Երևան
10 °C
Երեւանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքներով ՀՀԿ-ին բաժին է հասած 46 մանդատներն Ընտրական օրենսգրքի համաձայն բաժին են հասնում ավագանու ցուցակը գլխավորած առաջին 46 անձանց: Ստորեւ ներկայացնում ենք այդ 46-ի լուսանկարներն ու կենսագրական հակիրճ տեղեկություններ:
ՄԱՐԳԱՐՅԱՆ ՏԱՐՈՆ ԱՆԴՐԱՆԻԿԻ
Ծնվել է 1978 թվականի ապրիլի 17-ին Երեւանում:
1995թ. էքստեռն կարգով ավարտել է Ավանի թիվ 177 դպրոցը եւ նույն թվականին ընդունվել Հայկական գյուղատնտեսական ակադեմիա: 2001թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի մագիստրատուրան:
ԼՊՈՒՏՅԱՆ ՍՄԲԱՏ ԳԱՐԵԳԻՆԻ
Ծնվել է 1958թ. փետրվարի 14-ին Երեւանում, ծառայողի ընտանիքում:
1975թ. ավարտել է Երեւանի N 79 միջնակարգ դպրոցը:
1982թ. ավարտել է Երեւանի ՖԿՀՊ ինստիտուտը՝ շախմատի մարզիչ մասնագիտությամբ:
ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ ՀՈՎԻԿ ԶԱՎԵՆԻ
Ծնվել է 1958թ. հունիսի 3-ին, Երեւանում:
1965-1972թթ. սովորել է Պարույր Սեւակի անվան միջնակարգ դպրոցում:
1973-1975թթ. ընդունվել եւ ավարտել է ԵՊՀ ֆիզիկամաթեմատիկական դպրոցը:
ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՍՏՂԻԿ ԱՐՍԵՆԻ
Ծնվել է Երեւանում, մտավորականի ընտանիքում։ Ավարտել է Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի բաժինը։
1957-70թթ. աշխատել է ՀԿԿ Կենտկոմի օրգան «Սովետական Հայաստան» թերթի խմբագրությունում որպես ավագ գրական աշխատող, ապա` գրական քարտուղար։
ԵՐՆՋԱԿՅԱՆ ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ
Ծնվել է 1951թ. մարտի 2-ին Երեւանում։
1974թ. ավարտել է Երեւանի Պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետը։
1983թ ավարտել է Երեւանի Գեղարվեստաթատերական ինստիտուտը` ստանալով ռեժիսորի մասնագիտություն։
ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ ՄԱՐՏԻՆ ՑՈԼԱԿԻ
Ծնվել է 1938թ. ապրիլի 4-ին Երեւանում:
Սովորել է Չայկովսկու անվան երաժշտական 10-ամյա դպրոցում (Ի. Աթայանի դաշնամուրի դասարանում):
Ավարտել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ որպես դաշնակահար (պրոֆեսոր Գ. Սարաջեւ)
ԻԳԻԹՅԱՆ ԼԵՎՈՆ ՍՈՒՐԵՆԻ
Ծնվել է 1939թ. Վրաստանի Լյուքսեմբուրգ քաղաքում։
1946թ.-ից ապրում է Երեւանում։
1956 թ. ավարտել է Երեւանի N 12 միջնակարգ դպրոցը։
1959 թ. ընդունվել է Երեւանի Պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական բաժին։ Ուսանելու հետ միաժամանակ աշխատել է «Հայպետնախագիծ» ինստիտուտում։
ԱՍԱՏՐՅԱՆ ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐԻ
Ծնվել է 1968թ. սեպտեմբերի 1-ին Երեւանում։
1983թ. գերազանցությամբ ավարտել է Երեւանի Ն.Կ. Կրուպսկայայի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցի ութամյա դասընթացը եւ Երեւանի մանկական ձայնի պահպանման երաժշտական դպրոցը։
ԵՐԶՆԿՅԱՆ ԵՐՎԱՆԴ ԴԱՎԹԻ
Ծնվել է 1947թ. հունիսի 19-ին Երեւանում:
Ուսանել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում:
1974 թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի կիբերնետիկայի ֆակուլտետը:
1978-1983 թթ. ուսանել է Երեւան Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) ստեղծագործական բաժնում:
ՊՈՂՈՍՅԱՆ ՄԻՔԱՅԵԼ ՄՈՎՍԵՍԻ
Ծնվել է 1954թ. մայիսի 31-ին Երեւանում:
1971թ. ընդունվել է Երեւանի գեղարվեստի ուսումնարանի կերամիկայի բաժին:
1973-1979թթ. սովորել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի երաժշտական թատրոնի դերասանական ֆակուլտետում:
ԱԶԱՐՅԱՆ ԵՆՈՔ ՌՈՒԲԵՆԻ
Ծնվել է 1965թ. մայիսի 31-ին Երեւանում:
1972-1982թթ. սովորել է Երեւանի թիվ 45 միջնակարգ դպրոցում:
1982-1983թթ. աշխատել է Երեւանի «Հաստոցանորմալ» գործարանում:
ՆԱՀԱՊԵՏՅԱՆ ՆԱԻՐԱ ՄԻՀՐԱՆԻ
Ծնվել է 1958թ. դեկտեմբերի 9-ին:
1977-1983թթ. ընդունվել եւ ավարտել է Երեւանի անասնաբուժական - անասնաբուծական ինստիտուտը:
1997-2001թթ. ընդունվել եւ ավարտել է Մոսկվայի միջազգային էկոլոգիա-քաղաքագիտական համալսարանը`ստանալով տնտեսագետ-ֆինանսիստի որակավորում:
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԿԱՄՈ ԳԵԴԵՈՆԻ
Ծնվել է 1945թ. սեպտեմբերի 23-ին Երեւանում։
1966թ. ավարտել է Երեւանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը եւ ստացել ջութակահար-արտիստի մասնագիտություն։
1972թ. ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան:
ՄԻՆԱՍՅԱՆ ԳՐԻԳՈՐ ԱՐԱՅԻ
Ծնվել է 1983թ. դեկտեմբերի 23-ին Երեւանում:
1990-2000թթ. սովորել է Ա. Պուշկինի անվան թիվ 8 դպրոցում:
2005թ. ավարտել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
ԹՈՔՄԱՋՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՉԵԻ
Ծնվել է 1956թ. նոյեմբերի 7-ին Երեւանում։
1978թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը՝ ստանալով ինժեներ-հիդրոտեխնիկի որակավորում։
1991թ. Լենինգրադում պաշտպանելով դոկտորական ատենախոսություն` ստացել է տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
ՍԻՐՈՒՆՅԱՆ ՌՈԶԱ ՎԱՆՅԱՅԻ
Ծնվել է 1962թ. ծառայողի ընտանիքում:
1969-1979թթ. սովորել է Ալեքսանդր Մյասնիկյանի անվան թիվ 66 միջնակարգ դպրոցում, հաճախել է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի դասարան:
1985թ. Ավարտել է Երեւանի պետական ժողտնտեսության ինստիտուտը:
ԴՈՎԼԱԹՅԱՆ ՄԻՔԱՅԵԼ ՖՐՈՒՆԶԵԻ
Ծնվել է 1958թ. Երեւանում:
Ավարտել է Երեւանի Չկալովի անվան թիվ 30 միջնակարգ դպրոցը, այնուհետեւ` Երեւանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտը:
Ուսումը շարունակել է Կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտում (ВГИК):
ԱՐԵՅԱՆ ԿԱՄՈ ԱՌԱՔԵԼԻ
Ծնվել է 1957թ. նոյեմբերի 20-ին ՀՀ Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշեն գյուղում:
1979թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը:
1979-80թթ. աշխատել է ՀՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտում որպես տնտեսագետ:
1980-82 թթ. ծառայել է խորհրդային բանակում:
ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ԱՐԱՄ ՄԻՍԱԿԻ
Ծնվել է 1976թ. փետրվարի 27-ին:
ՕՀԱՆՅԱՆ ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐԻ
Ծնվել է 1965թ. հունվարի 29-ին Երեւանում:
1982թ. ավարտել է Հովհ. Հովհաննիսյանի անվան թիվ 52 միջնակարգ դպրոցը:
1983թ. աշխատել է «Էլեկտրագործարան»-ում որպես փականագործի աշակերտ: Նույն թվականին զորակոչվել է ԽՍՀՄ զինված ուժեր:
ԲԱՐՍԵՂՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՍԵՐՅՈԺԱՅԻ
Ծնվել է 1955թ. օգոստոսի 2-ին Երեւանում, ծառայողի ընտանիքում:
1962թ. ընդունվել է Հ. Ավետիսյանի անվան թիվ 74 միջնակարգ հանրակրթական դպրոցը, ապա 1969-ին տեղափոխվել Մ. Սարյանի անվան գեղարվեստի թեքումով միջնակարգ մասնագիտական դպրոց, որն ավարտել է 1972թ. ոսկե մեդալով:
Ծնվել է 1992թ. ապրիլի 20-ին Երեւանում:2009-2013թթ. սովորել է Երեւանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ֆակուլտետում
2013-2014թթ. սովորել է Ռոբերտ Շուման ինստիտուտի «Երիտասարդ առաջնորդներ» երիտասարդ քաղաքական գործիչների դպրոցում, Բուդապեշտ (Հունգարիա)
ՄԿՐՏՉՅԱՆ ՍԵՐԳԵՅ ԲՈՐՅԱՅԻԾնվել է 1970թ. հունվարի 14-ին:
1977-1987թթ. սովորել է Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 ֆիզիկամաթեմատիկական միջնակարգ դպրոցում:
1991-1996թթ. սովորել է Երեւանի «Գալիք» համալսարանում՝ ստանալով իրավաբանի որակավորում:
ԿԵՏԻԿՅԱՆ ԱՐԱ ԺԻՐԱՅՐԻ
Ծնվել է 1969թ. սեպտեմբերի 9-ին Երեւանում:
1986թ. ավարտել է Երեւանի Նար-Դոսի անվան թիվ 14 միջնակարգ դպրոցը:
1987-1989թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1991-1996թթ. ընդունվել եւ ավարտել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը:
ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ ԱՐԱՐԱՏԻԾնվել է 1980թ. նոյեմբերի 18-ին ք. Երեւանում:
1987-1997թթ սովորել է Երեւանի թիվ 185 դպրոցում:
1997- 2001թթ սովորել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի տնտեսագիտական ֆակուլտետում:
ՄԿՐՏՉՅԱՆ ԱՆՆԱ ԱՐԱՅԻ
Ծնվել է 1994 թ. սեպտեմբերի 21-ին Երեւանում:
2001-2009թթ. սովորել է թիվ 114 միջնակարգ դպրոցում
2010-2011թթ. սովորել է Մոսկվայի Լազարեւի անվան թիվ 2042 դպրոցում:
2015թ. ավարտել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետը:
ՋԱՎԱԴՅԱՆ ՄԱՆՎԵԼ ՀՐԱՉԻԿԻԾնվել է 1977թ. փետրվարի 27-ին, Երեւանում:
1994թ. ավարտել է Անանիա Շիրակացու անվան հանրակրթական ճեմարանը:
1999թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը:
1999-2000թթ. ընտրվել է ԵՊՀ-ի ուսանողական խորհրդի նախագահ:ԱՆՏՈՆՅԱՆ ՀՐԱՅՐ ՍԱՄՎԵԼԻ
Ծնվել է 1974թ. ապրիլի 15-ին, Երեւանում։
1981-1991թթ. սովորել է Երեւանի հ. 74 դպրոցում։
1991-1996 թթ. ընդունվել եւ ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ընդհանուր տնտեսագիտություն ֆակուլտետի էկոնոմիկայի պետական կառավարում բաժինը։
Ծնվել է 1980թ. հունիսի 28-ին Երեւանում։
1997թ. ավարտել է Սամվել Գեւորգյանի անվան թիվ 189 միջնակարգ դպրոցը (Երեւան) եւ ընդունվել Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ։
2001թ. ավարտել է համալսարանը՝ ստանալով տնտեսագիտության բակալավրի աստիճան։
ՔՈՒՇԿՅԱՆ ԱԼԻՆԱ ՄԱՔՍԻՄԻ
Ծնվել է 1958 թվականի օգոստոսի 13-ին Երեւանում:
1981 թվականին ավարտել է Երեւանի պետական բժշկական ինստիտուտի «Բուժական գործ» ֆակուլտետը: Մասնագիտությամբ` թերապեւտ: Բժշկական գիտությունների դոկտոր: 1982-1993թթ.` աշխատել է 4-րդ Գլխավոր Վարչության պոլիկլինիկայում որպես տեղամասային բժիշկ:
ԳՐԻԳՈՐՅԱՆ ԴԱՎԻԹ ՄՈՎՍԵՍԻ
Ծնվել է 1972թ. սեպտեմբերի 10-ին, Երեւանում:
1989թ. ավարտել է Էրեբունու թիվ 160 միջն. դպրոցը:
1994թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը` ստանալով տնտեսագետ-կազմակերպչի որակավորում՝ «Էկոնոմիկա եւ կառավարում ագրոարդի համալիրում» մասնագիտությամբ:
ՍԱԴՈՅԱՆ ԱՐԱ ԱԼՖՐԵԴԻ
Արա Ալֆրեդի Սադոյանը ծնվել է 1977թ. սեպտեմբերի 17-ին, Երեւանում:
1984-1994թթ. սովորել է Ս. Սիսակյանի անվան թիվ 73 միջնակարգ դպրոցում:
1994-1999թթ. սովորել է Երեւանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտի` «Ֆինանսներ եւ վարկ» ֆակուլտետում:
ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ԱՐՏԱԿ ԳՐԻԳՈՐԻ
Ծնվել է 1988թ. սեպտեմբերի 28-ին, Երեւանում:
1995-1997թթ. սովորել է թիվ 112 միջնակարգ դպրոցում, 1997-1999թթ. ուսումը շարունակել է Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցում, 2000-2003թթ.՝ Անգլիայի Royal Russel school դպրոցում, 2005թ. ավարտել է անգլիական թեքումով թիվ 114 միջնակարգ դպրոցը:
Ծնվել է 1970թ մայիսի 7-ին:
Ունի բարձրագույն կրթություն: Ստացել է ինժեների, այնուհետեւ մաթեմատիկայի եւ ինֆորմատիկայի ուսուցչի որակավորումները:
1990-2007թթ. աշխատել է Գալինա Ստարավոյտովայի անվան թիվ 177 միջնակարգ դպրոցում:
ՈՒԼԻԽԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ ԻՇԽԱՆԻ
Ծնվել է 1973թ. ապրիլի 26-ին Երեւանում:
1980թ. ընդունվել է Երեւանի թիվ 96 միջնակարգ դպրոց, 1990թ. ավարտել է թիվ 104 միջնակարգ դպրոցը:
1991-1995թթ. սովորել է Հայկական բժշկական ինստիտուտի ստոմատոլոգիական բաժնում եւ ստացել բժիշկ-ստոմատոլոգի որակավորում:
ՄԿՐՏՉՅԱՆ ՎԱՂԻՆԱԿ ԳԵՎՈՐԳԻ
Ծնվել է 1982թ. Օգոստոսի 5-ին, Երեւանում։
1988-1998թթ. սովորել է Երեւանի հ. 124 միջնակարգ դպրոցում։ 2000-2002 թթ. ծառայել է ՀՀ ազգային բանակում:
2000-2004 թթ. ընդունվել եւ ավարտել է Գյումրու «Պրոգրես» համալսարանի իրավագիտության բաժինը, ստացել է իրավագետի որակավորում:
ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐԻԾնվել է 1962 թվականի փետրվարի 24-ին, Երեւանում:
1969-1979թթ. սովորել է Երեւանի թիվ 110 միջնակարգ դպրոցում:
1979-1980թթ. սովորել է Երեւանի թիվ 1 պրոֆտեխնիկական ուսումնարանում:
1980-1982թթ. ծառայել է ԽՍՀՄ բանակում:
ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ԱՆՈՒՇ ԱՇՈՏԻ
Ծնվել է 1978թ. փետրվարի 21-ին Երեւանում:
1984-94թթ. սովորել եւ ավարտել է Երեւանի թիվ 98 միջնակարգ դպրոցը:
1994-1999թթ. սովորել եւ ավարտել է Երեւանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի Միջազգային ժուռնալիստիկա եւ թարգմանչություն ֆակուլտետը:
ՀԱՆԻՍՅԱՆ ԱՐՏԱԿ ՄԻՔԱԵԼԻ
Ծնվել է 1976թ. օգոստոսի 17-ին Երեւանում:
1983-1993թթ. ընդունվել եւ ավարտել է Երեւանի Շեւչենկոյի անվ. N42 միջն. դպրոցը:
1993-1998թթ.` Երեւանի պետ. համալսարանի պատմության ֆակուլտետ:
1998-2000թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՍԱՄՎԵԼԻ
Ծնվել է 1978թ. սեպտեմբերի 21-ին, Երեւանում։
1995թ. ավարտել է Ղ. Ալիշանի անվան թիվ 95 միջնակարգ դպրոցը։
1996թ. զորակոչվել է ՀՀ զինված ուժեր։
1999թ. աշխատել է ՌԴ-ում ՀՀ-ի դեսպանատանը որպես ավագ տեսուչ։
Ծնվել է 1993 թվականի ապրիլի 6-ին:
2009 թ. ավարտել է «Բյուրակն» կրթահամալիրը :
2009-2015թթ. սովորել է ԵՊՀ «Միջազգային հարաբերություններ» ֆակուլտետի միջազգային հարաբերությունների բաժնում:
2016 թ-ից սովորում է սովորում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մագիստրատուրայում:
ԶԵՅՆԱԼՅԱՆ ՆԱՐԳԻԶ ՍԵՐՈԲԻ
Ծնվել է 1964թ. մարտի 29-ին:
Ունի բարձրագույն կրթություն: Ստացել է ինժեների, ուսուցչի որակավորում:
1996-2006թթ. աշխատել է Երեւանի թիվ 171 դպրոցում՝ որպես տնօրենի տեղակալ:
Ծնվել է 1985թ. հունվարի 21-ին:
1991-2001թթ. սովորել է Պեյո Յավորովի անվան հ.131 միջնակարգ դպրոցում:
2002-2006թթ. ընդունվել եւ ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի բռնցքամարտի ֆակուլտետը:
ԵՐԵՄՅԱՆ ԱՐՄԵՆ ԼԵՎՈՆԻ
Ծնվել է 1972թ. ապրիլի 29-ին Երեւանում:
1979-1989թթ. սովորել է Երեւանի թիվ 180 միջնակարգ դպրոցում:
1989-1994թթ. ընդունվել եւ ավարտել է Երեւանի Ճարտարագիտական համալսարանի ռադիոտեխնիկական ֆակուլտետը՝ ստանալով ճարտարագետ-կոնստրուկտորի որակավորում:
Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը
Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել
Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում
«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին
Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է
Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ
Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար
Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա
Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները
Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ
Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով
Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը
Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն
Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ
Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ
Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել
ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)
Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը
ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան
Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին
Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր
Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան
Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ
Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են
ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն
Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ
Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան
96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են
Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը
Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին
200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան
Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին
Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը
Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)
© 2024 Հայկական ժամանակ