Քոչարյանի ընտրությունը կասկածի տակ

18/05/2017 schedule16:15

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մայիսի 19-ի համարում

ԱՄՆ պետքարտուղարությունը երեկ հրապարակել է «Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության աջակցում. ԱՄՆ-ի գործողությունները» մասին 2003 թվականի իր տարեկան զեկույցը, որտեղ բնականաբար անդրադարձ կա նաեւ Հայաստանին եւ նրա հարեւան երկրներին: Նկատենք, որ զեկույցում Հայաստանում եւ Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր վիճակի նկարագրությունները գրեթե նույնն են եւ չնչին նրբություններով են իրարից տարբերվում: Սակայն բոլոր նախադրյալները կան պնդելու, որ ՀՀ իշխանությունների «ջանքերի» շնորհիվ 2004 թվականի զեկույցում այդ տարբերություններն արդեն չեն լինի, քանի որ այն, ինչ տեղի է ունեցել Ադրբեջանում 2003-ի ընթացքում, Հայաստանում տեղի է ունեցել մի քիչ ուշացումով՝ 2004 թվականի մարտ-ապրիլ ամիսներին:

Ահա թե ինչ է ասվում զեկույցի Հայաստանին վերաբերող հատվածում. «Կառավարության կողմից մարդու իրավունքների պաշտպանությունը շարունակում է խղճուկ վիճակում մնալ: Չնայած մի քանի բնագավառներում բարեփոխումներ են իրականացվել, դեռ առկա են լուրջ խնդիրներ: 2003 թվականին տեղի ունեցան նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ: Նախագահ Քոչարյանը վերընտրվեց վիճելի քվեարկությամբ, որն ուղեկցվեց լուրջ օրինախախտումներով. արդյունքում՝ ընտրությունը չհամապատասխանեց միջազգային չափանիշներին: Ուժային համակարգի որոշ ներկայացուցիչներ մարդու իրավունքների ոտնահարումներ  իրականացրին: Վարչական կալանքներ եւ ձերբակալություններ արձանագրվեցին, իսկ նախաքննական երկարաժամկետ կալանքները դեռեւս լուրջ խնդիր են:

Բանտային բարեփոխումները թեեւ ընթացքի մեջ էին, սակայն բանտային պայմանները հիմնականում անմխիթար են: Դատարանները գործադիր իշխանության կողմից ճնշումներ իրականացնելու միջոց են, իսկ որոշ դատարաններ կոռումպացված են: Գրանցվել են մամուլի ազատության, հավաքների, հաղորդակցության, կրոնի ազատության որոշ սահմանափակումներ: Մարդկանց թրաֆիքինգը մի խնդիր է, որի ուղղությամբ  կառավարությունը որոշ քայլեր ձեռնարկեց»: Նույն զեկույցը մեր հարեւան երկրի վերաբերյալ արձանագրում է հետեւյալը. «Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանությունը շարունակում է խղճուկ վիճակում մնալ, եւ իշխանությունը շարունակում էր լուրջ ոտնահարումներ իրականացնել:

2003 թվականի հոկտեմբերին նախագահ Իլհամ Ալիեւը ընտրվեց վիճելի ընտրությունով, որն ուղեկցվում էր լուրջ օրինախախտումներով. արդյունքում՝ ընտրությունը չհամապատասխանեց միջազգային չափանիշներին: Անվտանգության ուժերի ներկայացուցիչները շարունակում էին իրականացնել բազմաթիվ լուրջ չարաշահումներ, ներառյալ՝ ցուցարարների նկատմամբ ավելորդ ուժի գործադրումը եւ ձերբակալվածների նկատմամբ բռնություններն ու կտտանքները: Վարչական կալանքներն ու ձերբակալությունները շարունակվում էին նաեւ ընտրությունից հետո, իշխանությունները սկսել էին քաղաքական ենթատեքստով ձերբակալությունների եւ կալանքների մի ալիք: 2004  թվականի մարտի մեկի իրավիճակով ավելի քան 100 հոգի դեռ ձերբակալված էր:

Բանտային պայմանները շարունակում են դաժան եւ կյանքի համար վտանգավոր լինել: Նախաքննական երկարատեւ ձերբակալությունները լուրջ խնդիր են, նաեւ խնդրահարույց են արդար եւ արագ դատավարությունները, քանի որ դատական համակարգը գտնվում է գործադիր իշխանության ազդեցության տակ եւ կոռուպցիայի կենտրոն է: Իշխանությունը շարունակում է սահմանափակել խոսքի եւ մամուլի ազատությունը, նաեւ՝ հավաքների, տեղաշարժի եւ կրոնի ազատությունները, եւ շարունակում է քաղաքական բանտարկյալներ պահել բանտերում: Մարդկանց թրաֆիքինգը պրոբլեմ է»: Կարծում ենք՝ հասկանալի է, թե 2004 թվականի ԱՄՆ պետքարտուղարության Հայաստանին վերաբերող զեկույցը Ադրբեջանի մասին զեկույցում գոյություն ունեցող հատկապես որ հատվածներով կհարստանա:

Ինչեւէ, նշենք, որ ԱՄՆ կառավարությունը վերոնշյալ ոլորտներում  դրական տեղաշարժերը եւ զարգացումները խթանելու համար նախորդ տարի Հայաստանին տրամադրել է 22.4 միլիոն դոլարի աջակցություն, որից 12.2-ը՝ վերապատրաստման եւ փորձի փոխանակման ծրագրերին, իսկ Ադրբեջանին՝ 16.1 միլիոն դոլարի աջակցություն, որից 7.6-ը՝ վերապատրաստման եւ փորձի փոխանակման ծրագրերին:  Շարունակելով ներկայացնել Հայաստանին վերաբերող ԱՄՆ պետքարտուղարության զեկույցը՝ նշենք, որ այնտեղ ասվում է.

«ԱՄՆ-ի մարդու իրավունքների պաշտպանությանը եւ ժողովրդավարության զարգացմանն ուղղված ռազմավարությունը շարունակում է կենտրոնանալ այնպիսի հիմնարար հարցերի վրա, ինչպիսիք են՝ ընտրական գործընթացների համապատասխանեցումը միջազգային չափանիշներին, ուժեղ քաղաքացիական հասարակության կառուցումը, մարդու իրավունքների պաշտպանությունը, օրենքի տառի իրագործումը, դատական համակարգերի բարեփոխումները, կառավարության գործունեության թափանցիկության մեծացումը, մամուլի, հավաքների, կրոնի ազատության ապահովումը եւ թրաֆիքինգի դեմ պայքարին ուղղված ջանքերը»: Այնուհետեւ նշված են վերոնշյալ նպատակներին ուղղված այն բոլոր աշխատանքները, որ ԱՄՆ կառավարությունը Հայաստանում իրականացրել է 2003 թվականի ընթացքում: Մասնավորապես՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակաբար Հայաստանի իշխանություններին կոչ է արել նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները ժողովրդավարական չափանիշներով անցկացնելու համար իրականացնել առանձնահատուկ բարեփոխումներ: 

Աննա Հակոբյան

Տպել
1499 դիտում

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ