Պատերազմ՝ մեծ ճակատով. Լինսի հիմնադրամը խիստ վիրավորված է

18/05/2017 schedule16:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մայիսի 19-ի համարում

Մհեր Մկրտչյանի թատրոնում սկսված հերթական աղմուկը նոր ծավալներ է ստանում: Մենք արդեն տեղեկացրել ենք, որ նախօրեին դերասանի եղբայրը՝ թատրոնի տնօրեն Ալբերտ Մկրտչյանը, մամուլի ասուլիս էր հրավիրել եւ հայտարարել, որ Լինսի ծրագրով վերանորոգված թատրոնի տանիքը կաթում է 28 տեղից, անձրեւաջրերը պատուհաններից ներս են հորդում, լոգարաններում տեղադրված «գեյզերները» չեն աշխատում եւ այլն: Մի խոսքով, ըստ նրա, շինարարներն ամիսներ շարունակ թատրոնում խաբեբայությամբ են զբաղվել: Երեկ, սակայն, Լինսի հիմնադրամի «Մշակույթ» ԾԻԳ-ի տնօրեն Գագիկ Մկրտումյանը շինարարությունն իրականացնող «Լուսածագ» ՍՊԸ-ի ներկայացուցիչների հետ պատասխան ասուլիս էր հրավիրել եւ շինարարական աշխատանքների տապալման համար մեղադրում էր Ալբերտ Մկրտչյանին:

«Նրա վերաբերմունքից առաջին շինարարը գնաց թատրոնից: Օգոստոսին նոր պայմանագիր կնքվեց նոր կապալառուի հետ: Նորից՝ նոր կռիվներ: Այս մարդը ոնց որ պատանդ լիներ այնտեղ»,- ասում էր Գագիկ Մկրտումյանը՝ մատնացույց անելով «Լուսածագ» ՍՊԸ-ի տնօրեն Մնացական Շուշանյանին: Ըստ ԾԻԳ-ի տնօրենի՝ Ալբերտ Մկրտչյանը բանվորներին ստիպել է հատել փողոցի ծառերը եւ Կենտրոնական բանկից «լեւի» հոսանք անցկացնել, շարունակ վիրավորել է բանվորներին եւ թույլ չի տվել, որ նրանք նորմալ աշխատեն: «Նա քանդել տվեց արդեն կառուցված բեմը: 3-4 անգամ փոխել տվեց պատերի գույնը: Երեք անգամ փոխել տվեց թատրոնի մուտքի դուռը: Ես չգիտեմ՝ ինչ դուռ դնենք, որ նա հավանի: Կամ՝ այդ որտե՞ղ է կաթում, որ չի երեւում»,- երեկ ասում էր Գագիկ Մկրտումյանը:

Այնինչ, ըստ պարոն Մկրտումյանի, Ալբերտ Մկրտչյանը թատրոնների տնօրեններից միակն է, որի հետ մանրամասն քննարկվել է վերանորոգման ծրագիրը: Չնայած դրան, շինարարությունը սկսվելուց հետո, ըստ ԾԻԳ-ի տնօրենի, Մհեր Մկրտչյանի եղբայրը մի օր հայտարարել է, թե թատրոնի համար էլեկտրական ջեռուցում չի ուզում եւ ստիպել է, որ ջեռուցման համակարգը գազով սարքեն, այնուհետեւ ստիպել է, որ շինարարները մարմարապատեն թատրոնի ողջ առաջին հարկը եւ բազմաթիվ այլ պահանջներ է ներկայացրել: Իսկ մեկ շաբաթ առաջ նախագծային նոր առաջարկ է մեջտեղ հանել: «Նրա պահանջներին սահման չկա: Այսօր այդ թատրոնը չի շահագործվում, բայց անընդհատ նոր թերություններ են ի հայտ գալիս:

Միգուցե նա պատվե՞ր է կատարում: Ես, որպես շինարար մասնագետ, այնտեղ չեմ գտնում լուրջ շինարարական թերություններ: Բայց ես այս օջախի վերջը չեմ տեսնում»,- երեկ ասում էր Գագիկ Մկրտումյանը: Ու որպես իր ասածի ապացույց՝ հիշեցնում էր, որ նույն Ալբերտ Մկրտչյանը թույլ է տվել, որ քաղաքի կենտրոնում գտնվող եղբոր թատրոնն աղբանոցի վերածվի, որ այնտեղ ինչ-որ բոմժ բնակություն հաստատի ու հետո դառնա սեփականատեր, որ հարակից շենքի բնակիչները մեծ դերասանի թատրոնը որպես ցախանոց օգտագործեն, ու հետո նրանց ամիսներով հնարավոր չլինի թատրոնից հանել՝ շինարարությունը սկսելու համար: Ըստ Գագիկ Մկրտումյանի՝ իրենք թատրոնի շինարարությունն ավարտել են 74 օրում, իսկ մնացած 13 ամիսները (բուն շինարարությունն սկսվել է 2002-ից) եղել է մեծ ճակատով պատերազմական վիճակ:

«13 ամիս մենք տառապել ենք նրա քմահաճույքներից ու վերաբերմունքից»,- ասում էր Մկրտումյանը: Այն հարցին, թե Ալբերտ Մկրտչյանին ինչով էր ձեռնտու ձգձգել թատրոնի վերանորոգումը եւ նման վիճակ ստեղծել, պարոն Մկրտումյանը մեզ խորհուրդ տվեց ստուգել նրա հաստիքացուցակը: Ըստ նրա՝ ռեժիսորը ոչ աշխատողներ ունի եւ ոչ էլ ծրագիր: Չնայած սրան, մեզ հայտնի դարձավ, որ, օրինակ, երեկ թատրոնում փորձեր էին ընթանում: Իսկ երբ մենք փորձեցինք Մհեր Մկրտչյանի թատրոնի ղեկավարությունից մեկնաբանություն ստանալ Լինսի հիմնադրամի «Մշակույթ» ԾԻԳ-ի տնօրենի ասածների կապակցությամբ, թատրոնի փոխտնօրեն Մարտին Հուրիխանյանը պատասխանեց. «Ինչպե՞ս կարելի է այդ փայլուն գաղափարն իրենց ապաշնորհության պատճառով զիբիլ դարձնել: Այդ գումարներով կարելի էր պալատներ սարքել»:

Ըստ նրա՝ շինարարների սարքած բեմը ճռռում է ոտքերի տակ. նրանք չէին ցանկանում ամրացնել տանիքը, որը կարող էր փուլ գալ հանդիսատեսի վրա, բեմի վրայի էկրանը, որն, ըստ ծրագրի, պետք է լիներ 3մx6մ չափի, դարձել է 2.90մx3.90մ, իսկ փոքր էկրանը, բնականաբար, ավելի էժան արժե: Մատնանշելով նախահաշիվը՝ թատրոնի փոխտնօրենն ասում էր, որ շինարարները պարտավոր էին նաեւ երեսապատել թատրոնի շենքը, որը չեն արել եւ այլն: «Նրանք մեզ ստիպում են կրկին ասուլիս անել եւ ամեն ինչ ասել»,- երեկ մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ ասում էր Ալբերտ Մկրտչյանի տեղակալը: Մի խոսքով, ինչպես երեւում է, այս աղմուկը դեռ երկար է շարունակվելու, քանի որ այժմ Մհեր Մկրտչյանի թատրոնի ղեկավարությունը հայտարարում է, թե բացելու է բոլոր խաղաքարտերը: Թե իրականում ով է մեղավոր ստեղծված այս իրավիճակի համար, իհարկե, ժամանակի ընթացքում կպարզվի: Սակայն փաստ է, որ ամբողջ այս պատմության պատճառով տուժում է թատրոնը, իսկ մեծագույն դերասան Մհեր Մկրտչյանն իսկապես արժանի չէր, որ իր թողած ժառանգությունը նման ճակատագրի արժանանար եւ շարունակ դառնար կռիվների ու էժանագին խոսակցությունների թատերաբեմ:

Լուսինե Բարսեղյան 

Տպել
1512 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա