Ձնագունդը գլորվում է. ինչու՞ է անհրաժեշտ հանրահավաքը

16/05/2017 schedule17:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մայիսի 15-ի համարում

Ընդդիմության վերջին մի քանի հանրահավաքներից հետո տպավորություն էր ձեւավորվել, որ եթե դրանց որեւէ քայլեր չեն հետեւում, այդ հանրահավաքները կարելի է համարել անիմաստ եւ այդ պատճառով կարելի է ընդհանրապես չհրավիրել: Երեկ մատենադարանամերձ հրապարակում «Արդարություն» դաշինքի եւ «Ազգային միաբանություն» կուսակցության համատեղ հանրահավաքի մի քանի հռետորներ բացատրեցին, թե ինչ նպատակ են հետապնդում շարունակական հանրահավաքները եւ ինչպիսի ազդեցություն են թողնում իշխանությունների վրա: Մասնավորապես ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը հայտարարեց, որ չնայած ինքը հասկանում է ժողովրդի անհամբերությունը, սակայն. «Մենք պետք է պատրաստ լինենք տեւական պայքարի»:

Խոսելով նույն թեմայի մասին՝ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը բացատրեց. «Սիրելի ժողովուրդ, մենք քաղաքական պայքարի այլ ձեւ չունենք: Մեր քաղաքական պայքարի ձեւը այս հանրահավաքներն են: Դուք մի մտածեք, որ հանրահավաքի գալով ու այստեղ կանգնելով՝ դուք ոչինչ չեք անում: Դուք շատ մեծ գործ եք անում»: Ըստ Արամ Սարգսյանի, այս մեծ գործը Ռոբերտ Քոչարյանի իշխանության հիմքերի խաթարումն է, նաեւ այն, որ այդ հանրահավաքներով ցույց է տրվում, որ ժողովուրդը Քոչարյանին չի ընդունում: Երեկվա հանրահավաքի մյուս կարեւոր թեման ընդդիմություն-իշխանություն երկխոսության հնարավորությունն էր: Հանրահավաքում ելույթ ունեցողները այլեւս միանշանակ մերժում էին նման հնարավորությունը:

Այդ թեմային առավել մանրամասն անդրադարձավ «ԱՄ» նախագահ Արտաշես Գեղամյանը: Նա առանձին-առանձին խոսեց այն թեմաների մասին, որոնց շուրջ կոալիցիան ցանկանում է երկխոսություն սկսել ընդդիմության հետ: «Առաջարկում են Սահմանադրական բարեփոխումներ: Հարց եմ տալիս դաշնակցության, «Օրինաց երկրի», հանրապետականի մեր գործընկերներին. ի՞նչ է՝ գործող Սահմանադրությո՞ւնն էր պատճառը, որ հոկտեմբերի 27 տեղի ունեցավ, գործող Սահմանադրությո՞ւնն էր պատճառը, որ Պողոս Պողոսյանը սպանվեց, որ ապրիլի 5-ին հրոսակախմբերը ծեծուջարդ կազմակերպեցին: Հարց եմ տալիս, պարոն Քոչարյան, գործող ընտրական օրենսգիրքն անկատա՞ր էր, որ ձեզ հաջողվեց 100 հազարավոր քվեաթերթիկներ կեղծել»,-հայտարարեց Գեղամյանը:

Նա Ռոբերտ Քոչարյանին եւ կոալիցիային համեմատեց հայտնի հեքիաթի հերոսներ արջի, գայլի, աղվեսի եւ բորենու հետ, որոնք, կազմելով երգչախումբ ու բաղաձայն լինելու պատճառով երգել չկարողանալով, մեղքը բարդում են սոխակի վրա: «Հիմա Քոչարյանն ու կոալիցիան են նույն արջը, գայլը, աղվեսը եւ բորենին: Այս է մեր պատասխանը կոալիցիայի երկխոսության առաջարկին»,-ասաց «ԱՄ» նախագահը: Իսկ ըստ «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանի՝ կոալիցիան ցանկանում էր երկխոսության շղարշ ստեղծել, որպեսզի ընդդիմությունը հանրահավաքներ չանցկացնի: «Նրանք մեզ ուղղակի աղաչում էին հանրահավաքներ չանցկացնել, ինչը ցույց է տալիս, որ Քոչարյանը սարսափում է ժողովրդից»,-եզրակացրեց Դալլաքյանը:

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը խոսեց երկխոսության մասին Ռոբերտ Քոչարյանի ունեցած պատկերացումների եւ այդ շրջանակներում իրեն արված առաջարկների մասին. «Քոչարյանի համար երկխոսություն ասածը նշանակում է ասիական կեղտոտ բազար: Որովհետեւ մարդ են ուղարկում ինձ մոտ, որն ինձ ասում է` հայտարարիր, որ հոկտեմբերի 27-ի հետ Ռոբերտ Քոչարյանը կապ չունի, վաղը եղբորդ բաց կթողնենք, հայտարարիր, որ միտինգներ, երթեր չեք անի՝ բաց կթողնենք Վաղարշակ Հարությունյանին, Սուրեն Սուրենյանցին, Արամազդ Զաքարյանին, Աշոտ Զաքարյանին: Ում ուզում ես՝ բաց կթողնենք, ում ուզում ես՝ կբռնենք, միայն թե՝ հայտարարիր»: Իսկ ի՞նչ պետք է անի ընդդիմությունը, որո՞նք են լինելու ընդդիմության հետագա քայլերը:

Ըստ Դալլաքյանի՝ հայ ժողովուրդը մղում է ազատագրական պայքար՝ նպատակ ունենալով ազատագրվել Քոչարյանի խանական լծից: Նրա կարծիքով՝ եթե ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը Ռ.Քոչարյանը չկազմակերպեր հայտնի «կոլցո» օպերացիան, առավոտյան ամեն ինչ ավարտված էր լինելու: Դալլաքյանը վստահեցրեց, որ եթե մայիսի 21-ին հրավիրված հանրահավաքի ժամանակ հավաքվեն բավարար թվով մարդիկ, հանրահավաքի կազմակերպիչները կրկին կշրջափակեն Բաղրամյան պողոտան: Արամ Սարգսյանն էլ տեղեկացրեց, որ այդ մեկ շաբաթվա ընթացքում իրենք հանդիպումներ են կազմակերպելու հանրապետության տարբեր մարզերում եւ քաղաքներում, հանդիպելու են նաեւ արտաքին ուժերի հետ: Մեզ հետ զրույցում եւս Արամ Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ առաջիկա 30 օրերի ընթացքում ընդդիմությանը կհաջողվի հեռացնել Ռ.Քոչարյանին: «Իսկ եթե անգամ դա մեզ չհաջողվի, ապա այդ խնդրի լուծմամբ կզբաղվեն արտաքին ուժերը»,- կեսկատակ ասում է Արամ Զ. Սարգսյանը:

Ավետիս Բաբաջանյան

Տպել
1420 դիտում

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման