Ողբերգազավեշտ. բռնություն՝ «Ջերմուկի» շշով

19/05/2017 schedule16:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մայիսի 20-ի համարում

«Արդարություն» դաշինքի դեմ հարուցված քրեական գործը հասարակության ուշադրությունը բեւեռեց կալանավորված քաղաքական գործիչների վրա: Սակայն այս գործի շրջանակներում կան նաեւ այլ կալանավորվածներ, որոնք մնացին ստվերում եւ համապատասխան ուշադրության չարժանացան: Նրանցից մեկը ջրի պլասմասե շշով ոստիկանի գլխին խփած երիտասարդն է՝ լուսակերտցի Էդգար Առաքելյանը, որին մեղադրանք էր առաջադրվել 300 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այսինքն, կապրոնե շշով ոստիկանին խփելը գլխավոր դատախազության ՀԿԳ քննիչները գնահատել էին որպես «պետական իշխանության յուրացում», որը ենթադրում է 10-15 տարի ազատազրկում («Առագաստում» մարդ սպանելը փաստորեն շատ ավելի մեղմ հանցանք է):

Որպես մեղադրյալ ներգրավելու որոշման մեջ ՀԿԳ քննիչ Թարվերդյանը, նկարագրելով 24-ամյա երիտասարդի գործողությունները, գրել էր. «Տեղեկանալով ապրիլի 12-ին Երեւանի Ազատության հրապարակում չարտոնված հանրահավաք հրավիրելու մասին՝ հանրահավաքին մասնակցելու համար Լուսակերտից եկել է Երեւան: Ժամը 16:30-ին մասնակցելով հանրահավաքին՝ Ազատության հրապարակում արել է պետական իշխանությունն ու սահմանադրական կարգը փոփոխելուն ուղղված հրապարակային կոչեր, որից հետո չարտոնված երթով շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա եւ, հասնելով ԱԺ մատույցների մոտ, կատարել է Ա.Գեղամյանի, Վ.Դալլաքյանի ու մյուսների կողմից պետական իշխանությունը յուրացնելուն՝ սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված գործողություններ»:

Ապա՝ բացատրել է, թե որոնք են դրանք. «Չի կատարել հրապարակային կոչերը դադարեցնելու, պետական եւ հասարակական կազմակերպությունների աշխատանքի բնականոն ընթացքը չխանգարելու մասին իրավապահների նախազգուշացումներն ու պահանջները, այլ հանրահավաքի կազմակերպիչների հրահրմամբ, առանձին մասնակիցների հետ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ դիմել է բռնությունների՝ ագրեսիվ տրամադրված խմբերին ոգեկոչելու, իրադրությունն ապակայունացնելու, խառնաշփոթ-իրարանցում ստեղծելու համար, հանքային ջրի պարունակությամբ կապրոնե 1,5 լ-ոց շշով հարվածել է ոստիկանության աշխատակցի գլխին եւ դիմել փախուստի»:

Տեքստն ընթերցելիս  այնպիսի տպավորություն ես ստանում, որ Էդգար Առաքելյանը ապրիլի 12-ի գլխավոր գործող անձն էր. նա էր Գեղամյանի, Դալլաքյանի միակ հույսը, գործի շարունակողը: Մյուս կողմից՝ շարադրանքի մեջ մեղադրանքներ են հասցեագրված Գեղամյանին եւ Դալլաքյանին, որոնց, չգիտես ինչու, դատախազությունը խնայել է՝ քրգործ չի հարուցել: Մինչդեռ՝ օրենքի առաջ բոլորը հավասար են, այդ թվում նաեւ՝ ԱԺ պատգամավորները, որոնց կատարած հանցագործությունները պատժելու մեխանիզմները եւս մշակված են: Եւ վերջապես՝ այդ ի՞նչ «ագրեսիվ տրամադրված խմբեր» ոգեկոչելու մասին է խոսքը, ովքե՞ր են ընդգրկված այդ խմբերում, նրանցից ո՞ւմ է մեղադրանք առաջադրվել:

Թերեւս, այս եւ այլ հարցերում ճչացող թերություններն են եղել պատճառը, որ մայիսի 5-ին նույն քննիչ Թարվերդյանը փոփոխություն է կատարել մեղադրանքի ծավալում եւ վերաորակել 316 հոդվածի 1-ին մասի՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը, որը պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով: Այս որոշման մեջ այլեւս չկան ագրեսիվ խմբերը եւ իշխանության զավթումը: Գրված է. «Առաքելյանը ապրիլի լույս 13-ի գիշերը առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել իր ծառայական պարտականությունները կատարող ոստիկանության փոխգնդապետ Սահակ Մարտիրոսյանի նկատմամբ՝ հանքային ջրի պարունակությամբ կապրոնե 1,5 լիտրանոց շշով հարվածել է վերջինիս գլխին ու դիմել փախուստի»:

Նշենք, որ կապրոնե շիշը դատարկ է եղել՝ չնայած քննիչի տեքստից հակառակն է հասկացվում: Իսկ գործում առկա դատաբժշկական փորձաքննությունը հաստատում է, որ որեւէ մարմնական վնասվածք ոստիկանը չի ստացել: Այժմ գանք «հանցագործին». «Շողակն» ադամանդի գործարանում աշխատող, չամուսնացած, չդատված Էդգար Առաքելյանի ցուցմունքով՝ ինքը դիմել է ինքնապաշտպանության, երբ իր դեմքին գազ են փչել, ապա վահանով այնպես են խփել, որ առջեւի ատամնաշարը թափվել է (այդ մասին արձանագրել է նրան այցելած Կարմիր խաչը): Նրան՝ միտինգի մի խումբ ծեծված մասնակիցների հետ տարել են ոստիկանություն եւ 2-ական օր վարչական տվել: Էրեբունու ժամանակավոր մեկուսարանում ոստիկաններից մեկը ճանաչել է հեռուստատեսությամբ ամբողջ օրը պտտվող կադրերի հերոսին:

Նրան տեղափոխել են Կենտրոնի ոստիկանություն, որտեղ դաժանաբար ծեծել են, ապա քննիչները համոզել են, որ խոստովանի՝ բաց կթողնեն: Խոստովանությունից հետո 10-15 տարվա հոդված են դրել վրան ու տարել անվտանգության մեկուսարան: Գործը փաստորեն քննել են մեծ արագությամբ եւ, անջատելով մայր գործից, արդեն ուղարկել են դատարան: Ակնհայտ է, որ չեն ցանկացել քաղաքական գործիչների հետ առնչվի: Տուժողը՝ փոխգնդապետ Մարտիրոսյանը, իր ցուցմունքներում իրեն անմեղ զոհ է ներկայացրել՝ ինքը գիշերվա ժամը 2-ին Բաղրամյան պողոտայում հանգիստ զբոսնում էր, երբ չարամիտ հանցագործը հարձակվեց իր վրա եւ բռնություն գործադրեց: Էդգար Առաքելյանին պաշտպանում է փաստաբան Թադեւոս Ալեքսանյանը, որը մինչեւ 98 թվականը Մասիսի դատարանի նախագահն է եղել: Դատական առաջին նիստը կկայանա մայիսի 25-ին. գործը քննելու է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավոր Պարգեւ Օհանյանը:

Արմինե Օհանյան

Տպել
1935 դիտում

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա