Կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավորը առողջական խնդիրներ ունի. ով է հաղորդում տված անձը

15/05/2017 schedule18:01

Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասութան դատարանի դատավոր Լեւոն Արազյանն այսօր կալանավորվել է:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Արազյանը մեղադրվում է քաղաքացուց 600 դոլար կաշառք վերցնելու մեջ:

Ուրբաթ Արդարադատության խորհուրդը Սերժ Սարգսյանին առաջարկել է դատավոր Լեւոն Արազյանին կալանավորելու համաձայնություն տալ: Սերժ Սարգսյանը համաձայնությունը տվել է, ինչից հետո դատավորը կալանավորվել է:

Մեր զրույցում նրա պաշտպան Հովհաննես Սաֆարյանն ասաց, որ Լեւոն Արազյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, հրաժարվել է ցուցմունք տալուց: Լեւոն Արազյանի, պաշտպանի պնդմամբ իր պաշտպանյալն առողջական խնդիրներ ունի: Թե ի՞նչ խնդիրների մասին է խոսքը, պաշտպանը չմանրամասնեց. «Ամեն դեպքում առողջական խնդիրներ ունի»,- հավելեց նա: Հովհաննես Սաֆարյանը, այլ հարցերի չպատասխանեց՝ խոստանալով գործի մասին խոսել, մի քանի օր հետո:

Ըստ պաշտոնական աղբյուրների, Լեւոն Արազյանի դեմ հաղորդում ներկայացրել է Արարատի մարզի Վեդի քաղաքի բնակիչ Գրիգոր Շամասուրյանը: Մասնավորապես, նա հաղորդում է տվել այն մասին, որ մարտի 7-ին, Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Արազյանի վարույթ է ընդունել ինքնիրավչության մի գործ, սակայն մինչեւ գործով առաջին նիստ նշանակելը իր հետ կապ է հաստատել:

Մարտի 3-ին Շամասուրյանին է զանգել դատարանի մի աղջիկ եւ ասել որ ներկայանա դատարան, ապա դատավորի աշխատասենյակ: Արազյանը սկզբից ամբաստանյալի հետ զրուցել է քրեական գործի մասին, ապա նախազգուշացրել նրան, որ դատապարտելու է ազատազրկման եւ հորդորել՝ «պատրաստված գալ»:

Ամբաստանյալը չի հասկացել թե ինչ մասին է խոսքը: Հերթական դատական նիստից հետո դատավորը Շամասուրյանին կրկին կանչել է իր աշխատասենյակ եւ կրկին հորդորել «պատրաստված գալ», որից հետո միայն ամբաստանյալը հասկացել է, որ դատավորն իրենից գումար է ուզում:

Արդեն մայիսի 4-ին՝ նիստից առաջ դատավոր Արազյանն ամբաստանյալին տեսել է դատարանի միջանցքում, փորձել է պայմանավորվածություն ձեռք բերել, ասել է՝ թե կարող է նրա նկատմամբ պատիժ նշանակել տուգանքի ձեւով, որը կկազմի 300 000 ՀՀ դրամի չափով:

Հոդվածի սանկցիայով պահանջվող նվազագույն պատիժը 300 000 ՀՀ դրամ է, առավելագույնը`ազատազրկում 5 տարով:

Դատավորն ամբաստանյալից պահանջել է 600 ԱՄՆ դոլար (290 հազար 664 դրամ)՝ պնդելով, որ գումարը տա հենց նույն օրը: Սակայն ամբաստանյալը խնդրել է գումարը տալ մայիսի 10-ին, քանի որ իր մոտ այդքան գումար չի եղել:

Արազյանն իրեն պատասխանել է, որ մայիսի 5-ին դատավճիռը կհրապարակի՝ նշանակելով տուգանք, իսկ ինքը 600 ԱՄՆ դոլարը կտա մայիսի 10-ին:

Սակայն Գրիգոր Շամասուրյանը գտել է, որ դատավորը իր հանդեպ արդար չի վարվում եւ դիմել է Ազգային անվտանգության ծառայությանը:

Նրա հաղորդման հիման վրա «կաշառք տալու նմանակում» օպերատիվ - հետախուզական միջոցառման շրջանակում մայիսի 11-ին Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճում Գրիգոր Շամասուրյանը գումարը հանձնել է դատավոր Լեւոն Արազյանին: Վերջինս գումարը վերցրել եւ դրել է իր աշխատասեղանի վրա դրված Քրեական դատավարության օրենսգրքի 132-133 էջերի մեջ: Արազյանը Շամասուրյանից անձամբ ստացել է 600 ԱՄՆ դոլար գումար, ինչից հետո ԱԱԾ աշխատակիցների կողմից հենց դատարանում ձերբակալավել: Հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է նաեւ հաղորդում տված Շամասուրյանը:

Դատավոր Լեւոն Արազյանը որպես կասկածյալ հրաժարվել է ցուցմունքներ տալուց, այդ թվում ցուցմունքներ չի տվել ձերբակալման հաջորդ օրը Գրիգոր Շամասուրյանի հետ կատարված առերեսման ժամանակ:

Նշենք, որ Լեւոն Արազյանը Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնը ստանձնել է 2008 թվականից:

Տպել
5964 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին