Լավագույն հակակշիռն ընդդիմադիր ԱԺ նախագահը կլինի, բայց դուք կարո՞ղ եք ընտրել ոչ համախոհին

Ազգային ժողովում ավարտվեցին ԱԺ նախագահ ընտրելու հարցի շուրջ քննարկումները: Եզրափակիչ ելույթներ ունեցան «ԵԼՔ» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը եւ ԱԺ նախագահի երկու թեկնածուները` Էդմոն Մարուքյանը եւ Արա Բաբլոյանը:

Ընդդիմադիր պատգամավորների հիմնական ուղերձն այն էր, թե արդյո՞ք հանրապետական մեծամասնությունը, որ վերջին շրջանում մեծապես կարեւորում է երկրում իշխանության հակակշիռների ստեղծումը, պատրաստ է խոսքից անցնել գործի, եւ ԱԺ նախագահի պաշտոնը հանձնել ընդդիմությունը:

«Վերջին տարիներին բոլորը խոսում են հակակշիռների եւ զսպումների մեխանիզմների մասին: Այդ բազմաթիվ ելույթներից հետո Հայաստանում իշխանությունում հակակշիռների գործուն մեխանիզմներ, սակայն չկան: Հակակշիռը պետք է լինի Ազգային ժողովը, սակայն այն ավելի շուտ դառնում է գործադիր իշխանության կցորդը: ԱԺ-ին այս ոչ այնքան պատվաբեր դերակատարումից հանելու լավագույն ձեւը ընդդիմադիր ԱԺ նախագահ ունենալն է: Սա մի քայլ է, որը կապացուցի, որ ՀՀ-ում կա քաղաքական կամք ունենալ հակակշիռների եւ զսպումների մեխանիզմ»,- իր ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վերջինս նաեւ հիշեցրեց այսօր ԱԺ ամբիոնից Սերժ Սարգսյանի ուղերձը` կարեւոր պաշտոններում ընտրեք ոչ թե նրան ով համախոհ է, այլ նրան ով լավ կաշխատի:

«Մենք հիմա կփորձարկենք, թե ինչ արժեք ունեն ընդհանրապես ՀՀԿ ներկայացուցիչների կողմից հնչող խոսքերը»,- ասաց Փաշինյանը:

Խոսելով ՀՀԿ-ի առաջադրած թեկնածուի մասին, «Ելք» խմբակցության ղեկավարն ասաց. «Ես Արա Բաբլոյանին վերաբերվում եմ շատ մեծ հարգանքով, նա հայտնի մանկաբույժ է, կառավարման փորձ ունի, կառավարությունում է աշխատել: Բայց ես մշակութային շոկ ապրեցի, երբ իմացա, որ պարոն Բաբլոյանը քվեարկել է ուրիշի փոխարեն: Որպես մանկաբույժ, նա հռչակավոր մանկաբույժ է: ԱԺ նախագահ ընտրվելու պարագայում մանկաբուժությունը մեծ վնաս կկրի: Էդմոն Մարուքյանի ԱԺ նախագահ ընտրվելու պարագայում մանկաբուժությունը կորուստ չի ունենա: Փոխարենը մարդու իրավունքների ոլորտում, քաղաքական հակակշիռների առումով կունենաք շոշափելի փոփոխություններ»:

«Հիմա լավագույն շանսն է, որ խորհրդարանական մեծամասնությունը ապացուցի`հակակշիռների մասով հավատո՞ւմ է իր ասածներին: Հավատո՞ւմ եք արդյոք ինքներդ ձեր ասածներին եւ հավատո՞ւմ եք արդյոք, որ դուք որեւէ բան փոխելու ընդունակ եք: Այս հարցի պատասխանը դուք կտաք քվեարկության ժամանակ»,- եզրափակեց Փաշինյանը:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը գերադասեց շրջանցել այս դիտարկումները: Նա ասաց, որ ՀՀԿ-ն ձգտում է ունենալ կառուցողական եւ ուժեղ ընդդիմություն: «Մենք ընդդիմության հետ միշտ համագործակցել ենք, եւ հիմա էլ պատրաստվում ենք համագործակցել: Փոխությունների համար պետք չէ լինել ԱԺ նախագահ: ԱԺ նախագահ լինելը քաղաքական դաշտում գործիք է, նա թելադրող չէ, նաչալնիկ չէ: Նա սպիկեր է ընդամենը: Դուք պետք է աշխատեք, բարձրացնեք ձեր իմիջը, որպեսզի ունենաք ԱԺ նախագահ: Մենք անխոցելի թեկնածու ենք առաջարկել, որպես պետական քաղաքական հասարակական գործիչ: Նա արժանի է ԱԺ խոսնակ լինելու, հորդորում եմ բորորին իրենց ձայնը տալ Բաբլոյանին»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանի ռեպլիկով հանդես եկավ. «Պարոն Բաղդասարյանի ելույթում ակնհայտ երեւաց ՀՀԿ վերաբերմունքը ԱԺ նախագահի պաշտոնի նկատմամբ: Խոսնակ է ընդամենը:  Սա նաեւ պարոն Բաբլոյանի նկատմամբ ուղղակի վիրավորանք էր պարոն Բաղդասարյանի կողմից»,- ասաց Փաշինյանը:

ԱԺ նախագահի «Ելք» դաշինքի թեկնածու Էդմոն Մարուքյանն իր ելույթում ասաց, որ քննարկումները հետաքրքիր ստացվեցին եւ արդարացված էր ԱԺ նախագահ առաջադրելու իրենց խմբակցության նախաձեռնությունը:

«Իրապես շատ հետաքրքիր քննարկում էր եւ արդարացված էր «Ելք»-ի նախաձեռնությունը: Անգամ վերջին ելույթների համատեքստում ելք կա: Մենք ներկայացրեցինք ԱԺ նախագահի վերաբերյալ մեր տեսլականը, թե ինչպիսին պետք է լինի ԱԺ նախագահը: Ես ասացի, որ իմ ընտրվելու պարագայում ես կլինեմ բոլորի ԱԺ նախագահը: Այս քննարկումները ցույց են տալիս, թե ձեր ելույթները եւ տեքստերը որքան են տարբերվում ձեր քայլերից: ՀՀԿ-ն ամեն դեպքում ունի հնարավորություն ավելի լավ որոշումներ կայացնելու, քան կայացվել է այս դահլիճից դուրս»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Վերջում ելույթ ունեցավ Արա Բաբլոյանը, եւ խնդրեց նիստը վարողին հնարավորություն տալ, որպեսզի «Ելք» դաշինքի պատգամավորները քվեարկության գնալուց առաջ  երդվեն: «Մենք բոլորս երդվել ենք, իսկ դուք`ոչ»,- ասաց նա: «Ելք» դաշինքի պատգամավորները հիշեցնենք, բոյկոտել էին ԱԺ առաջին նիստի բացման արարողությունը, որի ժամանակ ծավալուն ելույթ ունեցավ Սերժ Սարգսյանը:

«Ես շատ շնորհակալ եմ բոլոր առաջարկությունների, խորհուրդների, կարծիքների համար, եւ ընտրվելու պարագայում պատրաստ եմ աշխատել բոլորի հետ այդ առաջարկությունները կյանքի կոչելու, այդ թվում` եւ պարոն Մարուքյան, ձեր առաջարկությունները, որոնք կարեւոր էին: Միեւնույն ժամանակ ուզում եմ օգտակար լինել եւ ասել, որ իսկապես ելք կա, եւ ուզում եմ, որ ձեզ տրվի հնարավորություն, որ  երդվեք, նոր գնանք քվեարկության»,- ասաց Արա Բաբլոյանը:

ԱԺ ապագա նախագահի առաջարկությունը, սակայն նիստը վարողի կողմից արձագանք չգտավ եւ «Ելք» դաշինքի պատգամավորները քվեարկության գնացին առանց երդվելու:

ԱԺ նախագահի ընտրության քվեարկությունը կավարտվի 16:00-ին:

Տպել
3708 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին