Մեր արեւը դեռ չի օլիգարխացվել. ներդրողները հետաքրքրված են այլընտրանքային էներգետիկայով

Հայաստանի տնտեսությունը չի հետաքրքրում օտարերկրյա ներդրողներին: Դա է ցույց տալիս օտարերկրյա ներդրումների ծավալների դինամիկան, որը տարիների ընթացքում կայուն նվազում է:

Ու դրա պատճառը ամենեւին էլ բնակլիմայական պայմանները չեն, կամ անհյուրընկալ բնությունը...: Պատճառը մեր տնտեսության բովանդակությունն է: Մոնոպոլիզացված, ինչ- որ «պանյատներով» քվոտավորված, բիզնեսի ու քաղաքականության աննկարագրելի մակարդակի սերտաճում ունեցող, կրիմինալիզացված տնտեսությունը պարզապես չի կարող գրավիչ լինել օտարերկրյա ներդրողների համար: Այսպիսի տնտեսության մեջ կարող են ներդրվել միայն կրիմինալ փողեր, սակայն այդպիսի փողերի համար կան շատ ավելի գրավիչ երկրներ:

«Մաքուր», կամ, եթե այսպես ասենք, «որակյալ» ներդրումները, որոնք բացի զուտ ֆինանսական բաղադրիչից՝ ենթադրում են տեխնոլոգիաներ, նոր տիպի արտադրահարաբերություններ, ունեն սովորաբար «արեւմտյան» ծագում: Իսկ այդպիսի ներդրումները կարող են գալ Հայաստան եւ ներդրվել միայն ու միայն գերշահութաբեր ոլորտներում, ինչպիսին, օրինակ, հանքարդյունաբերությունն է: Մնացած գրեթե բոլոր ոլորտները արդեն բաշխված ու մեջ-մեջ են արված:

Բայց վերջին տարիներին հայտնվեց մի նոր ոլորտ, որը դեռ չի «ներծծվել» մեր տնտեսության մեջ տիրող մթնոլորտում: Խոսքը այլընտրանքային էներգետիկայի մասին է եւ առաջին հերթին՝ արեւայինի: Եվ դա բավարար է, որ այդ ոլորտը հետաքրքրի արեւմտյան ներդրողներին: Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը կազմակերպել էր վերականգնվող էներգետիկայի զարգացման համաժողով, որին, բացի հայկական  ընկերություններից, մասնակցում էին նաեւ ամերիկյան ընկերություններ:  «ԱՄՆ դեսպանության գործունեության առաջնահերթ ուղղություններից մեկն առեւտրի, ներդրումների, կոմերցիոն կապերի ամրապնդումն է մեր երկու երկրների միջեւ։ Էներգետիկ ոլորտը, կարծում եմ՝ այն ոլորտն է, որի նկատմամբ կարող է հետաքրքրություն լինել ամերիկյան գործարարների կողմից, եւ դա, բնականաբար, երկուստեք շահավետ կլինի թե՛ տեղի գործարարների, թե՛ ամերիկյան գործարարների համար»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, որը մասնակցում էր համաժողովին: Դեսպանը, բնականաբար, չի կարող երաշխավորել, որ այդ համաժողովի արդյունքում կոնկրետ համաձայնություններ կլինեն ամերիկյան ներդրումների վերաբերյալ: «Մեր աշխատանքն այն է, որ մեկ հարկի տակ ենք հավաքում ամերիկյան գործարարների, ոլորտի հնարավոր պոտենցիալ հայ գործարարներին, ներկայացնում հնարավորությունները, օգնում, որ նրանց միջեւ երկխոսություն ձեւավորվի։ Այսօրվա համաժողովն էլ նման մի քայլ է։ Դա Հայաստանի գործարարների, կառավարության խնդիրն է, որ ձեւավորեն, ներկայացնեն, թե ինչով է հրապուրիչ Հայաստանն ամերիկյան ներդրողների համար, եւ առավելապես կարեւոր է, որ կառավարության կողմից երաշխիքներ լինեն, որ հավասար խաղի կանոններ կլինեն բոլորի համար»,- ասել է դեսպանը: Այս հայտարարության մեջ առանցքային արտահայտությունը «հավասար խաղի կանոններ» բառակապակցությունն է։ Սա հենց այն է, ինչը չկա մեր տնտեսության մեջ: Սակայն մասնավորապես արեւային էներգետիկայի ոլորտում, գոնե առայժմ խաղի հավասար կանոններ են: Բարեբախտաբար, այս ոլորտով դեռ չեն հետաքրքրվում մեր հայտնի օլիգարխները: Ու դժվար էլ հետաքրքրվեն առաջիկայում:

Խնդիրն այն է, որ օրինակ արեւային էներգետիկան որպես բիզնես, ունի ցածր եկամտաբերություն, սակայն այդ ցածր եկամուտը կայուն է ու երաշխավորված: Տարեկան ընդամենը 7-8 տոկոս շահութաբերություն ունեցող բիզնեսը չի կարող հետաքրքրել մեր օլիգարխներին, որովհետեւ նրանց «ի վերուստ» տրված են բիզնեսներ, որոնք ապահովում են տարեկան, ասենք, մինչեւ 50-60 տոկոս շահութաբերություն: Նրանք իշխանության ամենաբարձր մակարդակով պաշտպանված են մրցակցությունից, գործում են «բեսպրեդելի» կանոններով: Ինչո՞ւ պետք է նրանք հետաքրքրվեն արեւային էներգետիկայով: Լսած կա՞ք, որ մեր հայտնի, մականանունավոր օլիգարխները իրենց ունեցած գումարի թեկուզ կես տոկոսը ներդնեն ու մի փոքր, ասենք, կես մեգավատանոց արեւային էլեկտրակայան կառուցեն: Կես մեգավատանոց այդպիսի էլեկտրակայանը արժե մոտ կես միլիոն դոլար: Նրանք կնախընտրեն կրկնակի ծախսել ու տարին մեկ ոսկեջրել իրենց անիմաստ մեծ առանձնատների դռների բռնակներն ու գմբեթները, անընդհատ, իրար ետեւից սուպերմարկետներ շարել քաղաքում, բայց արեւային էլեկտրակայան չեն կառուցի: Այնպես որ, դաշտը դեռ ազատ է:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը, որը նույնպես մասնակցել է համաժողովին, լրագրողների հետ զրույցում ասել է, թե օտարերկրյա ներդրողների համար ընթանում է 55 մեգավատտ հզորությամբ արեւային էլեկտրակայանի կառուցման մրցույթ, որը նախաորակավորման փուլում է: «Կարող եմ ասել, որ բավական ակտիվ մրցույթ ենք ունենալու, քանի որ աշխարհի տարբեր ծայրերից, ներառյալ՝ ԱՄՆ-ից, մասնակցության հայտեր ունենք»,- ասել է Հարությունյանը: Մրցույթում հաղթելու կարեւորագույն ցուցիչը սակագինն է: Այսինքն՝ հաղթող կճանաչվի այն ներդրողը, որը իր կառուցած արեւային էլեկտրակայանի արտադրած էլեկտրաէներգիայի համար կառաջարկի նվազագույն սակագին:

Թե ինչ արդյունքներ կտա այս մրցույթը, առայժմ դժվար է կռահել: Նախնական հաշվարկներով՝ այդ հզորությամբ արեւային էլեկտրակայանի կառուցումը կարժենա մոտ 50 միլիոն դոլար:  Եթե այս մրցույթը հաջողությամբ ավարտվի, ներդրողը առաջարկի տրամաբանական սակագին եւ հաջողությամբ կառուցի ու շահագործի կայանը, ապա դա խթան կհանդիսանա ոլորտում ներդրումների շարունակականությունը ապահովելու հարցում:

Տպել
2787 դիտում

ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչությունը ապօրինի գործող գիշերային ակումբներ է հայտնաբերել

Ովքեր են Երեւանի ավագանու կազմ անցած «Լույս» դաշինքի 3 անդամները

Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայությունը աշխատանք է առաջարկում

Երեւանցիները քվեարկեցին՝ անսալով վարչապետի կոչին. «Երկիր Ծիրանի»-ի հայտարարությունը

Ովքեր են Երեւանի ավագանու կազմ անցած ԲՀԿ-ի 5 անդամները

Հայաստանի ու Կանադայի վարչապետներն անսպասելի հանդիպել են ԱՄՆ-ում

Աննա Հակոբյանը Կանանց եվրասիական համաժողովի մասնակիցներին կոչ արեց միանալ խաղաղության իր արշավին

Մեկնարկել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանը. նոր ծանոթությունների ժամանակը

Ովքեր են Երեւանի ավագանու կազմ անցած «Իմ քայլը» դաշինքի 57 անդամները

Պուտինը հայտնել է Ասադին С-300 համակարգերի մատակարարման մասին

Արցախն անկախության նույնքան իրավունք ունի, որքան ՀՀ-ն, Բելառուսը եւ Ադրբեջանը. Շարմազանով

Տոնոյանը Մուրացանի հոսպիտալում այցելել է վիրավորված զինծառայող Արթուր Գեւորգյանին

«Մանկական եվրատեսիլում» ՀՀ-ն կներկայացնի 12-ամյա L.E.V.O.N-ը

Իգոր Դոդոնը ժամանակավորապես հեռացվել է նախագահի պաշտոնից

Հարվածել են լրագրողի ձեռքին, օպերատորի ուսից քաշել․ Երեւանի ընտրություններում խախտվել են լրագրողների իրավունքները

Երթեւեկության փոփոխություն Կիեւյան և Սեբաստիայի փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումներ հատվածներում

Երեւանի ընտրություններին ցածր մասնակցության մասին փաստարկները, մեղծ ասած, ծիծաղելի են. վարչապետ (տեսանյութ)

ՕԵԿ-ը շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքին Երեւանի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններն ընդհանուր առմամբ անցել են լավ կազմակերպված. Բաբլոյան

Մենք հիմքեր չենք տեսնում նոր խորհրդարանական ընտրությունների. ՀՀԿ խմբակցության ղեկավար