«Երկիր Ծիրանի»-ին հրաժարվու՞մ է մանդատից. Փոստանջյանը վաղը հայտարարությամբ հանդես կգա

Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցած «Երկիր Ծիրանի» կուսակցությունը դեռ չի շտապում մայիսի 14-ին կայացած ընտրությունների վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ հանդես գալ: Կուսակցությունն այն նախատեսում է անել վաղը՝ մայիսի 16-ին: Այս մասին armtimes.com-ին տեղեկացրեց կուսակցության մամուլի խոսնակ, ավագանու թեկնածու Սոնա Աղեկյանը:

Armtimes.com-ի հարցին, թե «Երկիր Ծիրանի» կուսակցությունն արդեն որոշել է, թե ովքեր են լինելու Երեւանի ավագանու կազմում, Աղեկյանը կրկին պատասխանեց, որ դեռ ներկուսակցական քննարկում չի եղել, ոչ մի բան պարզ չէ:

Չի բացառվում, որ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը հրաժարվի իր մանդատներից:

«Հնարավոր է, որ մանդատները վերցնենք, հնարավոր է, որ չվերցնենք: Ամեն ինչ պարզ կլինի քննարկումից հետո»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց Սոնա Աղեկյանը:

Աղեկյանից հետաքրքվեցինք, թե հնարավոր է, որ մանդատից հրաժարվի միայն քաղաքապետի թեկնածու, «Երկիր Ծիրանի» կուսակցության  նախագահ Զարուհի Փոստանջյանը: Աղեկյանը առաջարկեց բոլոր հարցերի պատասխանը ստանալ վաղը:

Ըստ ԿԸՀ նախնական արդյունքների՝ ձայները բաշխվել են հետեւյալ կերպ. 

«Ելք» կուսակցությունների դաշինքը ստացել է ձայների 21%-ը (70 731 քվե),«Երկիր Ծիրանի» կուսակցությունը՝ 7.75% (26 109 քվե), իսկ առաջատարը Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է ձայների 71.25%-ով (240 036 քվե): Այս քվեների վերջնհաշվարկով ՀՀԿ-ն ձեռք է բերում 46մանդատ, «Ելք»-ը՝14, «Երկիր Ծիրանի»-ին՝5:

Եթե «Երկիր Ծիրանի» կուսակցությունը չհրաժարվի իր մանդատներից եւ չլինեն ինքնաբացարկներ, ապա Երեւանու ավագանու կազմում կներկայանան այսպես՝

1.Փոստանջյան Զարուհի Համազասպի

2.Պարակշիեվ Մնացական  Սահակի

3.Աղեկյան Սոնա Սուրենի

4.Պետրրոսյան Հայկ Ալեքսանդրի

5.Խաչատրյան Մարիաննա Կոլյայի

Տպել
18185 դիտում

Շահեն Հարությունյանը երեք օր կմնա հոգեբուժարանում

«Արաբկիրում» երեխան մահացել է սրտի արատի պատճառով. տնօրենն ասում է` բժիշկը մարդասպան չէ

Մոր կողմից նորածին երեխային սպանելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

«ՒՊ»-ը Մանչեսթերի ահաբեկչությունը անվանել է վրեժ «մուսուլմանների հողեր ներխուժելու համար»

Վարորդները իրավախախտումների մասին որոշումները կստանան SMS հաղորդագրության միջոցով

Նորածնին սպանելու մեջ կասկածվում է մայրը. նա երկու անչափահաս երեխա ունի

Տարոն Մարգարյանի պատգամավոր աներորդին երկու ավտոտնակ եւ մեկ մեքենա է գնել

800 հազար դրամ է հատկացվելու սիրիահայ ձեռագործ վարպետներին

Շիրակի մարզպետը հորդորում է գյուղապետերին դատի տալ գյուղացիներին

Սամվել Բաբայանի կալանքը երկարաձգելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել

Ինչու է ռեժիսորն ընկել Հրազդանի կիրճը. մանրամասներ նրա առողջական վիճակից

Ինքնաբացարկի դիմում միայն Նիկոլ Փաշինյանն է գրել. Տիգրան Մուկուչյան

Իրանի եւ Ադրբեջանի երկաթուղային ճանապարհների միացումը կարեւոր է. Ռոհանի

«Արցախպրես»-ն իր երրորդ տարեդարձը նշանավորել է մամուլի սրահի բացմամբ

«ՄՅՈՒ»-ն չեղարկել է Եվրոպա լիգայի եզրափակչի նախախաղյա ասուլիսը

«Ես տպավորված եմ Արցախով». Մարգարիտ Բարանկիցեն հյուրընկալվել է ԱրՊՀ-ում

Մայրաքաղաքը կզարդարեն շուրջ 2 միլիոն ծաղիկներով

Ոստիկանները հայտնաբերել են Հրազդան քաղաքում նորածնի դին փողոցում թողած կնոջը

Աննախադեպ պատմական. ու՞ր են մեր փողերը

Միեւնույն է՝ ձնագունդը գլորվում է. զեղումներ պուտինյան թեմաներով