Մայիսի 14-ին կայացած Երեւանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքներով «Ելք» դաշինքը կունենա 14 ներկայացուցիչ: Armtimes.com-ը ստորեւ ներկայացնում է այդ անձանց կենսագրականները:

Արայիկ Հարությունյան

1986-1996թթ.-ին սովորել է Երևանի Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 12 միջնակարգ դպրոցում։ 1996-2003թթ.-ին սովորել է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնում՝ 2001թ․ ստանալով արաբագիտության բակալավրի, իսկ 2003թ.՝ արաբագիտության մագիստրոսի աստիճան։ 1998-1999թթ.-ին սովորել է Դամասկոսի` «Արաբերենն արտասահմանցիների համար» ինստիտուտում: 2007թ.-ին ավարտել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի աստիճան («Թուրք-սիրիական հարաբերությունները 1980-ականներին – 21-րդ դարի սկզբին»)։ Գիտական 6 հոդվածի հեղինակ է:2007թ.-ից դասախոսում է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետում, «Արաբագիտության արդի հիմնախնդիրներ» մագիստրոսական ծրագրի ղեկավարն է: 2005-2006թթ.-ին աշխատել է մարդու իրավունքների «Հելսինկյան ասոցիացիայում» որպես ծրագրի ղեկավար, 2010-2011թթ.-ին`1in.am լրատվական կայքում որպես միջազգային բաժնի պատասխանատու, 2013-15թթ.-ին`Araratnews.am կայքում որպես միջազգային բաժնի պատասխանատու։

2008թ.-ին եղել է «ՀԻՄԱ» երիտասարդական նախաձեռնության համահիմնադիր: 2011թ,-ից «ՀԻՄԱ» ՀԿ-ի խորհրդի անդամ է։ Հայերենի խնդիրներով մտահոգ մի խումբ քաղաքացիների հետ հիմնադրել է «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցներին» քաղաքացիական նախաձեռնությունը, «Բանակն իրականում» խմբի անդամ է։ 2014 թվականից «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն» կազմակերպության անդամ է: 2007-2010թթ.-ին ներգրավված է եղել հայ-թուրքական հաշտեցման երիտասարդական նախաձեռնություններում։2007-2010թթ.-ին ներգրավված է եղել հայ-թուրքական հաշտեցման երիտասարդական նախաձեռնություններում։ 2013-2015թթ.-ին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ:2015-2016թթ.-ին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ: Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիր անդամ է, «ԵԼՔ» դաշինքի պատգամավորի թեկնածու Շենգավիթ և Մալաթիա Սեբաստիա համայնքներն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում։2016 թվականի հոկտեմբերի 30-ին վերընտրվել է «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցության վարչության անդամ:

 Դավիթ Խաժակյան

2010թ. ավարտել է Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանը (Պոլիտեխնիկ) հենակետային վարժարանը: 2010թ.-2012թ. սովորել է Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի «Ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի» ֆակուլտետում: 2012թ.-2014թ. եղել է նույն համալսարանի «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» միջֆա­կուլտետային ամբիոնի ուսանող: 2013թ.-ից աշխատում է «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ում որպես որակի ապահովման մասնագետ:

Անահիտ Բախշյան

1965-1970 -Երևանի Պետական Համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ։ Մասնագիտությունը՝ ֆիզիկոս։ 1972-1981 թթ. աշխատել է Երևանի թիվ 103 դպրոցում՝ որպես ֆիզիկայի ուսուցչուհի։ 1981-1989 թթ աշխատել է Երևանի Շահումյանի շրջանի ժողկրթբաժնի մեթոդիստ։ 1989-1998 թթ Սիամանթոյի անվան թիվ 162 դպրոցի փոխտնօրեն։ 1999-2007 թթ Դ.Դեմիրճյանի անվան թիվ 27 դպրոցի տնօրեն։ 2004-ից- «Ժառանգություն» կուսակցության անդամ է գիտաշխատող։ 2007-2012-Ազգային ժողովի պատգամավոր «Ժառանգություն» կուսակցությունից։ 2012-ից-Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն։ 2013 թվականի հունիսից  Երևանի ավագանու անդամ՝ «Բարև Երևան» դաշինքի կազմում:

 

Աշոտ Աթյան

1976-1999թթ աշխատել է ՀՍՍՀ պետմատի ձեռնարկությունում որպես ինժեներ։
1985թ.-ին նշանակվել է գլխավոր ինժեներ։ 1996-1999թթ. ստանձնել է գլխավոր տնօրենի պաշտոնը։

1992-1997թթ. կազմակերպել է Մասիսի շրջանային ջոկատի սննդի մատակարարման, վիրավոր ազատամարտիկների բուժման, զոհվածների ընտանիքների նյութական օժանդակության հարցը։
ՀՀ նյութական ռեսուրսների նախարարության շրջանակում մասնակցել է բանակաշինության աշխատանքներին։
2003թ.-ից «Հանրապետություն» կուսակցության Կենտրոն տարածքային կառույցի ղեկավարն է։

 

Ալեն Սիմոնյան

1996-2000 թթ․ սովորել է Երևանի Պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։ 2002 թ. վերադառնալով ՀՀ զինված ուժերում երկամյա պարտադիր ծառայությունից, աշխատել է Աջափնյակ-Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի օգնական, գրասենյակի քարտուղար։ Իսկ 2003 թ. անցել է աշխատանքի որպես «Կոնվերս» բանկի մարդկային ռեսուրսների կառավարիչ։ 2004-2010 թթ. հիմնել և հանդիսացել է Հայաստանում առաջին «Սիցիլիա» բաց մաֆիա ակումբի սեփականատեր։

2007-2012 թթ.՝ որպես տնօրեն, դերասան, հաղորդավար համագործակցել է «Արմենիա», «TV5», «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունների հետ, զբաղվել երաժշտական պրոդյուսերությամբ։ 2011 թ.-ից հանդիսացել է «No comment» ներկայացման տնօրեն։

2013 թ-ից հանդիսանում է իր իսկ կողմից հիմնած Ararat Media Group ՍՊԸ-ի գլխավոր խմբագիրը, որն իր մեջ միավորել է araratnews.am կայքը և «Արարատ» ամսագիրը։ 2013-2015 թթ. սովորել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի քաղաքագիտության ֆակուլտետում։

 

Անի Խաչատրյան

1999-2001թթ. սովորել է «Էլիտա» կրթահամալիրում։ 2001-2005թթ. սովորել է Երևանի էկոլոգիայի տնտեսագիտության և իրավունքի հայկական ինստիտուտում։ Շնորհվել է իրավաբանի որակավորում։ 2006-2008թթ. սովորել է Մոսկվայի Տուրիզմի միջազգային ակադեմիայում։ 2006- 2008թթ. աշխատել է ուկրաինական «Դոլորես.63» կազմակերպության մոսկովյան մասնաճյուղում` որպես համակարգող։ 2008-2010թթ. աշխատել է նույն ընկերության հայաստանյան մասնաճյուղում որպես համակարգող։ 2003թ.-ից ակտիվորեն զբաղվում է քաղաքականությամբ։ Մասնակցել է համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների բոլոր ընտրություններին։ Քաղաքական հայացքների համար բազմիցս ենթարկվել է բռնաճնշումների։ 2004թ.-ի ապրիլի 12-ին «Հանրապետություն» կուսակցության կենտրոնական գրասենյակից ձերբակալվել է քաղաքական հայացքների համար։

Անի Սամսոնյան

2011 թվականին ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի լրագրության բաժինը։

2011-2013 թթ․-ին սովորել է ԳԱԱ Միջազգային գիտակակրթական կենտրոնի միջազգային հարաբերությունների բաժնում։2010-2012 թթ․ին աշխատել է Հ․ Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում որպես գիտաշխատող։

2012-2013 թթ-ին «Արմնյուզ» լրատվական հեռուստաընկերությունում աշխատել է որպես լրագրող։
2012-2013 թթ եղել է Diplomat.am վերլուծական կայքի հոդվածագիր («Տեղեկատվական պատրազմներ և քարոզչություն» խորագրով հոդվածաշար)։ 2013-2014 թթ.-ին համակարգել է «Հայնյուզ» մամուլի ակումբը։
2015 թվականից «Լուսավոր Հայաստան» Կուսակցության Խորհրդի անդամ է և մամուլի քարտուղար։
2017 թվականի մարտից «ԵԼՔ» դաշինքի մամուլի խոսնակ։

Տիգրան Ավինյան

2005թ.-ին ավարտել է Երևանի Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը։ 2009թ.-ին ավարտել է Ռուս Հայկական (Սլավոնական) համալսարանի Կիրառական Մաթեմատիկայի ֆակուլտետը, ստանալով բակալավրի կոչում։ 2011թ.-ին ավարտել է Ռուս Հայկական (Սլավոնական) համալսարանի Կիրառական Մաթեմատիկայի ֆակուլտետը տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման գծով, ստանալով մագիստրոսի կոչում: 2014թ.-ին գերազանցությամբ ավարտել է Լոնդոնյան Քուին Մերի համալսարանը, ստանալով ֆինանսների մագիստրոսի կոչում։ 2014թ.-ից հիմնադրել և ղեկավարում է Սայբեր Վիժըն ընկերությունը, որը զբաղվում է ծրագրային ապահովմամբ։ Ընկերությունը հիմնականում համագործակցում է ամերիկյան, բրիտանական, ավստրալական և սինգապուրյան ընկերությունների հետ։ 
 Սերգեյ Ղահրամանյան

2002-2004թթ. սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանին կից վարժարանում։ 2004-2008թթ.սովորել է ՀՊՃՀ  Քոմփյութերային համակարգեր ֆակուլտետում։ Մասնագիտացումը՝ համալիրներ և ցանցեր։ 2006-2008թթ. սովորել է «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի ուսումնական դեպարտամենտում։ Մասնագիտացումը՝ միկրոէլեկտրոսխեմատեխնիկ։ 2013-2015թթ. եղել է ՀՊՃՀ մագիստրոսական ծրագրի ուսանող։ 2013թ.-ից մինչև այսօր աշխատում է «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ում որպես երկրորդ կարգի ճարտարագետ:

 Թեհմինա Վարդանյան

2004-2008թթ.-ին սովորել է Թարգմանչաց գործ «Ինտերլինգվա» լեզվագիտական համալսարանում և ստացել բակալավրի աստիճան։ 2011-2013թթ. սովորել է Բրյուսովի անվան պետական լեզվագիտական համալսարանում լրագրության ֆակուլտետում և ստացել է մագիստրոսի աստիճան։ 2012թ.-ին աշխատել է որպես սոցիոլոգ։ 2012թ-ին աշխատանքային պրակտիկա է անցել «Երկիր Մեդիա» հետուստաընկերությունում` որպես լրագրող։ 2013-2014թթ. աշխատել է «ԳԱ ԳԵՐՄ- ԱՐՄ ՈՒԳ» գերմանական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղում։ 2014-2015թթ. աշխատել է «Դոյչ Մեդ» ՍՊԸ-ում որպես գործադիր տնօրեն։

Էդուարդ Աղաջանյան

Կրթությունը՝ Բակալավր-Բիզնես Կառավարում, Մոնակոյի Միջազգային Համալսարան, «ԻՆՍԵԵՔ Գրուպ» (2008-2012): Մագիստրոս՝ Ֆինանսական ակտիվների կառավարում, Ֆինանսական Ինժիներինգ, Մոնակոյի Միջազգային Համալսարան, «ԻՆՍԵԵՔ Գրուպ» (2015-2016): Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության հիմնադիր անդամ (2015)

Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության վերահսկող հանձնաժողովի անդամ (2015-2017): Նոր Կյանք համայնքի ՏԻՄ ընտրություններին ՔՊ հաղթած թեկնածու՝ Գարիկ Սարգսյանի նախընտրական շտաբի ղեկավար։ 2017 ՀՀ ԱԺ ընտրություններին ԵԼՔ Դաշինքի կողմից Երեւանի թիվ 4 ընտրատարածքում վարկանիշային կարգով առաջադրվել էր ԱԺ պատգամավորի թեկնածու։

Հարություն Բաբայան

1992-1997թթ․ սովորել է Գյուղատնտեսական ակադեմիայի անասնաբուժական ֆակուլտետում։ 2007-2009թթ․ սովորել է Երեւանի մենեջմենթի համալսարանում։ Մասնագիտացումը՝ տնտեսության կառավարիչ։ 2007թ. ստացել է հաշվապահական կրթության որակավորում։ 2010թ. մասնակցել է մարկետինգի եւ մենեջմենթի դասընթացների։

2001-2003թթ. «Թայեր» ՍՊԸ-ում՝ որպես անվտանգության աշխատակից։ 2003-2007թթ. "American Confidence Incorporation" ՍՊԸ-ում՝ որպես անվտանգության աշխատակից։ 2008-2010թթ «Եվրովագեն» ՍՊԸ-ում՝ իրացման դեպարտամենտի տնօրեն։ 2010-2011թթ. «Նաթֆուդ» ընկերությունում՝ որպես գնումների եւ լոգիստիկայի բաժնի պետ:

2011-2013թթ. «Ֆուդլիդեր» ընկերությունում՝ որպես ներմուծման, լոգիստիկայի եւ վաճառքի բաժնի տնօրեն։ 2014թ. զբաղվում է փոքր եւ միջին բիզնեսի աջակցությամբ. գինեգործության եւ պահածոների արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունների համար մարկետինգի եւ լոգիստիկայի գծով խորհրդատու։ 2014թ. հիմնադրել է «Վի էյջ էյջ» ՍՊԸ-ն։ Համասեփականատեր։

Տիգրան Տեր-Մարգարյան

2003-2008թթ. ընդունվել և ավարտել է Ֆիզիկական Կուլտուրայի պետական ինստիտուտը։
2003թ.-ից ակտիվորեն զբաղվել է քաղաքականությամբ, մասնակցել է բոլոր համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։
2004թ.-ին անդամագրվել է «Հանրապետություն» կուսակցությանը։ Հանդիսանում է կուսակցության երիտասարդական կառույցի հիմնադիր անդամ։
2004թ.-ի մարտի 28-ին ձերբակալվել է իր քաղաքական հայացքների համար և շուրջ 4 ամիս անցկացրել բանտում։ 2006թ.-ից հանդիսանում է «Հանրապետություն» կուսակցության երիտասարդական կառույցի համակարգողը։ 2008թ.-ի մարտի 1-ի դեպքերից հետո շուրջ 1 ամիս անց է կացրել ընդհատակում։

Բաթոյան Զարուհի

1999-2017 թվականը աշխատել է «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունում որպես «Արևածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթի գլխավոր խմբագիր և հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության պատասխանատու: 2012 թվականից «Զարտպրինտ» ՍՊԸ տնօրենն է, որը հիմնադրվել է նպաստելու հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությանը։ «Mobility International USA (MIUSA)» կազմակերպության «Կանանց առաջնորդության և հաշմանդամության ինստիտուտի (WILD)» շրջանավարտ է (2012, Օրեգոն, ԱՄՆ)։

2013-2017 թթ. համակարգել է «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միությունը: 2008-2009 թվականները սովորել է «Երիտասարդ առաջնորդների դպրոցում»: 2014 թվականից «Դիսըբիլիթի ինֆո» տեղեկատվական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահն է:

Տպել
41006 դիտում

Կաշառքի գործով քննիչ Զադոյանի եւ փաստաբան Գալոյանի գործը կքննի դատավոր Մեսրոպ Մակյանը

ԵՏՀ-ում հուսով են մոտ ապագայում Իրանի հետ ազատ առեւտրի գոտի ստեղծել

Տղերքը մեզ դրսից էս են տվել, էն են տվել, որ բանակից բան չգողանանք. Սերյան Սարոյան (վիդեո)

Ականապայթյունի դեպքով ծառայողական քննությունն ավարտվել է. ՊՆ չի հայտնում՝ ովքեր են պատժվել

Էդվարդ Նալբանդյանը առանձնազրույց է ունեցել Հունաստանի ԱԳ նախարարի հետ

Զինծառայող Արթուր Դանիելյանի վիճակը միջին է՝ դրական միտումներով. Արծրուն Հովհաննիսյան

Քեյթ Միդլթոնին դուր չեն գալիս Մեգան Մարքի հաջողությունները

Հզոր երկրաշարժ Իրանում. զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան

Մերկելի վարձակալած բնակարանը. Սերժ Սարգսյանն էլ կապրի՞ հասարակ շենքի 4-րդ հարկում. ֆոտոներ

ԱԺ-ն ընդունեց աղմկալի օրենքների նախագծեր. «Ծառուկյան» խմբակցությունը չի կողմնորոշվում

Եգիպտոսի ռեստորաններում ամանորյա ընթրիքն արժե 65 հազար դրամ, Երեւանի Բելաջոյում՝ 45 հազար

ԱԺ մեծամասնությունը կառավարության ստեպլերն է, գրպանի բնակիչը, կույր աղիքը. Նաիրա Զոհրաբյան

Բաքուն ԼՂ հակամարտությունում կիրառում է վստահության ոչնչացման քարոզչական գործիքներ. ԱԳՆ

Ադրբեջանը սեւ ցուցակում է ներառել ԱՄՆ-ի հայ իրավաբանական միությունից Կարո Ղազարյանին

ԱԺ-ի հին պատուհաններից ներս սողոսկող քամու դեմը որոշել են «սկոչով» առնել (Լուսանկարներ)

ԱՄՆ-ում հայ բժիշկը փրկել է քաղցկեղով հիվանդ 82-ամյա կնոջ կյանքը

Գերմանիայում դեռ կոալիցիա են փնտրում

Մենք 2018թ գարունը կդիմավորենք առանց հայ-թուրքական արձանագրությունների. նախարար

Եվրոպական երկրների գազամատակարարումը` դադարեցված պայթյունի պատճառով, կվերականգնվի այսօր

Կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ ստեր. խմբագրական