Կարմիր գիծ. Օսկանյանի վերադարձը Ստրասբուրգից

17/05/2017 schedule17:30

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մայիսի 18-ի համարում

ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը, որ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի մահվան, Հայաստանում եւ Ադրբեջանում տեղի ունեցած վերջին ընտրական գործընթացների պատճառով արդեն մեկ տարուց ավելի փակուղում էր գտնվում՝ դեռեւս դուրս չի եկել այնտեղից: Այսպիսի եզրակացության հիմք է տալիս ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հայտարարությունը, որ հնչեց երեկ՝ նրա ասուլիսի ժամանակ: Ինչպես հայտնի է, նախորդ շաբաթ Ստրասբուրգում ԵԽ նախարարների խորհրդի 114-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների երկրորդ հանդիպումը, որը ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը երեկ նախընտրեց անվանել խորհրդատվություն, ոչ թե բանակցություն, որը, համաձայն պայմանավորվածության, օրակարգ չի ունեցել:

Պարոն Օսկանյանը երեկ շատ հստակ ասաց, որ Հայաստանն ու Ադրբեջանն այսօր բանակցությունների փուլում չեն գտնվում: «Այս պահին մենք դեռ փնտրտուքի մեջ ենք եւ խորհրդատվություններ ենք անցկացնում՝ հստակեցնելու այն հիմքը, որի վրա լինելու են բանակցությունները»,- հայտարարեց նա,  ավելի ուշ՝ «խորհրդատվությունը» «վեճով» փոխարինելով: «Մեր միջեւ իսկապես վեճ է գնում, թե որն է ճիշտ ճանապարհը, ինչպես պետք է շարունակել: Եւ քանի որ այս վեճի ընթացքում եւ արդյունքում որեւէ իրավական պարտավորություններ չեն դրվում կողմերի վրա, դժվար է դատողություններ անել»,-ասաց նա՝ ավելացնելով, որ հիմա կողմերը հեղհեղուկ վիճակում են գտնվում, եւ հույս հայտնեց, որ մոտ ապագայում հստակություն կմտցվի. այն՝ ինչ այսօր չկա:

Ադրբեջանը, ելնելով արտգործնախարար Մամեդյարովի հայտարարություններից, կարծես թե ցանկանում է անցնել ԼՂ հակամարտության կարգավորման փուլային տարբերակի՝ որպես առաջին քայլ նշելով գրավյալ տարածքներից զորքերի դուրսբերումն ու դրա դիմաց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկաթգծի գործարկումը: Պատասխանելով մեր այն հարցին, թե իրենց վերջին հանդիպման ժամանակ խոսվե՞լ է արդյոք վերոնշյալի մասին՝ ՀՀ ԱԳ նախարարը նախընտրեց ձեռնպահ մնալ որեւէ բան հաստատելուց կամ հերքելուց, քանի որ կողմերը պայմանավորվել են չհրապարակել իրենց քննարկած հարցերը: «Կողմերը ցանկացած հարց կարող են դնել, սակայն սա չի նշանակում, որ դա օրակարգային խնդիր է»,-այնուամենայնիվ նշեց պարոն Օսկանյանը՝ տպավորություն ստեղծելով, որ այդ հարցը քննարկվել է:

Վերջինս նշեց նաեւ, որ Հայաստանի դիրքորոշումն այս հարցում նույնն է.  հարցի էությունը ԼՂ կարգավիճակն է, եւ եթե ուզում ենք հարցին լուծում տալ՝ պետք է կենտրոնանանք ԼՂ կարգավիճակի վրա եւ ոչ թե կողմնակի խնդիրների: Եւ այսպես, ԼՂ հակամարտության շուրջ վերջին շրջանում ստեղծված բացասական մթնոլորտը միջազգային հեղինակավոր քաղաքական վերլուծաբաններին հիմք է տալիս չբացառել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի վերսկսման հնարավորությունը: Մեր այն հարցին, թե ՀՀ ԱԳ նախարարն ինչ է մտածում այդ մասին, Վարդան Օսկանյանն ասաց. «Այս պահի դրությամբ մենք պատերազմի վերսկսման որեւէ նշան կամ վտանգ չենք տեսնում, համենայնդեպս՝ ես կարող եմ ասել, որ մենք էլ պատրաստ ենք, եթե Ադրբեջանը ինչ-որ նման ավանտյուրայի գնա եւ  հերթական իր սխալ որոշումը կայացնի, կարող եմ ասել, որ Հայաստանը պատրաստ է, մնացածը հետո կերեւա»,-հայտարարեց նա: 

Ստրասբուրգյան «կարմիր գիծ»

Երեկ Վարդան Օսկանյանն անդրադարձավ նաեւ ԵԽ-ում իր ունեցած հանդիպումներին, որոնց ժամանակ Նախարարների խորհրդի տարբեր անդամներ բարձրացրել են Հայաստանի պարտավորությունների, մասնավորապես՝ ԵԽԽՎ վերջին բանաձեւով նախատեսված պարտավորությունների կատարման հարցը: Պարոն Օսկանյանը նշեց, որ թեեւ ինքը համարում է, որ բանաձեւում իրադարձությունների համատեքստը բացակայում է եւ որոշ նկարագրությունների հետ համաձայն չէ, այնուամենայնիվ, Ստրասբուրգում իր կողմից մի հարց հստակ դրվել է: «Իմ կողմից հստակ դրվել է այն, որ մենք շատ լուրջ ենք մոտենում ԵԽԽՎ բանաձեւին եւ այնտեղ եղած առաջարկություններին: Եւ սա պետության որոշումն էր»,-երեկ հայտարարեց Վարդան Օսկանյանը:

Ըստ նրա՝ դա բոլորովին չի հակասում Ռոբերտ Քոչարյանի այն ռեպլիկին, թե ԵԽ-ն պոլիտբյուրո չէ, քանի որ ՀՀ իշխանությունը ավելի լուրջ է վերաբերում ԵԽ-ին հենց այն պատճառով, որ դա պոլիտբյուրո չէ: Այն հարցին, թե այս ընթացքում ինչու չեն կատարվել այդ պարտավորությունները, եւ ազատ չեն արձակվել ընդդիմության այն կողմնակիցները, որ այս պահին ձերբակալության մեջ են, ՀՀ ԱԳ նախարարը պարզաբանեց, որ բանաձեւում ասվում է՝ ազատ արձակել նրանց, ու ձերբակալությունն անօրինական է: «Այսինքն, պետք է դատական գործով ապացուցվի, որ նրանք անօրինաբար են ձերբակալվել, որպեսզի ազատ արձակվեն»,-հայտարարեց նա: ՀՀ ԱԳ նախարարը Ստրասբուրգում նշել է, որ ԵԽԽՎ բանաձեւում բացակայել է հետեւյալ կոնտեքստը՝ տեղի ունեցածը պետք է նայել ընդդիմության կողմից արված հայտարարությունների, դրանց հետեւած գործողությունների ֆոնին:

«Կոչ են անում իշխանափոխություն անել, անհրաժեշտության դեպքում՝ ուժի միջոցով եւ դրանից հետո՝ ամբոխներին տանում  նախագահական: Իշխանությունն այս քայլը չէր կարող այլ կերպ ընդունել, քան նրանց կողմից արված հայտարարությունների համատեքստում:  Ես կարծում եմ՝ կարեւոր է, որ ԵԽ-ն սա լավ պատկերացնի եւ, դրանից ելնելով, դատի իշխանության կողմից իրականացված քայլերը»,-հայտարարեց Վարդան Օսկանյանը: Իսկ այն, որ Հայաստանը ժողովրդավարության ճանապարհին ճիշտ ուղու վրա է, ըստ Վարդան Օսկանյանի՝ կասկածից վեր է: Սակայն ժողովրդավարական գործընթացները  կդանդաղեն, եթե ընդդիմությունը փողոցից չվերադառնա խորհրդարան:

«ԵԽ-ն կոչ է անում, որ ընդդիմությունը վերադառնա խորհրդարան. սա այն կարմիր գիծն էր, որ անցնում էր իմ բոլոր հանդիպումների ժամանակ»,-երեկ տեղեկացրեց ՀՀ ԱԳ նախարարը՝ ավելացնելով, որ ԵԽ-ն կոչ է անում, որ ընդդիմությունը հայացքն ուղղի դեպի հաջորդ նախագահական ընտրություն եւ վերադառնա ԱԺ, եւ ընդունեն իրեն տրված երեք կարեւորագույն հարցերի շուրջ վետոյի հնարավորությունը: Սակայն ՀՀ վարած ճիշտ քաղաքականության ամենաշոշափելի գնահատականը, որքան էլ զարմանալի է, ըստ Վարդան Օսկանյանի՝ ԱՄՆ այն որոշումն է, որով Հայաստանը ընդգրկվել է «Հազարամյակի մարտահրավերներ» նախաձեռնության մեջ: «Փաստը մնում է փաստ, որ՝ այո, Հայաստանը, լինելով կարիքավոր երկիր, 16 այլ երկրների հետ արժանացավ ԱՄՆ դրական գնահատականին՝ որպես ճիշտ ուղղությամբ զարգացող երկիր, եւ՝ տնտեսության ու ժողովրդավարության առումով»,- երեկ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը:            

Աննա Հակոբյան

Տպել
1561 դիտում

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն