Երկար պատմություն ա.5-րդ գումարման ԱԺ-ում լռած պատգամավորը՝ 6-րդի աշխատանքների մասին.վիդեո

Մի քանի օրից մեկնարկում են ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքները:  Armtimes.com-ը թիվ 11 ընտրատարածքից՝ Շիրակի մարզից ընտրված ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Արման Սահակյանից հետաքրքրվել է, թե օրենսդրական ի՞նչ նախաձեռնություններով է հանդես գալու: Ի դեպ, Սահակյանը ջերմ եւ մտերմիկ հարաբերություններ ունի ՀՀԿ էլիտայի հետ՝ Սերժ Սարգսյանի մակարդակով:

«Մի քիչ երկար պատմություն ա, բայց էս պահին մի բանի վրա եմ աշխատում, հուսով եմ շուտով արդյունք կլինի: Փորձում եմ տուրիստական նոր շարժ գա Հայաստան, որի մասին ոչ ոք չգիտի: Դուբայից ֆիլիպինցիներ են գալիս Հայաստան, նորից հետ են գնում Դուբայ, որպեսզի վիզան թարմացնեն: Այնպես եմ անելու, որ դրա ուղղությունը լինի դեպի Գյումրի եւ Գյումրի շաբաթական 2 հազար մարդ գա, երկու օր մնան, հետ գնան: Հույս ունեմ, որ Դուբայից Գյումրի ռեյսեր կբացվի»,- armtimes.com-ի հետ զրույցում նշեց Սահակյանը:

Ապրիլի 2-ին տեղի ունեցած համապետական ընտրությունների ժամանակ Արման Սահակյանին հաջողվել էր ձեռք բերել մոտ 14 500 քվե: ՀՀԿ-ական պատգամավորից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է նրան հաջողվել շահել աղքատ շիրակցիների վստահության քվեն եւ մյուս թեկնածուներից առաջ անցնել: Նշենք, որ միայն Գյումրիում աղքատության պաշտոնական ցուցանիշը 46 տոկոս է:

«Դե տենց շատ առաջ չէի: Պլյուս, մինուս, որ անենք բոլորիս թվերն էլ հավասար է»,- ասաց նա:

Նշենք, որ Շիրակի մարզում երկրորդ տեղում «Ծառուկյան» դաշինքի թեկնածու, Գյումրու Մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանն է՝ 13 900 քվեով։ Նրան հաջորդում է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ 12 452 քվեով, հետո Ֆելիքս Ցոլակյանն է՝ 11 796 ձայնով:

Արման Սահակյանը 5-րդ գումարման ԱԺ այն 55 պատգամավորից է, ով, ըստ parliamentmonitoring.am-ի 5 տարի շարունակ լռել է՝ 0 հարց եւ 0 ելույթ: Սահակյանը կողմ է քվեարկել 620 անգամ, դեմ՝ 7, բացակայել է 120 նիստից: Պատգամավորից հետաքրքրվեցինք, թե ինչու՞ է լռել հինգ տարի շարունակ:

«Դա կոնկրետ ոչ մի բանով պայմանավորված չի:Կարծում եմ, որ ավելի կարեւոր է քաղաքում ինչ-որ բան փոխելը, քան ելույթներ ունենալը»,- եզրափակեց Արման Սահակյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

Տպել
24018 դիտում

Առողջապահության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում