«Փտած» արեւմուտք. Եվրաբանկն էլ է քլնգում

19/05/2017 schedule16:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մայիսի 20-ի համարում

Ամեն ինչ վկայում է այն մասին, որ այդ «փտած Արեւմուտքից» մեր իշխանությունները պրծում չունեն: Երբ մեր իշխանություններին քննադատում է, ասենք, ԱՄՆ պետդեպարտամենտը, կամ՝ Եվրախորհուրդը, դա հասկանալի է՝ քաղաքական կառույցներ են: Բայց մեր ներքաղաքական իրավիճակի նկատմամբ անտարբեր չեն նաեւ արեւմուտքի առեւտրային կառույցները:  «Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը» կամ Եվրաբանկը հենց այդպիսի կառույց է: Իհարկե, նրանք ցանկացած երկրի հետ գործ ունենալիս անպայման հաշվի են առնում այդ երկրում տիրող ներքաղաքական իրավիճակը, բայց դա, այսպես ասած, ներքին օգտագործման համար է, եւ հազվադեպ են դեպքերը, երբ դրանց մասին հրապարակային վերլուծություններ են արվում:  Եվրաբանկի նախագահ Ժան Լամիերը ներկայումս շրջագայում է Հարավային Կովկասով: Նա ավարտեց իր այցը Հայաստան եւ այդ առթիվ հանդես եկավ մամուլի ասուլիսով:

Ասուլիսի ժամանակ նա ամենեւին էլ չխոսեց ներքաղաքական իրավիճակի մասին: Բայց լրագրողներին բաժանված «ԵՎԶԲ-ի գործունեությունը Հայաստանում» զեկույցում Եվրաբանկի մասնագետներն ընդգծում են, որ չնայած ՀՀ-ում տնտեսական ցուցանիշները տարածաշրջանի այլ երկրների համեմատությամբ եղել են ընդհանուր առմամբ լավ, սակայն «անհանգստություն են պատճառում 2003 թվականին իրականացված նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների, զանգվածային լրատվամիջոցների ազատության եւ իրավունքի գերակայության հետ կապված հարցերը»: Զեկույցում նշվում է, թե անկախության հասնելուց հետո Հայաստանը շոշափելի հաջողությունների է հասել ժողովրդավարական բարեփոխումների հարցում եւ նրբանկատորեն ընդգծվում է. «Նոր ընտրված իշխանությունները պահպանում են այդ քաղաքական կուրսին վերադառնալու հնարավորությունը, ինչը կվերադարձնի ժողովրդի վստահությունը...»:

Չնայած այս նրբանկատությանը, Եվրաբանկը հստակ արձանագրում է, որ իշխանությունները չեն վայելում ժողովրդի վստահությունը, եւ իշխանությունը շեղվել է ժողովրդավարական բարեփոխումների «քաղաքական կուրսից»: Զեկույցում անդրադարձ կա նաեւ ղարաբաղյան հիմնախնդրին: Եվրաբանկը նշում է, որ ՀՀ իշխանությունները ցուցադրել են իրենց հավատարմությունը բանակցությունների շարունակությանը, սակայն պարզվել է, որ առայժմ անհնար է վերջնական լուծման հասնել: «Մինչ այդ հակամարտության լուծումը Հայաստանի մասնակի շրջափակումը տարածաշրջանում կխոչընդոտի երկրի տնտեսական զարգացմանը եւ ի չիք կդարձնի տարածաշրջանային կարեւոր ձեռնարկումները Անդրկովկասում»,- փաստորեն ղարաբաղյան հարցի լուծման ձգձգման մասին միանշանակ բացասական կարծիք է հայտնում Եվրաբանկը:

Ինչ վերաբերում է Եվրաբանկի՝ Հայաստանում իրականացվելիք ծրագրերին, ապա դրանց ծավալն այնքան էլ մեծ չէ: Ըստ բանկի նախագահի՝ այս տարի ՀՀ-ում Եվրաբանկը մտադիր է տարբեր ծրագրերով ներդնել 10-12 մլն դոլար: Այդ գումարի մի մասն ուղղակիորեն ներդրվելու է մի քանի ընկերություններում. գնվելու է դրանց բաժնետոմսերի մի մասը, եւ Եվրաբանկը դառնալու է դրանց համասեփականատեր: Երեկ Լամիերը ուշադրություն հրավիրեց մեր բանկային համակարգի վրա: Ըստ Եվրաբանկի նախագահի՝ Հայաստանում կան լավ բանկեր, բայց դրանք պետք է «առաջ անցնեն»: Այս արտահայտությունը Լամիերը պարզաբանեց առանց երկիմաստության: «Հստակ ասեմ, բանկերը պետք է վարկեր տան: Բանկերը պետք է ավելի մեծ ռիսկերի պատրաստ լինեն»,-հայտարարեց Եվրաբանկի նախագահը՝ ակնարկելով, որ սիրունիկ ցուցանիշներով բանկեր ունենալը դեռ ոչինչ չի նշանակում՝ դրանք պետք է սպասարկեն տնտեսությանը:

Եվրաբանկի եւ Հայաստանի համագործակցությունը մի տխուր էջ ունի: Խոսքը «Հրազդան ՊՇԷԿ»-ի 5-րդ բլոկի մասին է: Այս հսկա կառույցի շինարարության համար բանկը Հայաստանին տրամադրեց ավելի քան 45 մլն դոլարի վարկ, սակայն վեց տարի առաջ դրա շինարարությունը դադարեցվեց: Ներկայումս այդ կառույցը միայն վնասում է Հայաստանին, քանի որ մենք ստիպված ենք տարեկան տոկոսադրույքներ վճարել Եվրաբանկին: Ըստ Լամիերի՝ շինարարությունը սկսելու մասին որոշումը Եվրաբանկն ընդունել է ոչ թե միայնակ, այլ ՀՀ կառավարության հետ միասին: Եւ շինարարությունը շարունակելու որոշումը եւս պետք է կայացնի ՀՀ կառավարությունը: Սրանով Լամիերը ակնարկեց, որ եթե 5-րդ բլուկի շինարարությունը վերսկսելու որոշում կայացվի, Եվրաբանկը պատրաստ է շարունակել դրա վարկավորումը: Երեկ հայտնի դարձավ նաեւ, որ Եվրաբանկը չի մասնակցելու Իրան-Հայաստան գազամուղի շինարարությանը, եւ այդ խնդիրը Եվրաբանկում ընդհանրապես չի քննարկվում:             

Հայկ Գեւորգյան

Տպել
1703 դիտում

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է