Նրանց ճակատին գրված չէ, որ պետք է պարտադիր մնան ԱԺ-ում. Մելքումյանը դիմումատուների մասին

Ազգային ժողովի ընդդիմադիր թեւի փոխխոսնակ, «Ծառուկյան» դաշինքով ընտրված պատգամավոր Միքայել Մելքումյանն անդրադառնալով՝ մանդատներից հրաժարված Խաչիկ Մանուկյանի, Հարություն Ղարագյոզյանի եւ Արտյոմ Ծառուկյանի դիմումներին, նշեց, որ նրանց որեւէ մեկը չի պարտադրել գնալ այդ քայլին:

«Այն, որ այդ դիմումները գրվել են երեկ եւ այսօր, դա փաստ է: Մարդիկ կամավոր եկել են այն համոզման, որ իրենք պետք է ինքնաբացարկի դիմումներ գրեն: Այստեղ որեւէ խորամանկություն, որեւէ բան դետեկտիվ ժանրից չկա: Ճնշում չի եղել»,-լրագրողների հետ զրույցում ասաց Մելքումյանը:

ԱԺ փոխխոսնակն ավելացրեց, որ մանդատներից հրաժարված պատգամավորները շարունակելու են մնալ իրենց թիմում:

«Նրանք մեր գործընկերներն են, բայց նրանց ճակատին գրված չէ, որ պետք է պարտադիր մնան պառլամենտում: Նրանց ուժերը կօգտագործենք այլ ոլորտներում՝ կուսակցական աշխատանքներում կամ մասնավոր գործերում»,- ասաց նա:

Լրագրողները Միքայել Մելքումյանից նաեւ հետաքրքրվեցին, թե, որպես ընդդիմադիր փոխխոսնակի անուն շրջանառվում էր Իշխան Զաքարյանի անունը, Մելքումյանը հորդորեց՝ յուրաքանչյուր շրջանառվող տեղեկության լուրջ չվերաբերվել:

«Քաղաքականությունում պետք է թողնել, որ հասունանա գործողությունները: Քաղաքականության մեջ խնամիություն, բարեկամություն, նեղացվածություն չկա»,-եզրափակեց Մելքումյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Տպել
15669 դիտում

Դեմոկրատիան նահանջում է. Freedom House-ը Հայաստանը կրկին ճանաչվել է մասամբ ազատ երկիր

Մոուրինյոն ասել է, որ Մխիթարյանը հեռանում է

Երեւանում երթուղայինների վարորդները գործադուլ են հայտարարել (լուսանկարներ)

Սերժ Սարգսյանն ինձ էլ էր հրավիրել. Գ. Ծառուկյանը՝ իր Բաղրամյան 26 գնալու մասին (տեսանյութ)

Ողբերգական վթար Մյասնիկյան պողոտայում. մահացել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի որդին

Անգամ, եթե ԵԼՔ դաշինքի հետ միանանք, միեւնույն է, ՀՀԿ-ն մեծամասնություն է․ Գագիկ Ծառուկյան

Ջրաշենի բժշկիչ համարվող Սուրբ Կարմիր Ավետարան մատուռ-եկեղեցին օծվել ու նորից գործում է

Էջմիածնի քաղաքապետարանը հերքում է, թե «մահացածներից հարկ է հավաքում»

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է. Լարսը բաց է

Մովսես Հակոբյանը Վիգեն Սարգսյանի դեմ արշավ է սկսել. խմբագրական

Վրաստանի նախագահը երկրորդ անգամ հայր է դարձել. ծնվել է երկրորդ որդին

Չինաստանում Ֆրանսիայի նախագահին պատվել են Ազնավուրի երաժտությամբ

«Ես ինչ որոշում` անում եմ». Արփինե Հովհաննիսյանը՝ Նաղդալյանի հեռացման խորհրդատու. Իրատես

Նաղդալյանին փոխարինելու որոշումը կայացվել է նախագահականում. պատճառը հայտնի է. Հրապարակ

Վաղեմի երազանք. Վազգեն Մանուկյանը՝ ՀՀ նախագա՞հ. Հրապարակ

Սիսիան-Կապան ճանապարհին մերկասառույց է, Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառը՝ դժվարանցանելի

Լոնդոնում մահացել է The Cranberries խմբի մեներգչուհի Դոլորես Օրիորդանը

Առաջիկա 4 օրերին դադարներով տեղումներ են սպասվում եւ ուժգին քամի

Հայկ Կասպարովին իսպանացի երաժիշտներն են առաջարկել մասնակցել «Դեպի Եվրատեսիլ»-ին

Պուչդեմոնի կուսակցությունը կոռուպցիոն շրջանակով 6,6 միլիոն եվրո է յուրացրել. նոր մեղադրանք