Չեղածից լավ է. ավանդները կարծես տալիս են

16/05/2017 schedule17:15

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մայիսի 15-ի համարում

Երեկ «Հայխնայբանկում» ավանդադրված ՀՀ քաղաքացիների ավանդները վերականգնելու եւ փոխհատուցելու հնարավորություններն ուսումնասիրող» ԱԺ ժամանակավոր հանձնաժողովն ԱԺ-ում շրջանառության մեջ դրեց «ՀՀ քաղաքացիների «Հայխնայբանկերում» մինչեւ 1993թ. հունվարի 1-ը ավանդադրած գումարների վերականգման, փոխհատուցման եւ մարման երաշխիքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Օրենքի նախագիծը սահմանում է, որ փոխհատուցման ենթակա են մինչեւ 1993 թվականի հունվարի 1-ի դրությամբ «Հայխնայբանկ» ԲԲԸ-ում բոլոր  27 տեսակի 2 միլիոն 206 հազար 933 ավանդային հաշիվներում առկա  8 միլիարդ 211 միլիոն 708 հազար խորհրդային ռուբլի կազմող մնացորդային գումարները։ Օրենքի նախագիծը փոխհատուցման համար վերջնական ընդհանուր գումար է սահմանել 83,0 մլն ԱՄՆ դոլարը։

Եթե խորհրդարանն ընդունի օրենքի այս նախագիծը, ապա խնայողական ավանդների փոխհատուցումը նախատեսված է սկսել 2005թ. հունվարի 1-ից եւ ավարտել 2020թ. դեկտեմբերի 31-ին։ Սակայն, նշյալ ժամանակահատվածում իրենց խնայողական ավանդները չստացած քաղաքացիները չեն կորցնում խնայողական ավանդների փոխհատուցման հնարավորությունը 2020-ից հետո եւս։ Օրենքի նախագիծը սահմանում է նաեւ առաջնային փոխհատուցման ենթակա սոցիալական խմբերը։ Այսպիսով, առաջնային փոխհատուցման ենթակա են 70 տարին լրացած քաղաքացիների, 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի հաշմանդամների, աղետի գոտու բնակիչների, հայրենական պատերազմի մասնակիցների եւ նրանց հավասարեցված անձանց, միայնակ կենսաթոշակառուների, նաեւ՝ նպաստառու այլ կարգի անապահովների ավանդադրած գումարները։

Ըստ օրենքի նախագծի՝ խնայողական ավանդների ընդհանուր գումարը համարվում է ՀՀ պետական ներքին պարտք, որի պաշտպանությունը եւ փոխհատուցումը երաշխավորում է Հայաստանի Հանրապետությունը։ Փոխհատուցման գումարների հիմնական աղբյուրը պետական բյուջեն է։ Սակայն, ըստ օրենքի նախագծի, ավանդները վերադարձնելու համար կառավարությունը կարող է օգտվել նաեւ այլ ֆինանսական աղբյուրներից։ Այդուհանդերձ, տարիներով սպասված իրենց ավանդների հնարավոր վերադարձն ակնկալող քաղաքացու համար ամենաէական հարցն այն է, թե ինչ ինդեքսավորմամբ պետք է պետությունը վերադարձնի իր խնայողությունները։ Երեկ «Հայխնայբանկում» ավանդադրված ՀՀ քաղաքացիների խնայողական ավանդները վերականգնելու եւ փոխհատուցելու հնարավորություններն ուսումնասիրող» ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը, ըստ էության, վերահաստատել է ինդեքսավորման այն տարբերակը, որն այդ հանձնաժողովն ԱԺ-ին էր առաջարկել դեռ մարտ ամսին՝ իր հաշվետվության ժամանակ։

Այսպիսով, առաջարկվում է սահմանել ինդեքսավորման հետեւյալ մեխանիզմը՝  0-1000 ռուբլու դիմաց կիրառել 30 գործակից, 1001-3000 ռուբլու դիմաց կիրառել 100 գործակից, 3001-7000 ռուբլու դիմաց՝ 300 գործակից, 7001-15000 ռուբլու դիմաց՝ 600 գործակից եւ 15001-ից ավելի ռուբլու դիմաց կիրառել 1000 գործակից։ Այսինքն, մինչեւ հազար ռուբլի ավանդի դեպքում կիրառվում է 30 գործակից, որը նշանակում է, որ ավանդի գումարը պետք է բաժանել 30-ի, իսկ ստացված թիվը՝ դոլարով արտահայտված այն գումարն է, որին համարժեք դրամով ավանդատուն պետք է ստանա իր գումարը: Այսինքն, 1000 ռուբլի ավանդ ունեցող քաղաքացին կստանա 33 դոլար: 1001-3000 ռուբլի ավանդի դեպքում ստացվելիք գումարի հաշվարկը կատարվում է այսկերպ՝ 1000 ռուբլու դիմաց հաշվարկը նույնն է, իսկ հաջորդ 2000-ի համար կիրառվում է արդեն 100 գործակից:

Այսինքն, օրինակ՝ 2600 ռուբլի ավանդ ունեցած քաղաքացին, ըստ այս տարբերակի, կստանա 33 դոլար՝ գումարած 10 դոլար (երկրորդ հազարը բաժանած 100-ի) եւ գումարած 6 դոլար (600 դոլարը բաժանած 100-ի), այսինքն՝ 49 դոլար: 3001-7000 ռուբլու ավանդի դեպքում  առաջարկվում է կիրառել 300 գործակից: Այսինքն, այս դեպքում՝ առաջին 3 հազարի հաշվարկը կատարվում է վերը նշված սանդղակով, իսկ հաջորդ յուրաքանչյուր հազար ռուբլին բաժանվում է 300-ի: 7001-15 հազար ռուբլու ավանդի դեպքում առաջարկվում է կիրառել 600 գործակից, իսկ դրանից ավելի գումարի դեպքում՝ 1000 գործակից: Առավել հասկանալի լեզվով՝ ինչքան մեծ է ավանդադրած գումարը, այնքան յուրաքանչյուր հազար ռուբլուց հետո նվազում է փոխհատուցման ինդեքսը։

Ըստ էության, բացառությամբ ՀՀԿ-ի, ԱԺ մյուս խումբ-խմբակցությունները սկզբունքորեն դեմ չեն օրենքի այս նախագծին։ Ըստ հանձնաժողովի նախագահ Սամվել Բալասանյանի՝ հանձնաժողովի անդամ մնացած խումբ-խմբակցությունների ներկայացուցիչները ստորագրելու են օրենքի նախագծի տակ։ Այսպիսով, եթե խորհրդարանն ընդունի «ՀՀ քաղաքացիների «Հայխնայբանկում» մինչեւ 1993 թվականի հունվարի 1-ը  ավանդադրած գումարների վերականգման, փոխհատուցման եւ մարման երաշխիքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ապա արդեն 2005 թվականի համար նախատեսված փոխհատուցվելիք գումարի չափն առանձին տողով պետք է արտացոլված լինի տվյալ տարվա պետբյուջեում։ 

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1672 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին