Բյուրականում կարկտի շերտը 5-7 սմ է, բերքը վնասվել է գրեթե ամբողջությամբ

Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի բնակիչներն ընդամենը մի քանի րոպեում զրկվել են իրենց ապրուստի հիմնական միջոցից, որովհետեւ այսօր տեղացած առատ կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսությանը:

Համայնքի ղեկավար Զարզանդ Բաբայանը մեր զրույցում ասաց, որ կարկտի տեսքով տեղումները շարունակվել են մոտավորապես 15 րոպե: «Համատարած ձյան պես նստել է, մոտավորապես` 5-7 սմ: Մինչեւ հիմա նստած է»,- ասաց նա:

Բերքը, նրա փոխանցմամբ, վնասվել է մոտ 80 տոկոսով: Բայց կան մշակաբույսեր, որոնք ոչնչացել են ամբողջությամբ: «Ելակը, հաղարջը եւ ընդհանրապես բանջարաբոստանային կուլտուրաներն իմացեք` 100 տոկոսով չկան»,- նշեց համայնքի ղեկավարը:

Ընկույզի բերքը նույնպես գրեթե ամբողջությամբ ոչնչացել է: Մի փոքրիկ հույս կա, որ պտղատու ծառերի բերքը գոնե 30-40 տոկոսով կպահպանվի: Զարզանդ Բաբայանը չբացառեց, որ վաղը, երբ արեւոտ եղանակ լինի, մնացած պտուղն էլ պոկվի, ընկնի:

Իսկ Բյուրականի բնակիչներն, իհարկե, անելանելի վիճակում են հայտնվել: «Բոլորը ինձ են դիմում: Ե՞ս ում դիմեմ: Կփորձեմ դիմել մարզպետարան, որեւէ օգնության համար»,- խոսելով համագյուղացիների տրամադրության մասին` ասաց Բյուրական համայնքի ղեկավարը եւ հավելեց. «Անցյալ տարի էլ բերքը վնասվեց, ոչ մի բան չարեցին, այս տարի՞ ինչ պիտի անեն»:

Նրա փոխանցմամբ, նախորդ տարի ոչնչացել էր խաղողի բերքի 80 տոկոսը:

«Գոնե հարկային պարտավորություններից թող ազատեն: Ես կփորձեմ, կդիմեմ մարզպետարան, ինչ որ ինձնից կախված է, ես կանեմ»,- ասաց Զարզանդ Բաբայանը:

 

Տպել
11311 դիտում

Քաշքշել են իրեն, բռունցքով հարվածել. ՊՊԾ գնդի ծառայողները խոշտանգել են երկու քաղաքացու

10 հազար դրամ ընտրակաշառք վերցրած մարդն էլ փողոց դուրս կգա. Արամ Սարգսյան

ԵԱՀԿ դիտարկում է անցկացրել Արցախի եւ Ադրբեջանի սահմանին

Ծառուկյան դաշինքը կսատարի՞ՀՀԿ նախագահի թեկնածուին, Ծառուկյանն ասում է՝ ամեն ինչ հնարավոր է

Արցախում մահացած զինծառայողը ՊԲ գնդապետի որդի է

Սա ոչ թե շարքային գողություն է, այլ փողերի լվացում. հաճախորդ

Այս գիշեր զոհված զինծառայողը Արցախից էր. քննվում է ինքնասպանության վարկածը

Նալբանդյանն ու Մամեդյարովը կհանդիպեն Կրակովում

Ողբերգական ավտովթարից մահացած ԳՇ պետի տեղակալի որդու հոգեհանգիստը տեղի կունենա վաղը. ՊՆ

Ուզբեկստանում հայ մարզիչը ֆուտբոլիստներին հրավիրել է շահից ելնելով. ցմահ որակազրվել է

Արցախում չպարզված հանգամանքներում զինվոր է զոհվել. Արցախի ՊԲ

Սոցալական բունտի նախապայման չկա, գնաճը բնականոն երեւույթ է. վարչապետի նախկին խորհրդական

Դեմ եմ Պակիստանի հեռուստատեսությամբ հնչող հակահայկական տեքստերին. պակիստանցի բլոգեր

Մոսկվային կարելի է, Կիեւին՝ ոչ. ԼՂ-ի երկակի չափանիշները Բաքվին զենքի մատակարարման հարցում

Դեմոկրատիան նահանջում է. Freedom House-ը Հայաստանը կրկին ճանաչվել է մասամբ ազատ երկիր

Մոուրինյոն ասել է, որ Մխիթարյանը հեռանում է

Երեւանում երթուղայինների վարորդները գործադուլ են հայտարարել (տեսանյութ)

Սերժ Սարգսյանն ինձ էլ էր հրավիրել. Գ. Ծառուկյանը՝ իր Բաղրամյան 26 գնալու մասին (տեսանյութ)

Ողբերգական վթար Մյասնիկյան պողոտայում. մահացել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի որդին

Անգամ, եթե ԵԼՔ դաշինքի հետ միանանք, միեւնույն է, ՀՀԿ-ն մեծամասնություն է․ Գագիկ Ծառուկյան