Ծառայում են իշխանությանը. չի գտնվում գեթ մի ոստիկան

18/05/2017 schedule15:55

Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ թերեւս ամենամերկացած պետական մարմինը հայրենի ոստիկանությունն էր: Դա արտահայտվեց մի քանի էպիզոդներում, որոնք, սակայն, բավականին լավ ցույց տվեցին համակարգի էությունը:

Հերոսությունները

Քննարկենք, թե ինչպես էր ոստիկանությունը թե այս, եւ թե նախորդ ընտրություններում արձագանքում ընտրակաշառքի ահազանգերին: Անգամ այն դեպքերում, երբ լրագրողները կամ դիտորդները գտնում էին քաղաքացու, որը տեսախցիկի առջեւ պատմում էր, որ ընտրակաշառք է վերցրել (նշելով, թե ումից, որտեղ, երբ, ում հետ, ինչքան, ում համար), ոստիկանությունը ոչ միայն չէր բացահայտում հանցագործությունը, այլեւ, հակառակը, «սպանում էր» գործը... Ոստիկանություն այցելելուց հետո բոլոր այդ քաղաքացիներն ասում էին, որ թյուրիմացություն է եղել, եւ իրենք ընտրակաշառքի մասին ոչինչ չգիտեն: Եվ, մեղմ ասած, հազիվ թե ընտրակաշառքի այդ պատրաստի գործերը փակելը լիներ ստորին կամ միջին սպայակազմի որոշմամբ, քանի որ իրենք դրա մոտիվացիան չունեն: Դա, բնականաբար, եղել է վերեւից եկող հրամաններով:

Ոստիկանական ապօրինությունների մեկ այլ ապացույց էր «Ելքի» ակտիվիստների կողմից աղբամանում հայտնաբերված ոստիկանության ՊՊԾ գնդից Հանրապետական կուսակցության շտաբ ուղարկված ընտրողների ցանկով ֆաքսը: Այն ապացուցեց ոստիկանության վարչական ռեսուրսի՝ Հանրապետական կուսակցության համար չարաշահվելու փաստը: ... Եվ ձեր մեջ կարող է հանկարծ կասկած առաջանալ, թե միգուցե այդ էլեկտրոնային նամակը ինչ-որ մի վատ ծառայողի նախաձեռնությունն էր, որը միգուցե ՀՀԿ-ի գաղափարական աջակիցն է: Բայց այդ դեպքում այդ «վատ» ՀՀԿ-ական ոստիկանը որեւէ այլ ճանապարհով կուղարկեր  ընտրողների ցուցակը, եւ ոչ ՊՊԾ գնդի ֆաքսով:

Ոստիկանության լկտիությունը, սակայն, արտահայտվեց այն ժամանակ, երբ «օրենքի պաշտպանները» ջանք չէին խնայում Հանրապետական կուսակցության շտաբներում հնարավոր հանցագործությունների մասին վկայող փաստերը Ազգային ժողովի պատգամավորներից պաշտպանելիս: Նախ Նիկոլ Փաշինյանին փորձում էին չթողնել շտաբ, որտեղ նախորդ օրը ընտրակաշառք էր բաժանվում, իսկ հետո՝ քվեարկության օրը, Զարուհի Փոստանջյանին (դստեր հետ) բռնի ուժի կիրառմամբ դուրս հանեցին Տարոն Մարգարյանի շտաբից, ուր Փոստանջյանը փորձում էր ձեռք բերել հանցագործության մասին վկայող փաստեր: Ուշադրություն դարձրեք, որ ոստիկանները հանցագործությունների մասին ահազանգերը ստանալուց հետո ոչ այդքան դրանց բացահայտմամբ էին զբաղվում, որքան ահազանգողներին դիմադրելով ու խանգարելով: Ընդ որում, միջադեպերի ժամանակ ոստիկանները առաջնորդվում էին ոչ թե օրենքով, այլ այդ պահին իրենց տրվող հրահանգներով:

Օրենքի գոյությունը ձեւական է

Բոլոր այս դեպքերը ոչ թե օրենքի խախտում են, այլ դրա համակարգային ոտնահարում, բռնաբարում, եթե կուզեք: Բոլոր այս դեպքերը այնքան հեռու են օրինականությունից, որ դժվար կլինի թվարկել Սահմանադրության, միջազգային պայմանագրերի, օրենսգրքերի ու օրենքների խախտված դրույթների ամբողջական ցանկը:

Ապօրինությունների մասշտաբով կարող են համեմատվել միմիայն 2016 թ. հուլիսի 20-ին ու 29-ին Երեւանում խաղաղ ցուցարարների նկատմամբ հատուկ միջոցների կիրառման դեպքի եւ 2015 թ. հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում խաղաղ ցուցարարներին ջրանետով ցրելու դեպքերի հետ: Այդ դեպքերի ժամանակ եւս խախտվեց օրենքների մի փունջ եւ չգտնվեց գոնե մի ոստիկան, որը կասեր «սա ապօրինի է, ես սա չեմ անելու»:

Դժվար է ասել, թե, ասենք, ՊՊԾ գնդում եղել է այնպիսի ոստիկան, որը ասել է՝ «պարոնայք, ես ՀՀԿ-ի համար ցուցակ չեմ տալու»: Բայց, վստահաբար չի եղել այնպիսի մեկը, որը կասի «այդ ցուցակ հավաքելը հակաօրինական է»: Չի եղել նաեւ մեկը, որը կասի «Ու՞ր եք Զարուհի Փոստանջյանին քաշքշում, ավելի լավ է տեսնենք, թե այդ ի՞նչ ցուցակներ են ՀՀԿ-ում թաքցնում»:

Այդպիսի ոստիկաններ չեն եղել, քանի որ ոստիկանությունում դրվածքը ենթադրում է ենթարկվել ոչ թե օրենքին, այլ հրահանգին՝ անկախ դրա օրինական կամ ապօրինի լինելուց... Եվ երբ Ազատության հրապարակում Լեւոն Երանոսյանը հրահանգում է կոտրել լրագրողի տեսախցիկը, չի գտնվում մի ոստիկան, որը կպաշտպանի այդ լրագրողին: Չի գտնվում գեթ մի իրական ոստիկան:

Դանիել Իոաննիսյան

Տպել
3378 դիտում

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան