Քաղաքական մեծ սկանդալ. ով ինչ շահեց, եւ ինչու է նյարդայնացել Սերժ Սարգսյանը

Հայաստանում այսօր առավոտից քաղաքական մեծ սկանդալի ենք ականատես լինում: Երեկ երեկոյան հայտնի է դարձել, որ մայիսի 13-ին Չեխիայի իրավապահ մարմինները ձախողել են իրենց երկրի տարածքում նախապատրաստվող «օրենքով գողերի» հերթական հավաքը: Եղել են ձերբակալություններ, այդ թվում` ձերբակալվել է հավաքի կազմակերպիչ ռուսատանաբնակ Ռուբեն Թաթուլյանը` Ռոբսոն մականունով: Վերջինս, ըստ հրապարակումների, Չեխիա է մուտք գործել հայկական դիվանագիտական անձնագրով: Ամիսներ առաջ սույն անձին բերման էին ենթարկել նաեւ Սոչիում ճանապարհատրանսպորտային կանոններ խախտելու համար, եւ այդ ժամանակ, ըստ ռուսական լրատվամիջոցների, նրա վարած Mercedes-Benz G3a  մեքենայի վրա եղել էր Հայաստանի դիվանագիտական 138 D 307 77  պետհամարանիշ:

ՌԴ-ում բնակվող եւ կրիմինալ գործունեություն ծավալած այս անձնավորության ձեռքին ՀՀ դիվանագիտական անձնագիրը եւ մեքենային` ՀՀ դիվանագիտական պետհամարանիշն իսկապես սկանդալ է: Հայաստանի ԱԳՆ-ն պետք է անպայման պարզաբանի, թե ինչպես է դա տեղի ունեցել: Պարզաբանումները պետք է տրված լինեին դեռեւս ամիսներ առաջ Սոչիի դեպքից հետո: Նման բան, սակայն, չենք հիշում: Այսօր էլ աշխատանքային օրն ավարտվում է, սակայն ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը որեւէ կայքի հարցին չի պատասխանել, թե այդ ինչպես է նշյալ անձի ձեռքին ՀՀ դիվանագիտական անձնագիր հայտնվել:

Եվ ընդհանրապես, առավոտից ծավալվող քաղաքական սկանդալի հիմքում սա չէ: Պարզվում է, Ռուբեն Թաթուլյանը վարչապետ Կարեն Կարապետյանի և ռուսաստանցի մեծահարուստ հայ գործարար Սամվել Կարապետյանի հիմնադրած «Հայաստանի ներդրողների ակումբի» անդամ է: Այսինքն` մեկն այն մարդկանցից, ում վրա հենվելով՝ Կարեն Կարապետյանը պետք է փորձի 3 միլիարդ դոլարի ներդրման խոստումն իրականություն դարձնել:

Եվ ահա առավոտը հայկական լրատվական տիրույթը բացվել է մի քանի հոգեցունց վերլուծությամբ`արդյոք սա՞ է Կարեն Կարապետյանի հենարանը, նման կրիմինալների միջոցո՞վ է ՀՀ ներդրումներ բերելու, իսկ գուցե փողերի լվացմա՞մբ են զբաղվելու նրանք Հայաստանում, եւ ի՞նչ է վճարելու Հայաստանը Ռուսաստանին նման ներդրումների դիմաց: Մի խոսքով` ամոթ, հազար ամոթ Կարեն Կարապետյանին, եւ շատ ապրի Հովիկ Աբրահամյանը, որ նրան ժամանակին օտար վտակ եւ տեխնոլոգիական գործարանների խառնուրդային ջուր անվանեց:

Կարեն Կարապետյանի հակահարվածը, սակայն, շատ չուշացավ: Մինչ հայ հանրությունն ընկել էր տվայտանքների մեջ, թե ինչպես վարվել 3 միլիարդ դոլարի ներդրումների հետ, որոնց մեջ կարող են փաստորեն նաեւ արյունոտ փողեր լինել, արխիվներից հանվեց լուսանկար: Լուսանկարում Ռուբեն Թաթուլյանն է` Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի հետ: Լուսանկարը առնվազն 5-10 տարվա վաղեմության է:

Կարեն Կարապետյանն այսպիսով ասում է. ես ուր էի, երբ որ դուք այդ անձի հետ սեղան էիք նստում, վերջում էլ լուսանկարվում:  Ընդ որում, «Հայաստանի ներդրողների ակումբում» Ռուբեն Թաթուլյանի ներկայությունը բորբոքել է նաեւ ծառուկյանական թեւին, եւ լուսանկարը նաեւ նրանց հիշողության թարմացման համար է:

Այս ամենից եզրակացությունը վտանգավոր է. Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանի դեմ պայքարում կորցնում է ինքնավստահությունը, ցայտնոտային քայլերի դիմում: Սա կարող է լինել նաեւ Կարեն Կարապետյանի վերջին հայտարարություններից նյարդայնանալու արդյունք: Ավստրիական ռադիոյին տված հարցազրույցում Կարապետյանը ասել էր, որ 2018-ից հետո պատրաստ է ստանձնել ՀՀ ղեկավարությունը եւ խոսել էր իր ռուս ընկերների հնարավոր աջակցության մասին: Եթե այսօր ծավալված իրադարձությունները դրա պատասխանն էին, ապա բավականին անհաջող էին:

Տվյալ դեպքում, Սերժ Սարգսյանի համար ավելի նախընտրելի կլիներ աղմուկ չբարձրացնել Ռուբեն Թաթուլյանի եւ Կարեն Կարապետյանի հարաբերությունների շուրջ, որովհետեւ հրապարակված փաստերը եւ հակափաստերը հարցեր են առաջ բերում: Օրինակ`արդյո՞ք ռուսական շրջանակներում նախկինում Սերժ Սարգսյանի հենարանը եղած անձինք այժմ Կարեն Կարապետյանի կողմն են թեքվել: Այն, որ Կարապետյանը վայելում է պաշտոնական Մոսկվայի աջակցությունը, հայտնի էր, բայց արդյո՞ք Սերժ Սարգսյանը զրկվել է նաեւ այլ շերտերի միջոցով մանեւրելու հնարավորությունից:

Եվ ընդհանրապես, Կարեն Կարապետյանին մեղադրել ինչ-որ մեկի հետ ներդրումներ բերելու հարցում համագործակցելու մեջ, երբ այդ ինչ-որ մեկը Հայաստանի դիվանագիտական անձնագրով է պտտվում, ծիծաղելի է:

Հ.Գ. ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը, այնուամենայնիվ, պատասխանեց կայքերից մեկի հարցին, թե ինչ հիմքով է Ռուբեն Թաթուլյանին ՀՀ դիվանագիտական անձնագիր տրվել: ««Հայաստանում տնտեսական զարգացման եւ ներդրումներ ներգրավելու ուղղությամբ գործունեություն իրականացնող Ռուբեն Թաթուլյանին ՀՀ դիվանագիտական անձնագիր տրամադրվել է օրենքով սահմանված կարգով»,- ասել է նա: Տվյալ դեպքում, իհարկե, լավ կլիներ, եթե պարզվեր, որ ինչ-որ մարդկանց ինքնագործունեության արդյունք է եղել:

Տպել
19270 դիտում

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Հունաստանի նախագահի հետ

Մխիթարյանը հայտավորված չէ «Բորնմութի» դեմ խաղին

Երիտասարդը սպանում, տանջում է տարատեսակ կենդանիների, հանում ատամները, սիրտը. ֆոտո. Econews

«Ռեալը» մեծ դժվարությամբ աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ դուրս եկավ

27 զոհված ու 6 վիրավոր զինվորների ընտանիքներին այս տարի փոխհատուցվել է 360 մլն դրամ

Իրանում ՀՀ դեսպանն ու Իրանի Պաշտպանության եւ զինուժի նախարարը խոսել են նաեւ ԼՂՀ հարցից

ՄՅՈՒ-ում Մխիթարյանին Ժուաու Մարիուով փոխարինելու լուրերն աստիճանաբար իրական են թվում

Մոլդովայի խորհրդարանը որոշել է պետական լեզու դարձնել ռումիներենը` մոլդովերենի փոխարեն

Վլադիմիր Գասպարյանն այցելել է ՀՀ ոստիկանության զորքեր. լուսանկարներ, տեսանյութ

Մեքենավարը մեկ ժամ անց է իմացել, որ մարդ է գցել գնացքի տակ. լուսանկարներ

Ռուսաստանում Ֆուտբոլիստը մահացել է հենց խաղի ժամանակ. տեսանյութ

Երեւանի քաղաքապետարանը 34 մլն դրամով 2017 թվականի «Տոյոտա» ավտոմեքենաներ է գնել

Գեղասահորդներ Թինա Կարապետյանն ու Սիմոն Պրու Սենեկալը Զագրեբում ներկայացրել են Հայաստանը

ՀՀ ՊՆ-ն ու «Իզմիրլյան» հիմնադրամը 5 միլիոն դոլարի հուշագիր են ստորագրել. լուսանկարներ

Խաշմանյանը մնում է «Ալաշկերտում»

Հայաստանում ՌԴ սահմանապահներն արգելել են վերանորոգել Մեղրիի ճանապարհներից մեկը

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջել է քրեական գործ հարուցել Սերժ Սարգսյանի նկատմամբ

Երեւանում դատարկ կապսուլայով դեղեր են վաճառվում. քաղաքացին ահազանգում է (տեսանյութ)

Մուշեղի բութի կեսը չկար, շորերը սաղ արյուն էր. հարցաքննվեց Ճվճըվ Արոյի հայտնի որդին

Հայաստանի օրգանական մթերքները 12 տաղավարով ներկայացված են Դուբայում. ֆոտո