Հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին պրոթեզի կոշիկ չի տրամադրվում. դատական քաշքշուկ է

18/05/2017 schedule22:15

Արցախյան պատերազմի մասնակից, 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող 48-ամյա Հայկ Հովակիմյանն ահազանգում է, որ արդեն տեւական ժամանակ է` չի կարողանում ստանալ իրեն հասանելիք կոշիկը: Նրա աջ ոտքը պրոթեզավորված է, եւ պետությունը պարտավորություն է ստանձնել տարեկան տրամադրել երկու զույգ կոշիկ:

«Սատար» հասարակական կազմակերպությունում, որն էլ պետք է մատակարարի շահառուներին, Հայկ Հովակիմյանին բացատրել են, որ դա անել չեն կարող, որովհետեւ  դատական գործընթացի մեջ են: Նույնատիպ պատասխան նա ստացել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից:

«Ապրիլի սկզբին գնացի «Սատար» կազմակերպություն, ինձ պատասխանեցին, որ դեռ պայմանագիր չեն կապել, ֆինանսավորում չունեն: Հետո գնացի մայիսի սկզբին: Էլի նույն պատասխանը, բայց այս անգամ ասացին, որ դատական խնդիր կա, դրա համար դեռ պայմանագիր չունեն: Զանգահարեցի սոցնախարարություն, ասացին, որ դատական գործերի մեջ են, իրենց հարցերը չեն կարգավորել, պայմանագիր չեն կապել: Ասում եմ` բայց հաշմանդամները ինչքա՞ն պիտի սպասեն: Եթե պետությունը հատկացնում է, բարի լինեն տրամադրել մեզ հասանելիքը»,- մեր զրույցում իր դժգոհությունը հայտնեց Հայկ Հովակիմյանը:

Նա նշեց, որ առանց այդ էլ պետության տրամադրած կոշիկները չեն բավականացնում ամբողջ տարին, որովհետեւ առողջ ձախ ոտքինը շուտ է մաշվում, եւ ինքը շատ անգամներ է ստիպված լինում գնել դրանք:

Ամսական նա ստանում է 36 հազար դրամ կենսաթոշակ եւ 48 հազար դրամ՝ որպես փոխհատուցում: Ընդհանուր առմամբ՝ 84 հազար: Տարեկան մի քանի անգամ հինգ հազարական դրամ է ծախսում կոշիկ գնելու համար: «Բայց ես ինչքա՞ն կարող եմ: Չէ՞ որ ես ընտանիքի հայր եմ: Իրենց տված փողն ինչ է, որ ես ամիսը 5 հազար դրամ էլ ինձ վրա ծախսեմ»,- ասաց քաղաքացին:

Հայկ Հովակիմյանը 26 տարեկան է եղել, երբ 1994 թվականին Մարտունիում վիրավորվել է: Մարմնական տարբեր վնասվածքներ է ստացել: Բայց ամենալուրջ խնդիրը կապված է եղել ոտքի հետ, որը բժիշկները ստիպված են եղել հեռացնել:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի գնումների համակարգման եւ տնտեսական հարցերի բաժնի պետ Կարեն Բաբախանյանը հաստատեց, որ պրոթեզի կոշիկի մասով շատ մեծ պահանջարկ կա, ինչը այսօր նախարարությունը չի կարողանում բավարարել:

Խոսելով առաջացած խնդրի մասին` նա տեղեկացրեց, որ համապատասխան մրցույթ է հայտարարվել, եւ «Սատար» կազմակերպությունը ճանաչվել է հաղթող դեռեւս 2016 թվականի դեկտեմբերին: Բայց դեռ չէին հասցրել կազմակերպության հետ պայմանգիր կնքել, որպեսզի նա սկսի շահառուներին ծառայություններ մատուցել, մրցույթին մասնակցած կազմակերպություններից մեկը`«Պրոթեզաօրթոպեդիկ» ՍՊԸ-ն, բողոքարկել է գնման ընթացակարգի արդյունքները:  

«Բողոքի էությունն այն էր, որ «Սատարը» հասարակական կազմակերպություն է, իսկ հասարակական կազմակեպությունները գնման գործընթացներին մասնակցելու իրավունք չունեն: Բողոքարկման խորհուրդը մերժեց այդ բողոքը, որոշեց, որ իրավունք ուներ, բայց մինչեւ պայմանագիրը կնքվեր «Սատարի» հետ, մեկ անգամ եւս «Պրոթեզաօրթոպեդիկ» ՍՊԸ-ն նույն բողոքը ներկայացրեց գնումների բողոքարկման խորհուրդ, ու այս անգամ այն բավարարվեց: Դրանից հետո «Սատարը» համարվում էր գնումներին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպություն, այսինքն` իր հետ չէր կարող պայմանագիր կնքվել»,- ասաց Կարեն Բաբախանյանը:

Իսկ արդեն դրանից հետո «Սատարը» դիմել է դատարան` բողոքարկելու նշված խորհրդի երկրորդ որոշումը: Դատարանն էլ չեղարկել է այն: Ասել է թե` գտել է, որ «Սատար» կազմակերպությունն իրավունք է ունեցել մասնակցել գնման ընթացակարգին:

«Դատարանի որոշումը կայացվել է մայիսի 6-ին, այսինքն` պայմանագիրը պետք է կնքվի «Սատարի» հետ: Բայց մինչեւ դատարանի որոշումը մտնի օրինական ուժի մեջ, պետք է 30 օր անցնի: Այսինքն` պայմանագիր կարող է կնքվել միայն հունիսի 6-ին, իսկ պայմանագրի բացակայության պայմաններում «Սատարը» չի կարողանում ծառայություններ մատուցել»,- շարունակեց նախարարության պաշտոնյան:

Բայց մինչ այս քաշքշուկը կստանա իր հանգուցալուծումը, տուժում են հաշմանդամություն ունեցող ու հետեւաբար խոցելի քաղաքացիները: Մանավանդ, որ երաշխիք չկա, որ հունիսի 6-ին արդեն պայմանագիր կնքելու հնարավորություն կլինի, որովհետեւ «Պրոթեզաօրթոպեդիկ» ՍՊԸ-ն ընդհանուր իրավասության դատարանի վճիռը կարող է բողոքարկել վերաքննիչ դատարան:

Կարեն Բաբախանյանը տեղեկացրեց, որ դա հաշվի առնելով` նախապատրաստվել է կառավարության որոշման նախագիծ, որով հնարավոր կլինի կազմակերպել հրատապ գնում: «Ուզում ենք հրատապության հիմքով արագ գնում կարզմակերպել, որպեսզի մինչեւ դատական գործերը ավարտվեն, մենք կարողանանք գոնե ինչ-որ քանակով ապահովել մեր շահառուներին: Առաջիկա օրերին այդ հարցը լուծված կլինի»,- եզրափակեց նա:

Նկատենք, որ «Պրոթեզաօրթոպեդիկ» ՍՊԸ -ի եւ «Սատար» կազմակերպության հակամարտությունը բավական երկար պատմություն ունի: «Սատարի» հիմնադիրներն, ի դեպ, նույնպես հաշմանդամություն ունեցող անձինք են: Ժամանակին պրոթեզաօրթոպեդիկ եւ վերականգնողական պարագաներն ամբողջությամբ մատակարարում էր «Պրոթեզաօրթոպեդիկ» ՍՊԸ-ն: Հետո, սակայն, մրցույթում սկսեց հաղթել «Սատարը»` ձեռք բերելով շահառուներին որոշ պարագաներով ապահովելու իրավունք: Մրցակից ընկերության ղեկավարը ժամանակին այս տարանջատման հետ կապված անհամաձայնություն էր հայտնում եւ այլաբանորեն ընդգծում, թե աբսուրդ է, երբ ավտոմեքենայի թափքը մի կազմակերպություն է սարքում, անիվները` մեկ ուրիշ: Տվյա դեպքում իրենք հոգում են օրինակ պրոթեզ պատրաստելու խնդիրը, «Սատարը»` կոշիկներ:

Տպել
4044 դիտում

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը

Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ

Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է

Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում