ՀՀ-ում կինոսերների հետաքրքրությունը «Խոստումը» ֆիլմի նկատմամբ մեծ է. «Շարմի» տնօրեն

15/05/2017 schedule20:11

Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմը մեծ հետաքրքրություն է վայելում հայ լսարանի շրջանում: Այս մասին, պատասխանելով armtimes.com-ի հարցերին՝ ասաց «Շարմ հոլդինգի» գործադիր տնօրեն Լիլիթ Մարտիրոսյանը: Նա նշեց, որ արձագանքները հիմնականում դրական են, եւ մարդիկ շարունակում են գնալ կինոթատրոններ:

«Արձագանքները դրական են: Բոլորս էլ երախտապարտ եւ շնորհակալ ենք այս ֆիլմի համար: Սա կարեւոր նախաձեռնություն էր, որը եւս մեկ անգամ վեր հանեց Հայոց ցեղասպանության խնդիրը: Ճիշտ է՝ այս արհավիրքը վերապրած մեր ժողովուրդը շատ ավելին կցանկանար պատմել, մանրամասնել ցեղասպանության ժամանակ կատարվածի մասին, բայց չմոռանանք, որ ֆիմը նախատեսված է ոչ միայն հայկական, այլեւ՝ համաշխարհային լսարանի համար: Միայն այն փաստը, որ ֆիլմը կա, նշանակում է՝ համաշխարհային լսարանի առաջ բարձրաձայնվել է հայոց հարցը»,- նշեց Լիլիթ Մարտիրոսյանը:

Համաշխարհային վարձույթում «Խոստումը» նախատեսված եկամուտը չի ունեցել: Ֆիլմի հակառակորդները փորձել են տապալել այն. եղել են դեպքեր, երբ զանգվածաբար գնել են բոլոր տոմսերը եւ ցուցադրություններից րոպեներ առաջ վերադարձրել դրանք: Հայաստանում տոմսերի վաճառքի հետ կապված խնդիրներ չկան:

«Վստահաբար կարող եմ ասել, որ մարդկանց հոսքը կինոթատրոններ շատ ակտիվ է: Ֆիլմը կինոթատրոններում կցուցադրվի այնքան ժամանակ, քանի դեռ մարդիկ հետաքրքրված են ու հաճախում են կինոթատրոն: Իսկ կլինի հեռուստաէկրանին, թե՝ ոչ, այս պահին այդ հարցի պատասխանը չունենք»,- ասաց Լիլիթ Մարտիրոսյանը:

Ֆիլմը հայաստանյան կինոթատրոններում է ապրիլի 27-ից: Այն Հայաստանում ցուցադրելու իրավունքը ձեռք է բերել «Շարմ Հոլդինգը»: Ըկերությունն անմիջապես թարգմանել է աշխատանքը, իսկ հերոսներին հնչյունավորել են հայ դերասանները՝ Սամվել Թոփալյանը, Խորեն Լեւոնյանը, Սամվել Դանիելյանը, Կարինե Ջանջուղազյանը, Բաբկեն Չոբանյանը, Դավիթ Հակոբյանը, Արմեն Նավասարդյանը եւ ուրիշներ:

«Խոստումը» ֆիլմը նկարահանվել է Քըրք Քրքորյանի նախաձեռնությամբ: Նա նկարահանման համար տրամադրել է մոտ 100 մլն դոլար: Օսկարակիր Թերի Ջորջի աշխատանքում հերոսներին մարմնավորել են Ժան Ռենոն, Օսկար Այզիքը, օսկարակիր Քրիստիան Բեյլը, Շարլոտ լե Բոնը, Շոհրեհ Աղդաշլուն, Անժելա Սարաֆյանը եւ ուրիշներ:

Ֆիլմը ներկայացնում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում հայերի տեղահանումն ու կոտորածը: Ողբերգությանը զուգահեռ զարգանում է գլխավոր հերոսների՝ Միքայելի (Օսկար Այզիք) ու Աննայի սիրո պատմությունը (Շարլոտ Լը Բոն): Միքայելը նշանված է եւ հետագայում ամուսնանում է Մարալի հետ (Անժելա Սարաֆյան): Իսկ Աննան ապրում է ամերիկացի լրագրող Քրիսի հետ (Քրիսթիան Բեյլ), որն ամեն ինչ անում է հայերին օգնելու համար: Միքայելի կնոջը եւ գրեթե բոլոր հարազատներին թուրքերը սպանում են: Վերջում ջուրն ընկնելով` մահանում է նաեւ Աննան: Միքայելը Քրիսի օգնությամբ փախչում է ԱՄՆ:

Տպել
1699 դիտում

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան