Ռուսական զենքով Հայաստանը կարող է ամենավտանգավորը դառնալ. Independent Journal Review

15/05/2017 schedule17:23

Independent Journal Review-ում հրապարակվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականության մասին հոդված, որի մեծ մասում անդրադարձ կա Հայաստանին և հայ-ռուսական համագործակցությանը: Հոդվածի հեղինակ Ջեյքոբ Կամարասն այս տարի Հայաստանին առնչվող արդեն երկու հոդված է գրել` Արցախի մասով օգտագործելով հիմնականում ադրբեջանական ձևակերպումները: Ներկայացնում ենք նոր հոդվածի Հայաստանին վերաբերող հատվածը, որում նույնիսկ այբբենական կարգով արված նշանակումը դիտարկվում է որպես քաղաքական որոշում:

«Ապրիլին Հայաստանի Զինված Ուժերի գեներալ Յուրի Խաչատուրովը նշանակվեց ՀԱՊԿ քարտուղար, իսկ այս կառույցը հայտնի է որպես «Պուտինի ՆԱՏՕ»: Այս նշանակումը ցույց տվեց հարևանների վրա Կրեմլի ազդեցության աստիճանը:

Ինքնիշխան հետխորհրդային Հայաստանը, որը նման է Ռուսաստանի ինքնավար շրջանի, լցված է ռուսական ռազմակայաններով և զենքով, Հայաստանի արտաքին սահմանները հսկում է ռուսական զինուժը: Խաչատուրովի նշանակումը վկայում է, որ Մոսկվայի ունեցած եվրասիական արբանյակների ֆոնին Հայաստանն առանձնանում է որպես ուլտրահավատարիմ և Ռուսաստանից կախյալ:

Նոյեմբերին Կալինինգրադում «Իսկանդերներ» տեղակայելուց բացի Մոսկվան նույն զինատեսակից տեղակայել է նաև Հայաստանում ու Սիրիայում: Ռուսաստանն այդ ձախողված երկրների տարածքները համարում է իր սեփականը: 

Սիրիայի իրավիճակը պետք է դաս լինի Ասադի հայկական տարբերակի՝ նախագահ Սերժ Սարգսյանի համար: Նա արդեն սովորություն է դարձրել խաղաղ բնակչությանը ռուսական «Իսկանդերով» սպառնալը: Թերևս Սարգսյանը պետք է հաշվի առնի, որ իր տարածաշրջանային պաշտպանները Ռուսաստանը և Իրանը փորձում էին պաշտպանել նաև իրենց մյուս դաշնակցին՝ Ասադին:

Հայաստանը շարունակում է ձևականորեն անկախ մնալ՝ ոչ բոլոր կարմիր գծերն են անցել: Հայաստանը նաև հարևանների հետ, ինչպես Ադրբեջանն է, խաղաղություն կառուցելու, դեպի ավելի ամուր ինքնիշխանություն շարժվելու հնարավորություն դեռ ունի: Արդյոք Սարգսյանն այս հնարավորությունը կկորցնի և կընտրի Ասադի կորցրած հնարավորությունների ճանապարհը: Այդ դեպքում ռուսական զենքով Հայաստանը կարող է դառնալ ավելի մեծ սպառնալիք, քան որևէ այլ երկիր»:

Հ.Գ. Այս, ինչպես նաեւ մի քանի օր առաջ Washington Examiner-ում հրապարակված հոդվածը  ԱՄՆ-ում ադրբեջանական լոբբիի աշխատանքների հետեւանքն է: Հայկական լոբբիի պատասխաններն, ընդ որում, միշտ չէ, որ նույն հաջողությամբ զետեղվում են ամերիկյան առաջատար պարբերականներում: Ինչպես արդեն նշել ենք, Ամերիկայի հայ դատի հանձնախմբի ղեկավար Արամ Համբարյանը պատասխան հոդված էր գրել, որը սակայն, Washington Examiner-ը հրաժարվել էր հրապարակել:

Տպել
17350 դիտում

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի