Բյուրականում տեղացած կարկուտը ձյան շերտի է նման. հաջորդ ցիկլոնը սպասվում է ամսի 19-20-ին

15/05/2017 schedule19:13

Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում այսօր առատ ու անխնա կարկուտ է տեղացել:

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Բյուրականում դիտված կարկտահարության մասին մի լուսանկար, որտեղ կարկուտը ձյան շերտ է հիշեցնում:

«Այսպիսի կարկուտ ուրիշ ոչ մի շրջանում այսօր չի գրանցվել: Կարկուտ տեղացել է Ապարանի, Աշտարակի եւ Բյուրականի հատվածներում, ինչը նախապես զգուշացված է եղել»,- մեր զրույցում ասաց Գագիկ Սուրենյանը:

Նա հիշեցրեց, որ այսօրվա` մայիսի 15-ի համար կանխատեսված է եղել, որ հանրապետությունով անցնելու է ցուրտ մթնոլորտային ճակատ, ինչի պատճառով հնարավոր են հորդառատ տեղումներ, կարկուտ, ուժեղ քամիներ, ջերմաստիճանի անկում:

«Վաղը ցիկլոնի ուժը զգալիորեն կթուլանա, տեղումները հիմնականում կպահպանվեն հյուսիսային շրջաններում: Մասնավորապես նկատի ունեմ Շիրակը, Լոռին, Տավուշը, Արագածոտնի լեռնային շրջանները, Կոտայքի լեռնային գոտիները եւ Գեղարքունիքը: Մյուս շրջանների առանձին հատվածներում երեկոյան ժամերին կարճատեւ ամպրոպային բնույթի անձրեւներ չեն բացառվում, այդ թվում` մայրաքաղաքի առանձին հատվածներում»,- շարունակեց մեր զրուցակիցը:

Այս ցիկլոնը, նրա տեղեկացմամբ, առաջիկա ժամերին դուրս է գալու հանրապետության տարածքից, եւ արդեն մայիսի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Բայց դա կշարունակվի կարճ ժամանակ:

«Մայիսի 18-ի ուշ երեկոյան նորից շրջանների զգալի մասում սպասվում են անձրեւ, ամպրոպ, իսկ ամսի 19-20-ին հանրապետության տարածքին կմոտենա հաջորդ ցիկլոնը, նորից ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում հնարավոր է անձրեւ, ամպրոպ, առանձին հատվածներում` կրկին կարկուտ ու քամու ուժգնացում: Օդի ջերմաստիճանը, որ հիմա նվազել է, վաղը` ամսի 16-ին, եւ ամսի 17-ին աստիճանաբար կբարձրանա ու կվերականգնվի նախկին ֆոնը: Արդեն մայիսի 17-ին օդի ջերմաստիճանը կհասնի +26 աստիճանի, իսկ հետո էական փոփոխություններ չեն լինի»,- եզրափակեց մասնագետը:

 

 

Տպել
17986 դիտում

Գեւորգն ապրիլին զոհվելուց առաջ`ընկերոջը գրկած էր տարել մինչեւ բուժկետ.այսօր նա ծննդյան օրն

Ընդդեմ դիմորդների. բախումներ առարկայական հանձնաժողովներում

Երևան-Սևան ավտոճանապարհին բենզատարը բախվել է «Газель»-ին․ Կա 8 վիրավոր

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 3300 կրակոց. ՊԲ

Դավիթ Տոնոյանը պարգևատրել է հրդեհաշիջող թռիչքներն իրականացրած «ԻԼ-76»-ի անձնակազմին

Լիբանանյան բանակը ռազմական գործողություններ է սկսել «ԻՊ»-ի դեմ

Նոր Խարբերդում դիմակավորված անձինք դանակի սպառնալիքով հափշտակել են 60-ամյա կնոջ գումարն

Լևոն Արոնյանը հաղթեց Սենթ Լուիսի մրցաշարում

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի ծննդյան օրն է

Հանրապետության 62 հակակարկտային կայանքից կարկտավտանգավոր ամպեր են ներգործության ենթարկվել

«Առավոտ». Ամենավտանգավոր մոլորությունն այն է, թե սովորելով ոչ մի բանի չես հասնի

«Հրապարակ». Հայ գիտնականը նվերներ է պատրաստել Պուտինի և Թրամփի համար

«Հրապարակ». Սալոնիկ-Երևան ինքաթիռին կայծակ է հարվածել, այն օդում տատանվել է

Բլեզ Մատուիդին տեղափոխվել է «Յուվենթուս»

Գյուղնախարարությունը ցանկանում է միջազգային լրագրողների միջոցով գովազդել հայկական գինին

Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը քննադատել է Էրդողանին Մերկելի օգտին չքվեարկելու կոչի համար

Աշակերտների գլխին ընկնող դասասենյակի դուռը Հացիկում «սկոչով»  են ամրացրել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Պուտինը խոստացել է օգնել Այվազովսկու թանգարանի վերանորոգման հարցում

Օգոստոսի 22-ին օդի ջերմաստիճանը Արարատյան դաշտում եւ Երևանում կբարձրանա. Գագիկ Սուրենյան

«Տոտենհեմ»-ը ներկայացրել է իր առաջին նորեկին