Ընտրակաշառքն այլեւս ուրվական չէ. ավագանու ընտրությունների ելքը

Երեւանի ավագանու ընտրություններն աննախադեպ եղան: Հայաստանի ընտրությունների պատմության մեջ դժվար է հիշել մի դեպք, երբ ընտրակաշառքի մեխանիզմը ապացուցող այնպիսի փաստաթղթեր հրապարակված լինեն, ինչպես այս անգամ: «Ուղեցույց ընտրակաշառք բաժանողի համար» պայմանական անունով թուղթը, ՊՊԾ գնդից ֆաքսով ուղարկած ձայները, ընտրակաշառք բաժանողի հետ պայմանագրի ձեւը, ցուցակներ, որոնք պարունակում են հստակ գումարների մասին նշումներ, անուններ եւ այլն: Նախկինում չի եղել նաեւ տեսագրություն, որից երեւա, թե ինչպես են որեւէ շտաբում ընտրողների անուններ կարդում, որոնք շտաբից դուրս են գալիս գումար ստացած ու դա տեղավորում իրենց գրպաններում: Սրանց ավելացնենք ՀՀԿ շտաբում սեղանի տակ գումար պահողների, «բեզեի ռեցեպտ» գրողների մասին տեսանյութերը:

Մի քանի օր առաջ Արմեն Աշոտյանը, կամ գուցե Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, թե ընտրակաշառքը մի ուրվական է, որի մասին բոլորը խոսում են, բայց ոչ ոք չի տեսել:

Այն ժամանակ, երբ նման հայտարարություն էր հնչում, այդպես էլ կար: Բոլորը գիտեին ընտրակաշառքի մասին, որովհետեւ կամ անձամբ տալիս ու վերցնում էին, կամ հարեւաններն ու բարեկամներն էին տալիս ու վերցնում եւ դրա մասին պատմում, բայց երբեւէ հրապարակային կերպով այդ պրոցեսն իր ամբողջ վեհությամբ չէր երեւացել որեւէ մեկի աչքին:

Այս անգամ դա տեղի ունեցավ, ինչը չի կարող անհետեւանք մնալ: Խոսքը իրավական հետեւանքի մասին չէ: Դա կարող է լինել, կարող է չլինել, կարող է լինել եւ ոչինչ չփոխել:

Խոսքը մարդու`ընտրողի հոգեբանության մեջ հնարավոր հետեւանքի մասին է:

Մի բան է, երբ քո տուն գալիս է որեւէ ծանոթ մարդ, բարեւում, հետո հարցեր տալիս, գուցե աչքով-ունքով նաեւ հասկացնում, որ առանձին բան ունի խոսելու եւ հետդ մտնում լոգարան: Դա անձնական վիճակ է, դու մտածում ես, որ դա միայն քո ծանոթն է ու միայն քո տուն եկավ, քեզ է մտերմաբար աչքով-ունքով ինչ-որ բաներ է ասում, գումար տալիս եւ այլն:

Բոլորովին այլ բան է, երբ դու տեսնում ես, որ դա քո անձնական գործը չէ, դու միակը չես, որին քո ծանոթը բարեւում է եւ աչքով-ունքով անելով՝ տանում լոգարան: Տեսնում ես, որ ինչ-որ թվով մարդիկ նախապես պարապում են, անգիր անում, թե ինչպես բարեւեն եւ ինչպես լոգարանի ճանապարհը ցույց տան, հետո նոր միայն գալիս քո տուն: Նաեւ հասկանում ես, որ այդ սահմանափակ թվով մարդիկ քո նման հազարավորների տներն են մտնում, նույն բարեւն ասում ու նույն կերպ տանում լոգարան:

Հայաստանի բոլոր ընտրություններից առաջ, դրանց ընթացքում եւ հետո խոսվել է ընտրակաշառքի մասին: Հասարակության որոշակի շերտը չի վարանել անգամ ամենավերջին վիրավորանքները հասցեագրել ընտրակաշառք վերցնող քաղաքացիներին`նրանց անվանել հոտ, անողնաշար եւ այլն:

Սույն որակումներն, իհարկե, հասել են հասցեատերերին, սակայն չէին կարող եւ չեն ունեցել որեւէ ազդեցություն, որովհետեւ առաջին հերթին առաջացրել են ագրեսիվ ինքնապաշտպանական բնազդ՝ սրանից բխող արդարացումների փաթեթով, մեղադրողի հասցեին կոնտր մեղադարանքներով, ընդդիմության ծախված լինելու, ոչինչ չի փոխվելու եւ այլ տրաֆարետային հայտարարություններով:

Ընտրակաշառք վերցնողներն այսպիսով ձեռք են բերել հզոր պաշտպանական շերտ եւ ընտրությունից ընտրություն անում են նույն բանն ու հաջողությամբ ծածկվում դրանով:

«Ընտրակաշառք բաժանողի ուղեցույցը» պատռում է պաշտպանական այդ շերտը: Մարդը, ով ինչ-ինչ բացատրություններով գնում է ընտրակաշառք վերցնելուն, այդ թղթի շնորհիվ դեմ դիմաց կանգնում է հոտի մի մասնիկը լինելու փաստի առաջ:

Ինչպես հաղթահարել այս տհաճ վիճակը: Սա բարդ խնդիր է, որը չի լուծվի առանց կողմնակի օգնության: Իսկ օգնությունը տվյալ դեպքում երկու ուղղությամբ կարող է լինել: Առաջինը` օգնել ընտրակաշառք վերցնողներին հնարավորինս արագ եւ առանց տրավմաների մոռանալ տեղի ունեցածը: Դրա համար պետք է հիշել բոլոր ժամանակների ծախվածներին, կամ, անընդհատ հիշեցնել, որ միայն զենքով կա փրկություն, կամ, որ ընդդիմությունն էլ իր սխալներն ունի եւ այլն: Ընտրակաշառք բաժանողները բնականաբար շատ արագ այս մասը կապահովեն:

Երկրորդ`թույլ չտալ, որպեսզի ընտրակաշառ վերցնողը մոռանա դրա մասին, հիշեցնել այնքան ժամանակ, մինչեւ նրա մոտ հոտը լքելու անբեկանելի ցանկություն առաջանա եւ օգնել արժանապատիվ եւ հաղթանակած հեռանալ այդտեղից:

Ի տարբերություն առաջինի, այս դեպքում այնքան էլ հստակ չէ հասարակության այն շերտը, որ կցանկանա կատարել այս աշխատանքը: Լրատվամիջոցնե՞րը: Դրանց մեծ մասը ընտրակաշառք բաժանողների օրակարգն են սպասարկում: Ընտրակաշառք վերցնողներին անխնա քննադատողնե՞րը: Նրանց մեծ մասն էլ մեծ  բավականություն է ստանում այդ գործից, որովհետեւ դրանով նաեւ ընդգծում է սեփական անկաշառությունը: Իսկ գուցե միջազգային կառույցնե՞րը` Հայաստանում գործող դրամաշնորհային կազմակերպությունների միջոցով: Այս դեպքում էլ մեծ շահագրգռվածություն չի կարող լինել, որովհետեւ, եթե չլինի այդ շերտը, աշխատանքի դաշտ էլ առանձնապես չի մնա: Մնում են քաղաքական ուժերը: Թե քանի քաղաքական ուժ կա Հայաստանում, որ ընտրողներին քաղաքացու եւ ոչ թե հոտի տրամաբանությամբ է մոտենում, արդեն այլ թեմա է:

Տպել
20702 դիտում

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը