Ադրբեջանի ԶՈւ-ի դեմ մարտական ԱԹՍ-նե՞ր են կիրառվել. ՀՀ-ն եւ Արցախը չեն հերքում

17/05/2017 schedule14:46

«Հայկական կողմն իրականացրել է պատասխան գործողություններ»,- այս մասին Ռազմինֆոյի հետ զրույցում ասել է Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը՝ մեկնաբանելով ադրբեջանական զինուժի դեմ հայկական ուժերի կողմից մարտական ԱԹՍ-ների կիրառման մասին ադրբեջանական կողմի հայտարարությունը:

Հասրաթյանը չի մանրամասնել, թե ինչ զինատեսակներ են կիրառվել հայկական կողմի պատասխան գործողությունների ընթացքում։

Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ կայքը հայտնել է, թե գիշերվա մարտերի ընթացքում հայկական ուժերը կիրառել են «մարտական» ԱԹՍ-ներ։ «Մայիսի 16-ի երեկոյից սկսած հայկական ուժերը ինտենսիվ կրակ են վարել Ակնայի (Աղդամ) ուղղությամբ տեղակայված Ադրբեջանի բանակի դիրքերի ուղղությամբ եւ կիրառել են նաեւ «մարտական» անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին»,- հայտարարել է Ադրբեջանի ՊՆ կայքը:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր հերթին նշել է, որ հայկական կողմը մշտապես աշխատանք է տանում տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքերի մշակման ուղղությամբ։

«Հայկական ռազմագիտական միտքը երբեք էլ տեղում կանգնած չի եղել, միշտ էլ եղել են նորարարություններ, եւ մենք միշտ էլ աշխատել ենք նորարարությունների ուղղություններով՝ լինի դա անօդաչու թռչող սարք, թե հակապայքարի այլ միջոց։ Միշտ չէ, որ մենք ամեն ինչի մասին պետք է բարձրաձայնենք»,- Ռազմինֆոյի հետ զրույցում ասել է Արծրուն Հովհաննիսյանը։

Մշակվող անօդաչու թռչող սարքերի տեսակների վերաբերյալ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը նշել է, որ հայկական կողմն աշխատում է եւ՛ մարտական, եւ՛ ոչ մարտական ԱԹՍ-ների, ինչպես նաեւ «ցանկացած այլ պաշտպանական միջոցների» մշակման ուղղությամբ։

Պաշտպանության բանակի կայքի մայիսի 17-ի առավոտյան տարածած հաղորդագրության համաձայն՝ մայիսի 16-ին եւ լույս 17-ի գիշերն Արցախի շփման գծում հակառակորդը կրակել է մոտ 60 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 900 կրակոց:

Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի արեւելյան ուղղությամբ կիրառել է 82 (4 արկ) եւ 120 միլիմետրանոց ականանետեր (17 արկ), իսկ հյուսիսարեւելյան հատվածում՝ 60 (4 արկ) եւ 82 միլիմետրանոց ականանետեր (15 արկ) ու հաստոցավոր հակատանկային նռնականետ (5 արկ):

Հ.Գ. Ադրբեջանում կարծում են, թե հայկական կողմը մարտական ԱԹՍ-ներով այդ երկրի պաշտպանության նախարարին տեղափոխող ուղղաթիռը խոցելու նպատակ է ունեցել:«Հասանովին տեղափոխող ուղղաթիռը խփելու անհրաժեշտությունը, գոնե այս պահի դրությամբ, դեռեւս չկա»,- ի պատասխան այս պնդումներին այսօր հայտարարել է Արցախի ՊՆ խոսնակ Սենոր Հասրաթյանը: 

Տպել
12963 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին