Վարդան Բիչախչյան. «Շիրակին» խանգարեցին վնասվածքները եւ թիմում խաղացողների փոփոխությունները

16/05/2017 schedule15:41

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2016-17 մրցաշրջանի ավարտից 3 տուր առաջ «Շիրակը» չեմպիոն դառնալու հնարավորություններ գրեթե չունի: 49 միավորով ընթանում է մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղում եւ առաջատար «Ալաշկերտին» զիջում է 6 միավորով: Ընթացիկ մրցաշրջանում, սակայն երկար ժամանակ հենց գյումրեցիներն էին տիտղոսը նվաճելու հիմնական հավակնորդները: Նրանք վստահորեն գլխավորում էին աղյուսակը, եւ թվում էր՝ կկարողանան պահպանել տեմպը եւ հասնել նպատակին: Մրցաշրջանի ձմեռային դադարից հետո թիմը սկսեց միավորներ կորցնել եւ աստիճանաբար նահանջեց 3-րդ հորիզոնական: Armtimes.com-ի հետ զրույցում գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը խոսեց պատճառների մասին:    

«Վնասվածքները չափից շատ էին: Գարնանային հատվածում միանգամից 5-6 խաղացող կորցրինք, ու բնականաբար, արդեն դժվար էր: Գումարած դրան, դեկտեմբերին երբ դադար եղավ առաջնությունում, խաղացողների փոփոխություններ եղան: Արդյունավետությունը չէր բավարարում. աղյուսակին նայելով էլ պարզ է, որ ամենաքիչ գոլերը մենք էինք խփել: Ամեն դեպքում հավաքները վատ չանցկացրինք, բայց վնասվածքները կուտակվեցին: Հիմնականում այդ 2 գործոններն էին, որ խանգարեցին»,- ասաց նա:

«Մարզիչն ինքն էլ գիտակցում է, որ մնացած 3 խաղում դժվար կլինի չեզոքացնել գործող չեմպիոն «Ալաշկերտի» եւ իրենց միջեւ եղած 6 միավորի տարբերությունը: Ամեն դեպքում նա ընդգծում է, որ անկախ ամեն ինչից՝ պետք է պայքարել մինչեւ վերջ:

«Իհարկե շանսերը մեծ չեն, բայց քանի դեռ տեսական հնարավորություն կա, կպայքարենք մինչեւ վերջ: Առաջնությունում դեռ 3 խաղ կա, շատ հնարավոր է՝ ինչ-որ բան փոխվի: Տեսնենք՝ ինչ կստացվի»,- ասաց նա:

Այս ընթացքում գյումրեցիները նաեւ մտածում են Հայաստանի գավաթի խաղարկության մասին: Մայիսի 24-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում նրանք գավաթի համար պայքարելու են «Փյունիկի» դեմ:

«Սպորտում տիտղոսները երբեք քիչ չեն լինում: Պետք է փորձենք ամեն ինչ անել, որ կարողանանք նվաճել գավաթը»,- ասաց Բիչախչյանը:

Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության առաջիկա խաղում «Շիրակը» 28-րդ տուրի շրջանակներում կմրցի «Արարատի» դեմ: 29-րդ տուրում մրցակիցը կլինի «Ալաշկերտը», իսկ վերջին՝ 30-րդ, տուրում՝ 52 միավորով 2-րդ տեղում ընթացող «Գանձասար-Կապանը»:  

Տպել
1847 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա