայն մեկ կամ նույնիսկ հազար մարդու խնդիր լուծելով՝ բոլորի խնդիրները չեն լուծվում: «Եթե ամեն մարդ իր անձնական հարցը լուծի, ուրեմն՝ երկրի հարցն էլ կլուծվի, եւ այլեւս մեր երկրում քաղաքական խնդիրներ չեն լինի»,-ասում է «Փառապանծ մարտիկներ» կազմակերպության հրամանատարը: Բացի այդ, նա պնդում է, որ ինքը չի պատրաստվում սատարել ընդդիմությանը, քանի որ ժամանակին էլ ընդդիմությունն իրեն չի օգնել: «Ես չեմ ասում, թե ընդդիմությունը սխալ է, նրանց պահանջների 80 տոկոսի հետ ես համաձայն եմ: Սակայն, երբ ժամանակին ինձ ոստիկանությունը ձերբակալում էր՝ ոչ ոք ինձ չպաշտպանեց, ոչ ոք չասաց, թե այս տղային ինչու եք կպնում:

Երբ ես իմ թեկնածությունը առաջադրել էի խորհրդարանական ընտրություններում, ընդդիմությունը հանձնաժողովի իր տեղերը ծախեց իշխանության թեկնածուին: Հիմա ինձ մեղադրում են ծախվելու մեջ: Եթե գործ տան՝ գնալու եմ առանց ամաչելու, քանի որ այդ գործը, պաշտոնը ոչ ոք տնից չի բերել, դա մեր պետությանն է»,-իր դիրքորոշումը այսպես է բացատրում  Սարգսյանը: Նա կարեւոր է համարում, որ այդ գումարտակի զինվորներից եւ ոչ մեկը զենք չի բարձրացնի սեփական ժողովրդի վրա. «Մենք այս ազգի նվիրյալ զինվորներն ենք, մեր կռիվը թուրքի դեմ է եւ ոչ թե հայի»: Մենք պարոն Սարգսյանին հարցրինք, թե հնարավո՞ր է, որ իրենց խաբեն, եւ այդ գումարտակները ձեւավորելու հրաման ՊՆ ղեկավարությունն այդպես էլ չտա: «Չեմ կարծում, որ հազար հոգու խաբեն»,-պատասխանեց Գրիշա Սարգսյանը:

Ավետիս Բաբաջանյան

Տպել
2431 դիտում

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը