Մերի Հակոբյանը՝ գեղեցկության միջազգային մրցույթում հաղթանակի մասին. սա մեծ փորձ էր

16/05/2017 schedule19:21

Դերասանուհի Մերի Հակոբյանը շատ ոգեւորված է վերադարձել Իսպանիայում գեղեցկության մրցույթում հաղթելուց հետո: Մայիսի 6-15-ը տեղի ունեցած «Costa Blanca Fashion Week- International Best Male and Female World 2017» մրցույթում նա զբաղեցրել է առաջին հորիզոնականը եւ միաժամանակ ստացել է «Լավագույն մարմին», «Միսս ֆոտոգենիզմ» մրցանակները: Armtimes.com-ի հետ զրույցում Մերին նշեց, որ թեեւ շատ ուրախ է հաղթանակով, սակայն առաջին հերթին կարեւորում է ձեռք բերած փորձը:

«Այս մրցույթն ինձ շատ մեծ փորձ տվեց, ինչն ինձ համար ամենամեծ մրցանակն էր: Եթե անգամ որեւէ նվաճում չունենայի, սա արդեն մեծ մրցանակ էր, քանի որ ես հետո կարող էի գործունեություն ծավալել այս մասնագիտությամբ»,- ասաց նա:

Մերին մոդելինգով երբեք չի զբաղվել, եւ այս ոլորտում նա առաջին քայլերն արեց հենց Իսպանիայում: Ընդգծում է, որ իր համար կրկնակի բարդ է եղել, քանի որ պետք է մրցեր այնպիսի  մասնակիցների դեմ, որոնք այդ գործում պրոֆեսիոնալ են: «Costa Blanca Fashion Week- International Best Male and Female World 2017»-ին մասնակցելու հրավերը ստանալուց անմիջապես հետո նա սկսել է նախապատրաստվել: 2 ամիս անհատական պարապմունքների է հաճախել: Շատ է աշխատել, սակայն միեւնույն է, չէր սպասում, որ կհաղթի:

«Յուրաքանչյուր մասնակից, որը մեկնում է որեւէ մրցույթի, բնականաբար, ակնկալիքներ եւ սպասելիքներ է ունենում: Բայց իմ սպասելիքներն ու ակնկալիքները  մի փոքր այլ էին, որովհետեւ չունեի մոդելային կենսագրություն, երբեք չեմ աշխատել որպես մոդել, ու ինձ համար կրկնակի պարտավորեցնող էր, կրկնակի շատ պետք է աշխատեի, որպեսզի պրոֆեսիոնալ մոդելների մեջ իմ աշխատանքը որեւէ կերպ առանձնանար»,- ասաց նա:

Մրցույթում Մերին ներկայացել է դիզայներ Ալիսա Հարությունյանի մոդելավորած զգեստներով: Նշում է, որ իրեն շատ վստահ է զգացել դրանցով: Նրան նաեւ մեծ ուժ է տվել հայ համայնքի ներկայացուցիչների աջակցությունը: Հայերն այնտեղ Մերիին դիմավորել են մեծ ջերմությամբ եւ շատ են օգնել այնտեղ անցկացրած օրերի ընթացքում:

«Երբ քայլում էի, բարձր բղավում էին՝ Հայաստան: Երբ հաղորդավարը հարցնում էր, որոնք են հանդիսատեսի ֆավորիտները, ամենաբարձրը «Հայաստան» էր հնչում, եւ ես բեմից չէի կարողանում թաքցնել ժպիտս»,- ասաց նա:

Իսպանիայում անցկացրած օրերը մասնակիցների համար շատ հագեցած են եղել: Մերին պատմում է, որ առավոտից երեկո մասնակցել են դասընթացների եւ հանդիպումներ են ունեցել դիզայներների հետ: Իրեն նույնիսկ անհատական ֆոտոսեսիայի առաջարկ են արել, սակայն չի հասցրել իրականացնել այն ժամանակի սղության պատճառով:

«10 օր շարունակ 3 ժամից ավելի մենք չենք քնել. դասընթացներ, հանդիպումներ դիզայներների հետ... ժամանակ չէր լինում անգամ սուրճ խմելու, որովհետեւ ուշանալու դեպքում կարող էինք գնահատականներ կորցնել»,- ասաց նա:

Մերին տեղեկացրեց, որ Իսպանիայում կայացած մրցույթն այս տարի ձմռանը հետաքրքիր շարունակություն է ունենալու Հայաստանում, սակայն չբացեց փակագծերը: Իսկ մինչ այդ շարունակելու է նկարահանվել ռեժիսոր Ելենա Արշակյանի «Դեպի վայրէջք» սերիալում, որում առաջին անգամ կներկայանա դրական կերպարով:

«Մարմնավորելու եմ դրական եւ միեւոնույն ժամանակ շատ ծանր ու հոգեբանական բարդ կերպար: Իմ առաջնային նպատակն է հուզել հեռուստադիտողին, հավատացնել, ապրեցնել կերպարիս հետ»,- ասաց նա:

Հեռուստաբախագիծը թրաֆիքինգի թեմայով է, բաղկացած է 25 մասից: Ցուցադրվելու է հունիսի վերջից «Արմենիա պրեմիում» հեռուստաալիքով: Բացի Մերի Հակոբյանից՝ նկարահանվում են նաեւ Սարգիս Գրիգորյանը, Ալեքսանդր Բաբասյանը, Աննա Էլբակյանը եւ ուրիշներ:

Տպել
8123 դիտում

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար