Վարչապետին ներկայացվել են Տավուշի և Կոտայքի մարզերի համայնքների զարգացման ծրագրերը

15/05/2017 schedule19:48

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Տավուշի և Կոտայքի մարզերի համայնքների հնգամյա զարգացման լավագույն ծրագրերը, փոխանցում է Կառավարության մամլո ծառայությունը։

Կառավարության ղեկավարին ներկայացվել են ձեռնարկատիրական և սոցիալական բնույթի զարգացման տարբեր ծրագրեր, որոնք ուղղված են թեթև արդյունաբերության, ջերմոցային տնտեսությունների, գինեգործության զարգացմանը, գյուղտեխնիկայի լիզինգային ծրագրերի իրականացմանը, այգեգործական տնտեսությունների հիմնմանը, գետնախնձորից ինսուլինի արտադրության ընդլայնմանը, զբոսաշրջության խթանմանը, ինչպես նաև համայնքային ենթակառուցվածքների զարգացմանը: Անդրադարձ է կատարվել համայնքների սեփական եկամուտների ավելացման ծրագրերին և այդ ուղղությամբ նախատեսված քայլերին:

Ի թիվս մի շարք ծրագրերի, Բերդ համայնքի ղեկավարը ներկայացրել է կարի արտադրության ընդլայնման ծրագիրը, որով նախատեսվում է ընթացիկ տարվա ընթացքում ստեղծել 200 նոր աշխատատեղ, առաջիկա երեք տարվա ընթացքում՝ 650 աշխատատեղ: Նշվել է, որ տեքստիլի արտադրության ծրագրով մինչ այժմ Տավուշի մարզում իրականացվել է 6,5 մլն դոլարի ներդրում, իսկ Բերդում ծրագրի ընդլայնման նպատակով նախատեսվում է ներդնել ևս 2 մլն դոլար: Վարչապետ Կարապետյանը կարևորել է նման ներդրումային ծրագրի իրականացումը և պատասխանատուներին հանձնարարել՝ քննարկել վարկային միջոցների տրամադրման պայմանների հարցը:

Չինարի համայնքի ղեկավարը ներկայացնելով ծրագրերը՝ նշել է, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագրով նախատեսվում է համայնքում նոսրացված այգիների վերականգնում, նոր այգիների հիմնում, որը բնակիչներին կապահովի անհրաժեշտ եկամտով: Բացի այդ, ըստ համայնքապետի, հստակ աշխատանքներ են տարվում խաղողագործության, ծխախոտի արտադրության զարգացման ուղղությամբ: Նախատեսվում է առաջիկայում Չինարիում հիմնել նաև 500 քմ սածիլային տնտեսություն, իրականացնել բազմաբերք ելակի արտադրություն, հիմնել գինեգործության երկու արտադրամաս: Համայնքապետն ասել է, որ առկա է գյուղտեխնիկայի խնդիր և ավելացրել, որ դրա լուծմամբ հնարավոր կլինի մշակվող գյուղատնտեսական տարածքներն ավելացնել 100 հեկտարով: Կարեն Կարապետյանը հորդորել է այդ հարցի առնչությամբ աշխատել ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ: «Լիզինգի ստարտային 20 տոկոս վճարը կառավարությունը կտրամադրի: Ամեն ինչով աջակցելու ենք: Իրականում մարդը կոնկրետ հասկանում է ինչ է պետք անել»,- ասել է կառավարության ղեկավարը: Վարչապետը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը հանձնարարել է միջազգային ծրագրերը հնարավորինս ընդգրկել համայնքային զարգացմանը միտված նախագծերում:

Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ղեկավարը, ներկայացնելով տարբեր ոլորտներին առնչվող մի քանի նախագծեր, մասնավորապես, անդրադարձել է կաշվի իրերի արտադրություն հիմնելու ծրագրին: Նշվել է, որ մասնավոր ներդրողը համագործակցում է իտալացի գործընկերների հետ և մտադիր է արտադրանքի մի մասն արտահանել, ստեղծել նոր աշխատատեղեր: Ծրագրի իրականացման նպատակով ակնկալվում է ներգրավել 200 մլն դրամի վարկային միջոց: Վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին ուսումնասիրել վարկավորման հնարավորությունները և ներկայացնել առաջարկություններ:

Սոլակ համայնքի ղեկավարի ներկայացրած ծրագրերի շարքում էլ քննարկվել է տրակտորային պարկի զարգացման ծրագիրը, որի իրականացման նպատակով անհրաժեշտ է ներգրավել 60 մլն դրամի վարկային ռեսուրս: Համայնքապետը վստահություն է հայտնել, որ ծրագրի իրականացումը և փոքր հողատարածքների խոշորացումը կնպաստեն նոր աշխատատեղերի ստեղծմանը, մշակվող տարածքների ավելացմանը: Կարեն Կարապետյանը հորդորել է այս ծրագրի ուղղությամբ ևս աշխատել ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ:

Տպել
2186 դիտում

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը

Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան