Փոստանջյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ նյութերի նախապատրաստումը կհանձնարարվի ՀՔԾ-ի

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Երևանի ավագանու թեկնածու Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբում ավագանու թեկնածու Զարուհի Փոստանջյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին։

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ-կառավարման կենտրոնից փոխանցված ահազանգի համաձայն՝ 2017թ. մայիսի 14-ին բջջային հեռախոսահամարից իրենց է զանգահարել Գ. Սերոբյանը և հայտնել, որ հարձակվել են Երևան քաղաքի Ավան-Աճառյան 22 հասցեում գտնվող` Երևանի ավագանու թեկնածու Տ. Մարգարյանի նախընտրական շտաբի վրա: Ավագանու թեկնածուի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում նախապատրաստվող նյութերի շրջանակում Գ. Սերոբյանը հանցագործության մասին տրված հաղորդմամբ հայտնել է, որ ժամը 13.37-ին` առանց իր թույլտվության, նախընտրական շտաբ է ներխուժել Երևանի ավագանու թեկնածու Զ. Փոստանջյանը, քաշքշել է իրեն և շտաբի այլ աշխատակիցների, պատռել իր հագուստը, վնասել շտաբում գտնվող գույքը՝  այդ կերպ խոչընդոտելով իրենց աշխատանքների իրականացմանը:

Ահազանգի կապակցությամբ դեպքի վայր մեկնած ոստիկանության աշխատակիցներին Երևանի ավագանու թեկնածու Զ. Փոստանջյանը հայտարարել է, որ տվյալ շտաբում ընտրակաշառք է բաժանվում: Զ. Փոստանջյանի հայտարարության կապակցությամբ` ոստիկանության աշխատակցի զեկուցագրի հիման վրա, ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում նախապատրաստվում են նյութեր՝ ընտրակաշառք տալու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ:

Հիշյալ երկու դեպքերի առթիվ նախապատրաստվող նյութերը ՀՀ գլխավոր դատախազության կողմից պահանջվել են՝ դրանց հետագա  նախապատրաստումը ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հանձնարարելու նպատակով:

Տպել
883 դիտում

«Ալաշկերտը»՝ ՀՀ ֆուտբոլի առաջնության չեմպիոն

Արցախում 19-ամյա զինվոր է զոհվել

Կապանում ցեխը մեքենան սահեցրել է, կախել ձորակի եզրին

Ռուսաստանը Հայաստանին կտրամադրի նորագույն զենիթահրթիռային համալիրներ

Բակո Սահակյանը Թալիշում մասնակցել է «Թալիշի վերածնունդ» նախագծի մեկնարկի արարողությանը

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Ես եմ» ծրագրով զորակոչված զինծառայողներին

Արագաչափերն ու տեսանկարահանող սարքերը շարունակում են գործել, մշակվում են նոր մեխանիզմներ

Ներկայացվեցին ոստիկանության պետի նոր տեղակալները, վարչությունների պետերը (լուսանկարներ)

Մարզերում տեղացող անձրեւները կշարունակվեն, սպասվում է կարկուտ, ջերմաստիճանի նվազում

Արգելված որսի հեղինակ հրազդանցի երիտասարդը հայտնաբերվել է, ներկայացել ոստիկանություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին

Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել տիկին Լուիզ Սիմոն Մանուկյանին

«Երևան 2800» գորգը նվիրաբերվել է Երևան քաղաքի պատմության թանգարանին

179 դպրոցական ուսումը թողել է սոցիալական վատ պայմանների պատճառով, 66-ին՝ ծնողն է արգելել

Կեսարիայի Սբ․ Աստվածածին հայ եկեղեցին ոստիկանատնից ու մարզասրահից վերածվում է գրադարանի

56-ամյա քաղաքացին ցանկացել է նետվել Դավթաշենի կամրջից

Արցախում հանդիպել են Հաայստանի ու Արցախի ԱԳ նախարարները

Մեկ միլիոն դոլարի խոստում. Արցախում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությունը

Գրետա Սարգսյանը ազգային արժեքների կրող է եղել. Բակո Սահակյանի ցավակցական հեռագիրը

Օրենքով գողերի, հեղինակությունների բերման ենթարկելը կանխարգելիչ բնույթի է եղել (տեսանյութ)