Հավանաբար այսօր կքննարկենք. Էդմոն Մարուքյանը՝ խմբակցության ղեկավարի ընտրության մասին

«Ելք» դաշինքը հավանաբար այսօր կքննարկի Ազգային ժողովի համանուն խմբակցության ղեկավարի եւ քարտուղարի ընտրության հարցը: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

Հարցին՝ երեկ սպասվում էր, որ դաշինքը կքննարկի խմբակցության ղեկավարի եւ քարտուղարի ընտրության հարցը, քննարկում եղա՞վ, Մարուքյանը պատասխանեց, որ երեկ նման քննարկում չեն ունեցել, եւ հավանաբար այսօր կորոշեն այդ հարցը:

Նշենք, որ խմբակցության ղեկավարի եւ քարտուղարի թեկնածուներ են համարվում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Դաշինքի մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը երեկ հայտարարել էր, որ ինքը չի պատրաստվում ղեկավարել դաշինքի խորհրդարանական խմբակցությունը:

Վաղը՝ մայսի 18-ին, ժամը 10:00-ին ՀՀ վեցրերորդ գումարման Ազգային ժողովը պետք է հրավիրի անդրանիկ նիստը, որը վարելու է քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը: Նիստում պետք է ընտրվեն ԱԺ-ի նախագահը եւ երեք փոխնախագահները: Անդրանիկ նիստում խմբակցությունները պետք է հայտարարեն, թե ով է ղեկավարելու պատգամավորական խմբերը, ովքեր են լինելու այդ խմբերի քարտուղարները:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյուքներով 6-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված են լինելու «Հանրապետական», ՀՅԴ կուսակցությունները, «Ծառուկյան» եւ «Ելք» դաշինքները:

Տպել
2001 դիտում

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին

Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Երեւանում հիպնոսի միջոցով փող են կորզում

Ջիբրալթար-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Երկու օր առաջ Հայաստանում էր, հիմա՝ չգիտեմ. Շարմազանովը՝ Տարոն Մարգարյանի գտնվելու վայրի մասին

Աշխարհը չէի փոխի քո հետ. Սիրուշոն շնորհավորել է Լեւոն Քոչարյանի ծնունդը

Իրական ընդդիմություն կձեւավորվի ընտրություններից հետո

Արսեն Ջուլֆալակյանն ու լրագրողը պարզաբանել են թյուրիմացությունը

Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով կառավարության շենք ներխուժման դեպքից. պարզվել է՝ ով է նա

Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի ուսանողների

Այդ տարածքը իմն է, իմ սեփականությունն է. Լոռու մարզպետը՝ սեփական ատամնաբուժարան կառուցելու մասին

Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտնոլիստ

Քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին

Վաչագան Ղազարյանը ցուցմունք է տվել. քննարկվում է կրկին գրավի միջնորդությամբ հանդես գալու տարբերակը

Ավան վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

23-ամյա Վահագնի շնորհիվ մարդկանց կյանքեր կփրկվեն. արյան տարբեր խումբ ունեցողներ շարունակում են արյուն հանձնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը կպարգեւատրվեն

Հույս ունեմ կկարողանանք Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից` ինչով ենք զբաղվում. Փաշինյան

Հայ մարզիչը ղազախական ակումբի մանկապատանեկան ֆուտբոլը ղեկավարելու ու Հենոյի գեղեցիկ քայլի մասին