Տեղական արտադրության էժան եւ բարձրորակ արտադրանքը չի գտնում իր տեղը շուկայում (տեսանյութ)

ՀՀ կառավարությունը որոշել է ներմուծումը տեղական արտադրանքով փոխարինելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը այդ մասին արդեն մի քանի անգամ հայտարարել է, հանձնարարականներ է տվել մի քանի գերատեսչությունների եւ այլն: Ինքնին այդ «իմպորտոզամեշչենիեն» անկենսունակ գաղափարախոսություն է, քանի որ փոքր շուկա ունեցող երկրում իր արտադրանքը սպառելուն նպատակամղված տնտեսվարողի արտադրանքը զուտ մասշտաբի էֆեկտի պատճառով միշտ ավելի թանկ է լինելու, քան ներկրվող նույն ապրանքի այն արտադրողինը, որի նպատակը ամբողջ աշխարհում իր ապրանքը վաճառելն է: Սա տնտեսագիտության այբուբենից է, եւ դրա ճշմարտացիությունը մինչ օրս ոչ ոք չի կարողացել հերքել, չնայած շատերն են փորձել:

Բոլորովին այլ խնդիր է ներքին արտադրողին որոշակի մեխանիզմներով պաշտպանելը, նրան աջակցելն ու խրախուսելը, որպեսզի նա կարողանա դիմանալ օտարերկրյա խոշոր արտադրողների հետ մրցակցությանը, ամրացնի ոտքերը ու ձեռնոց նետի բոլորին: Որ ճանապարհն է բռնել կառավարությունը, դեռ այնքան էլ պարզ չէ:

Հիմա մի կոնկրետ օրինակով փորձենք դա հասկանալ: Արդեն տարիներ շարունակ խոսվում է հայկական արտադրության օճառի մասին: Շատերը նույնիսկ չգիտեն, որ հիմա Հայաստանում օճառ է արտադրվում, որի որակը բավականին բարձր է, գինն էլ էականորեն ցածր, սակայն մեր խոշորագույն առեւտրային ցանցերում դրանք չկան:

Օրերս Էրեբունի բիզնես կենտրոնում տեղի էր ունենում «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիայի» 3-րդ համագումարը, եւ դահլիճում մի քանի փոքր ու միջին ընկերություններ ներկայացրել էին իրենց արտադրանքը: Իր արտադրած «Նոյեմի» ապրանքանիշով օճառներն էր ներկայացրել նաեւ Գյումրիում գործող «ՉԱՊ» ընկերությունը (տես տեսանյութը): Հրաշալի փաթեթավորված, գրավիչ ու գեղեցիկ դիզայնով այս օճառները, սակայն մեծ տարածում չունեն Հայաստանում: Օճառների տեսականին շատ հարուստ չէ, սակայն սովորական սպառողի համար նախատեսված ամբողջ սպեկտրը կա` «լվացքի», կոսմետիկ, ձեռքի... որոնք գտնվում են գնային տարբեր նիշաներում: Ընկերության ներկայացուցիչը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք արտադրում են նաեւ հատուկ հյուրանոցների համար նախատեսված փոքր օճառներ: Այս օճառների մանրածախ գները ընկերության ներկայացուցչի ասելով մոտ երկու անգամ էժան են ամենահայտնի, ասենք «Սեյֆգարդ», «Դավ», «Պալմոլիվ» բրենդային օճառների գներից, սակայն որակով հանգիստ կարող են մրցակցել դրանց հետ: Այս օճառները նաեւ էժան են թուրքական ու պարսկական օճառներից:

Եթե նույնիսկ մտածենք, որ արտադրողի ներկայացուցիչը մի քիչ չափազանցնում է, եւ որակական հատկանիշներով «Նոյեմին» ասենք փոքր-ինչ զիջում է բրենդային օճառներին, գների տարբերությունը չափազանցություն չէ: Ակնհայտ է, որ մանրածախ վաճառքում պատշաճ ներկայացված լինելու դեպքում այս արտադրանքը շատ արագ կգրավի սպառողին ու կունենա իր արժանի տեղը շուկայում: Իրացման ծավալների աճը կբերի արտադրության աճին, եկամուտների աճին, կստիպի ընկերությանը ներդրումներ անել, ավելի արդիականացնել արտադրությունը, մարկետինգային գործողություններ անել, դուրս գալ արտաքին շուկաներ...:

Պարզ սխեմա է, որը, սակայն չի աշխատում եւ ահա թե ինչու: Չնայած ցածր գնին ու բարձր որակին, այս արտադրանքը ներկայացված չէ մեր ամենախոշոր առեւտրային ցանցերում: Օրինակ, «Երեւան Սիթի»-ում ու «ՍԱՍ»-ում չկա: Ընկերության ներկայացուցիչը չցանկացավ պարզաբանել, թե ինչու: Մեր տեղեկություններով, այս երկու ցանցերը իրենք են ուզում արտադրել օճառ իրենց ցանցերի համար: Դե արտադրելը մի քիչ չափազանցված է հնչում: Նրանք կիսաֆաբրիկատ հումքը բերելու են, վերամշակման վերջնական փուլը կամ միայն փաթեթավորումն իրականացնեն ու վաճառեն իրենց ցանցերում: Այս պրակտիկան խոշոր ցանցերը ունեն եւ նույնիսկ հաճախ գողանում են փոքր ու միջին տնտեսվարողների գաղափարները:

Պետական գնումներով նույնպես հայկական օճառը չի գնվում: Պետական բյուջեի հաշվին տարեկան հսկայական, աստղաբաշխական քանակությամբ օճառ է գնվում: Միայն բանակը եթե հաշվի առնենք, ապա կարելի է պատկերացնել, թե ինչ ծավալների մասին է խոսքը: «ՉԱՊ»-ի ներկայացուցիչը ասում է, թե իրենք ինչ-որ քայլեր են անում պետական գնումներին մասնակցելու համար, բայց նրա խոսքի մեջ լավատեսության նշույլ չկա. «Դե ինքներդ գիտեք, պետական գնումների ոլորտում խնդիրներ կան...»,- ասում է նա: Խնդիրներ կան ու դա բոլորը գիտեն: Մի քանի «գայլեր» ուղղակի նստած են պետական գնումների «բիզնեսի» վրա եւ սերտ «համագործակցում են» գերատեսչությունների ղեկավարների հետ: Այնպես որ «օտարների» մուտքը տվյալ ոլորտ այնքան էլ հեշտ չէ: Ընկերության ներկայացուցիչը պնդում է, որ իրենց հզորությունները լրիվ բավարարում են բանակի եւ ամբողջ պետական համակարգի պահանջները բավարարելու համար: Իրենք կարող են նույնիսկ դրան զուգահեռ օճառով ապահովել Հայաստանի բոլոր հյուրանոցներն ու ռեստորանները: Ու դա, գոնե առայժմ չի ստացվում:

Այս մի օրինակը բավարար է պատկերացնելու համար, թե ինչ մթնոլորտ է տիրում ներքին արտադրողի համար: Եվ ներկրումը տեղական արտադրությամբ փոխարինելու, այսպես կոչված, «իմպորտոզամիշչենիեի» վերաբերյալ կոնցեպցիաներ ու արհեստական սխեմաներ մտածելու փոխարեն պետք է պարզել, թե ինչու է պետական գնումներով բանակի համար գնվում ասենք ռուսական, ուկրաինական կամ այլ երկրի արտադրության օճառ: Կամ ինչու է մի քանի օլիգարխների ուզուրպացրած մանրածախ առեւտրի դաշտը այդքան անհասանելի մանր ու միջին արտադրողների համար: Միթե այստեղ մրցակցության արհեստական խոչընդոտներ չկան....: Գուցե հենց սա է կառավարության հիմնական գործառույթը, այլ ոչ թե ուտոպիստական, «իմպորտոզամիշչենիաների» վերաբերյալ սխեմաներ գծելը: Եթե կառավարությունը իրականացնի իր հիմնական գործառույթները, գուցե ամեն ինչ ինքն իրեն, տնտեսագիտության ամենապարզ ու դարերով փորձարկված կանոններով տեղն ընկնի: Գուցե փորձե՞ք:

Տպել
11543 դիտում

Երիտասարդ ազատոճայինները ԱԱ-ից վերադառնում են 2 բրոնզով

Լոռու մարզի 3 համայնքներում համայնքի ղեկավար կընտրեն

Վարչապետի խորհրդականը նշանակվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն

Երեւանի ավագանու 65 մանդատից 57-ը կստանա «Իմ քայլը», 5-ը՝ ԲՀԿ-ն, 3-ը՝ «Լույս»-ը. նախնական

Ավազակային հարձակում «Առինջ մոլ»-ում. կասկածյալը հայտնաբերվեց

ԿԸՀ-ն կհրապարակի Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակները

Նախագահը հանդիպել է երկու տասնյակից ավելի ընկերությունների ղեկավարների հետ․ քննարկել է հայաստանյան բիզնես միջավայրը

Ընտրախախտումների 42 դեպքերով նախապատրաստվում են նյութեր․ դատախազությունը հանձնարարություն է տվել

Այս հաղթանակը մեր թիմի հաղթանակը չէ, սա միայն ու միայն մեր ժողովրդի հաղթանակն է. Մարության

ԱՄՆ-ն ցանկանում է Իրանում անվտանգության սպառնալիք ստեղծել տարածաշրջանում․ Ռոհանի

Երեւանի ընտրությունների քվեարկության փուլում արձանագրվել է խախտման 1155 դեպք․ «Ականատես»

Երբ է պետք է դիմել ընտրությունների արդյունքների վերահաշվարկի համար. հայտնում է ԿԸՀ նախագահը

Ռուս զբոսաշրջիկները ՀՀ-ում, Վոլյան ՀՀ տաքսիների մասին. Comedy-ի երեւանյան 1-ին թողարկումը

Ընտրողների մասնակցության թիվը խոսում է բավականին բարձր ակտիվության մասին. Տիգրան Մուկուչյան

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնեց՝ ինչպես են բաշխվելու Երեւանի ավագանու մանդատները

Երեւանի ընտրություններում փորձել են կատարել կրկնաքվերակություններ․ ՔԿ

Ջանի դե Բիազին՝  ՀՀ ֆուտբոլի հավաքականը գլխավորելու թեկնածու

Փաշինյանն առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի նոր ղեկավար է նշանակել

Պետք է օրենքով արգելվի եկեղեցու տարածքում բողոքի ցույցերն ու պատարագների խոչընդոտումը․ Շարմազանով

Բակո Սահակյանը Բորիս Դավիդովին շնորհել է գեներալ-մայորի զինվորական կոչում